17/05/2026
Մայիսի տասնհինգին Լոռու մարզային գրադարանում նշվեց ռուս մեծ արձակագիր, դրամատուրգ, ռեժիսոր և դերասան Միխայիլ Բուլգակովի 135-ամյակը: Բանախոսը Վանաձորի պետական համալսարանի դասախոս, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Գայանե Մալումյանն էր: Նա համառոտ ներկայացրեց Մ. Բուլգակովի կենսագրության առանցքային իրադարձությունները, որոնք տարբեր ձևերով արտացոլվել են «Վարպետը և Մարգարիտան» վեպում: Գայանե Մալումյանը հանգամանալից անդրադարձ կատարեց «Վարպետը և Մարգարիտան» վեպի կառուցվածքին, աստվածաշնչյան և ավետարանական հղումներին, Գյոթեի «Ֆաուստի», Դանտեի «Աստվածային կատակերգության» հետ առկա առնչություններին, ողբերգականի և կատակերգականի զուգակցման բուլգակովյան հմտություններին, մանրամասնորեն ներկայացրեց կերպարային համակարգը: Միջոցառման մասնակիցներն ավելի քան տպավորված էին վեպի սպառիչ մեկնաբանությամբ: