ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմ

ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմ Բարի գալուստ Լոռու մարզպետարանի պաշտոնական ֆեյսբուքյան էջ
(2)

Անցկացվել է  «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի Լոռու մարզային փուլը։Մրցաշարին մասնակցել են ...
29/05/2026

Անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի Լոռու մարզային փուլը։

Մրցաշարին մասնակցել են Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Ալավերդի և Տաշիր համայնքների դպրոցականները։ Համայնքային փուլին մասնակցել է 143 թիմ՝ 402 աշակերտ։

Մարզային փուլում հաղթող են ճանաչվել՝

🔹7-9-րդ դասարաններում՝ Լեռնահովիտի միջնակարգ դպրոցի թիմը,
🔹10-12-րդ դասարաններում՝ Հաղպատի միջնակարգ դպրոցի թիմը։

Նրանք կմասնակցեն մրցաշարի եզրափակիչ փուլին, որը կկայանա հունիսի 19-20-ը՝ Գեղարքունիքի մարզում։

28/05/2026

🇦🇲 Հանրապետության օրվա առթիվ Հանրապետության հրապարակում անցկացված տոնական զորահանդեսին մասնակցել է նաև Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը։

Մարզպետը սոցիալական իր էջում հրապարակել է տեսանյութ զորահանդեսից՝ գրելով․ «Սա է Հայաստանի Հանրապետության նոր բանակը»։

🇦🇲 Շնորհավոր Մայիսի 28-ը՝ Հանրապետության տոնը։
🇦🇲 Փառք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։

Կից՝ տեսանյութը։

📢 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվող «Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում» ամենամյա ծրագրի...
27/05/2026

📢 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվող «Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում» ամենամյա ծրագրի շրջանակում մեկնարկում է 2026 թվականի ամառային ճամբարների կազմակերպման ծրագիրը՝ նախատեսված 7-13 տարեկան դպրոցահասակ երեխաների համար։

✅ Ծրագրից կարող են օգտվել հետևյալ խմբերի ընտանիքների երեխաները․

🔹 զոհված, հաշմանդամություն ձեռք բերած կամ հաշմանդամություն ունեցող զինծառայողների և աշխարհազորայինների ընտանիքների երեխաները,

🔹 ծնողազուրկ երեխաները,

🔹 ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված և անապահովության միավոր ունեցող ընտանիքների երեխաները:

📝 Ծրագրին մասնակցելու և երեխաների ամառային հանգիստը կազմակերպելու համար ծնողները կարող են դիմել համապատասխան դպրոցի տնօրենությանը կամ զանգահարել Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության. մշակույթի և սպորտի վարչություն՝📲 (0322) 2-32-99:

Հանդիսավորությամբ հանձնվել են առարկայական  #օլիմպիադաների մրցանակները․ Լոռու մարզի 57 աշակերտ դարձել է հանրապետական փուլ...
25/05/2026

Հանդիսավորությամբ հանձնվել են առարկայական #օլիմպիադաների մրցանակները․ Լոռու մարզի 57 աշակերտ դարձել է հանրապետական փուլի մրցանակակիր

Ամփոփվել են 2025-2026 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի արդյունքները։

Հանրապետական փուլին Լոռու մարզից մասնակցել է 129 աշակերտ, որոնցից 57-ը դարձել են մրցանակակիր՝ արժանանալով 32 պատվոգրի և 25 գովասանագրի։

Արձանագրված արդյունքներով՝
• 1-ին կարգի դիպլոմի է արժանացել 6,
• 2-րդ կարգի դիպլոմի՝ 11,
• 3-րդ կարգի դիպլոմի՝ 15,
• գովասանագրի՝ 25 աշակերտ:

Մրցանակակիրների թվով Լոռու մարզը հերթական անգամ հանրապետությունում զբաղեցրել է 2-րդ տեղը՝ զիջելով միայն Երևանին։

Տեղակալ Արսեն Ղարիբյանը Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանի և իր անունից շնորհավորել է աշակերտներին և հանձնել ԿԳՄՍ նախարարության դիպլոմներն ու գովասանագրերը։

«Արդյունքները վկայում են Լոռու մարզում կրթական բարձր մակարդակի և հատկապես բնագիտական առարկաների նկատմամբ լավ պատրաստվածության մասին։ 57 մրցանակակիր ունենալը լավ հաջողություն է, իսկ 2-րդ տեղը հանրապետությունում՝ նշանակալի արդյունք։ Շնորհավորում ենք»,- նշել է Ա. Ղարիբյանը:

Բարձր արդյունք է ցուցաբերել «ՀՀ ԿԳՄՍՆ Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի 10-րդ դասարանի աշակերտ Գարիկ Փանիկյանը՝ արժանանալով երեք մրցանակի՝

• 1-ին կարգի դիպլոմ՝ «Քիմիա»,
• 2-րդ կարգի դիպլոմ՝ «Կենսաբանություն»,
• գովասանագիր՝ «Ֆիզիկա» առարկաներից։

Մարզային փուլի հաղթողները ևս կպարգևատրվեն մարզպետի շնորհակալագրերով։

🎗️ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ «ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ» ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ«Սիրելի՛ շրջանավարտներ, ջերմորեն շնորհ...
22/05/2026

🎗️ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ «ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ» ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

«Սիրելի՛ շրջանավարտներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ «Վերջին զանգի» առթիվ։

Ձեր կյանքում սկսվում է բեկումնային փուլ՝ նեղ մասնագիտական գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու, ինչպես նաև աշխատաշուկայում ձեր տեղը գտնելու ճանապարհին։

Մեծ շնորհակալություն եմ հայտնում ձեր ուսուցիչներին, ովքեր տարիներ ի վեր ջանք չեն խնայել ձեզ գիտելիքներ փոխանցելու գործում։

Շնորհավորում եմ բոլորիդ և հաջողություն մաղթում։

Շնորհավո՛ր «Վերջին զանգ» և բարի երթ դեպի մեծ կյանք»։

21/05/2026

«Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոց» պետական ծրագրի շրջանակում կառուցվել և շահագործման է հանձնվել Վանաձորի Րաֆֆու անվան թիվ 19 հիմնական դպրոցը։

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 1 միլիարդ 828 միլիոն դրամ։
Ծրագիրն իրականացվել է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ։

Վանաձորի Գ. Չաուշի անվան թիվ 24 միջնակարգ դպրոցի թիմը՝ «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի 2026 թվակա...
18/05/2026

Վանաձորի Գ. Չաուշի անվան թիվ 24 միջնակարգ դպրոցի թիմը՝ «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի 2026 թվականի Լոռու մարզային փուլի հաղթող

«ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի Լոռու մարզային փուլն անցկացվել է Վանաձոր քաղաքի Կ. Դեմիրճյան փողոցում սահմանված մրցատարածքում։

Մրցաշարին մասնակցել են Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Տաշիր և Ալավերդի համայնքների 44 դպրոցների թիմեր։ Յուրաքանչյուր թիմում ընդգրկված էր 7 աշակերտ։ Մրցաշարին ընդհանուր մասնակցել է 308 աշակերտ։

Մարզային փուլի արդյունքներով՝
🥇1-ին տեղն է զբաղեցրել Վանաձորի Գ. Չաուշի անվան թիվ 24 միջնակարգ դպրոցի թիմը,
🥈2-րդ տեղը՝ Վանաձորի Վ. Տերյանի անվան թիվ 5 ավագ դպրոցի,
🥉3-րդ տեղը՝ Սվերդլովի միջնակարգ դպրոցի թիմերը։

1-ին տեղը զբաղեցրած թիմը մայիսի 29-30-ը կմասնակցի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի՝ Դիլիջանում կայանալիք եզրափակիչ փուլին։

Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հավաստագրերով։

Մրցաշարի նպատակն է նպաստել դպրոցահասակ երեխաների առողջության ամրապնդմանը, բարձրացնել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերը առողջ ապրելակերպի ձևավորման գործում, ինչպես նաև մասսայականացնել վազքն ու առողջ կենսակերպը դպրոցականների շրջանում։

 #Վանաձորի Սայաթ-Նովայի անվան զբոսայգին՝ առաջ և հիմաԶբոսայգին հիմանորոգվել է կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ։ ...
14/05/2026

#Վանաձորի Սայաթ-Նովայի անվան զբոսայգին՝ առաջ և հիմա

Զբոսայգին հիմանորոգվել է կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ։ Ներդրվել է 329 մլն դրամ:

#Վանաձորի Սայաթ-Նովայի անվան զբոսայգին՝ առաջ և հիմա

Լոռու մարզպետի աշխատակազմը վաստակած հանգստի է ճանապարհել առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության գլխավոր ...
13/05/2026

Լոռու մարզպետի աշխատակազմը վաստակած հանգստի է ճանապարհել առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության գլխավոր մասնագետ Վալերի Ջաղինյանին։

Վալերի Ջաղինյանը շուրջ 30 տարի աշխատել է մարզպետարանում՝ համագործակցելով տարբեր պետական և հասարակական կառույցների հետ։

Նրա գործունեությունն ընդգրկել է բնակչության սոցիալական հարցերն ու այդ ոլորտում իրականացվող բազմաթիվ նախաձեռնություններ։

Պետական և հասարակական տարբեր կառույցների հետ արդյունավետ աշխատանքի շնորհիվ նա արժանացել է գործընկերների և քաղաքացիների վստահությանը։

Բարեխիղճ և երկարամյա ծառայության համար Վալերի Ջաղինյանը պարգևատրվել է Լոռու մարզպետի շնորհակալագրով և հուշանվերով։

Հրաժեշտի միջոցառման ընթացքում Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանի անունից Վալերի Ջաղինյանին շնորհավորել է մարզպետի տեղակալ Արսեն Ղարիբյանը՝ ընդգծելով նրա երկարամյա ծառայությունը և համակարգում ունեցած ներդրումը․

«Տարիների ընթացքում Ձեր փորձն ու գիտելիքը ծառայեցրել եք ոլորտի աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը՝ ապահովելով համակարգված աշխատանք, ինչի համար շնորհակալ ենք Ձեր պատասխանատու ու հետևողական գործունեության համար»,- նշել է Արսեն Ղարիբյանը։

📍 Դատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքո...
08/05/2026

📍 Դատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածք` 1389,7 քմ ընդհանուր մակերեսով:

🇦🇲🇦🇲🇦🇲 Դատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածք` 1389,7 քմ ընդհանուր մակերեսով:

🤝 Լոռու մարզի դատախազությունում, Լոռու մարզպետարանի միջնորդությամբ կատարված ուսումնասիրությունների արդյունքում, պարզվել է, որ Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքները վարձակալած և փաստացի տիրապետող 22 սուբյեկտների կողմից դրանք օգտագործվում են պայմանագրերի խախտումներով ու ոչ նպատակային: Արդյունքում՝ այգին հայտնվել է անբարեկարգ վիճակում:

📝 Մանրամասները՝ մեկնաբանություններում 👇

Address

Հայքի հրապարակ, Լոռու մարզպետարան
Vanadzor

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37432220413

Alerts

Be the first to know and let us send you an email when ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմ:

Share