Վանաձորի Պ. Սևակի անվան № 30 միջն. Դպրոցը հիմնադրվել է1992թ. : Այն կառուցվել է Ուկրաինայի շինարարների կողմից:
1992թ.սեպտեմբերի 1-ին բազմաթիվ աշակերտներ, ուսուցիչներ, ծնողներ, թաղամասի բնակիչներ էին հավաքվել մասնակցելու դպրոցի բացմանը:
Համահավաքը բացում է Վանաձորի քաղխորհրդի գործկոմի կրթության գիտության և դաստիարակության բաժնի պետ Հայկազ Սարգսյանը.
-Շնորհավորում եմ բոլորիդ և կրթությ
ան համակարգի աշխատողների և բազմահազար դպրոցականների անունից շնորհակալություն հայտնում «ՈՒկրշինի» շինարարներին, որոնք բազմաթիվ զրկանքների և դժվարությունների պայմաններում մեզ են հանձնում այս հոյակերտ դպրոցը,- ասում է նա:
«ՈՒկրշինի» պրեզիդենտ Ն. Կորենևը շնորհակալություն է հայտնում աշխատանքի գնահատման ու բարի խոսքերի համար:
Կատարվում է կրթօջախի օծման արարողություն, որից հետո ձայնը տրվում է քաղխորհրդի նախագահ Հովհաննես Մատինյանին.
1992-2007թթ. Դպրոցը ղեկավարել է Լյուդմիլա Մուշեղի Տերյանը:
2007թ. դպրոցի տնօրեն է նշանակվել Սուսաննա Վանցիկի Դարբինյանը :
Ահա դպրոցի պատմությունը կերտող վետերան- ուսուցիչների անունները, որոնց շնորհիվ դպրոցը դարձել է լույսի, ջերմության և բարության աշխարհ.
Արեգնազան Պողոսյան
Գյուլբալա Պապինյան
Սուսաննա Մաթևոսյան
Աիդա Հովհաննիսյան
Ջանիկ Ղարիբյան
Հռիփսիմե Մազմանյան
Սվետլանա Եդիգարյան
Գայանե Բալյան
Անուշ Խաչատրյան
Անահիտ Քոչինյան
ՀՀ կառավարության 2009թ. հունիսի 11-ի թիվ 664-Ն որոշմամբ դպրոցը դարձել է հիմնական դպրոց: 2010թ. հուլիսից լիցենզավորվել է որպես տարրական ընդհանուր 1-ին աստիճան և հիմնական ընդհանուր 2-րդ աստիճան հանրակրթական ծրագրեր իրականացնող դպրոց:
Մինչ հիմնական դպրոց դառնալը դպրոցն ունեցել է 1232 շրջանավարտ, որոնցից 81-ը գերազանցիկ:
Դպրոցն ավարտել են 8 ոսկե մեդալակիրներ.
Անի Ասատրյան 1999-2000 ուստարի
Վիոլետա Չալյան 2000-2001 ուստարի
Նինել Պետրոսյան 2000-2001 ուստարի
Սիլվա Ղուկասյան 2002-2003 ուստարի
Ալլա Առաքելյան 2004-2005 ուստարի
Կարեն Ամիրբեկյան 2006-2007 ուստարի
Էդգար Հովհաննիսյան 2006-2007 ուստարի
Գոռ Մայիլյան 2007-2008 ուստարի
Իր պատմության ընթացքում մոտ 800 շրջանավարտ ընդունվել են հանրապետության հեղինակավոր բուհեր, մի քանիսը ուսումը շարունակել են արտերկրում:
Այժմ դպրոցը մեծ կյանք է ճանապարհում 15-16 տարեկան պատանիներին ու պարմանուհիներին, որոնք իրենց գիտելիքները ծլարձակում են քաղաքի այլ ուսումնական հաստատություններում` բարձր պահելով «Սերմնացանների » անունն ու պատիվը:
Դպրոցի 40 մանկավարժներից մեկն ունի ավագ ուսուցչի, երեքը` լավագույն ուսուցչի կոչում: Ութ ուսուցիչ ունի I աստիճանի տարակարգ, 2-ը վերապատրաստող ուսուցիչներ են: