Հավասար Հնարավորություններ ՀՀ-ում Equal Opportunities in Armenia

  • Home
  • Armenia
  • Vanadzor
  • Հավասար Հնարավորություններ ՀՀ-ում Equal Opportunities in Armenia

Հավասար Հնարավորություններ ՀՀ-ում Equal Opportunities in Armenia Որսա՛ պահը, ստեղծի՛ր քո հնարավորությունը։

Բարեփոխումների հույսով
04/05/2025

Բարեփոխումների հույսով

ՏԱՐՎԱ ԿԱՄԱՎՈՐ
31/12/2024

ՏԱՐՎԱ ԿԱՄԱՎՈՐ

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐՀավասար հնարավորություններ թիմը շնորհավորում է բոլորի ամանորն ու մաղթում, որպեսզի 2025 թվականը լինի ձեռք...
31/12/2024

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ
Հավասար հնարավորություններ թիմը շնորհավորում է բոլորի ամանորն ու մաղթում, որպեսզի 2025 թվականը լինի ձեռքբերումների տարի:

2024 թվականին ՀԿ հիմնական ծրագրերից մեկը «ՏՏ համայնք» նախաձեռնությունն է, որի շրջանակներում, առանց դրամաշնորհի, կամավորները ներդրել են իրենց ջանքերը և շարունակում են առանց շահի զարգացնել ՏՏ ոլորտը մեր երկրում:

2025 թվականին հավատարիմ մնալով ՀԿ կանոնադրական նպատակներին ակնկալում ենք նոր ծրագրեր նախաձեռնել, որոնք կլինեն ի շահ և ի նպաստ մեր երկրին ու մեր ազգին՝ պահպանելով ազգային արժեքները:

ՀԿ նախագահ՝
Գոհար Փեթաքչյան

Մայիսի 1-ը կամավոր աշխատողի օրԿամավորը մեզ համար միշտ եղել է ու մնում է որպես կարևորագույն արժեք` այն մեծ ընտանիքի անդամ...
01/05/2024

Մայիսի 1-ը կամավոր աշխատողի օր
Կամավորը մեզ համար միշտ եղել է ու մնում է որպես կարևորագույն արժեք` այն մեծ ընտանիքի անդամ, որը ձգտել ենք ու ձգտում ենք ձևավորել հասարակական կազմակերպության ներսում` կյանք տալով այնպիսի ծրագրերի, որոնք ընդունելի են հենց այդ ընտանիքի ներսում, ազգային են և նպաստում են հայ տեսակի պահպանման ու երկրի զարգացմանը։

Հավասար հնարավորություններ թիմը այս պահին իր ջանքերը կենտրոնացրել է ՏՏ համայնք նախաձեռնության և ծրագրի վրա, ինչի համար մայիսի 1-ի տոնական օրվա առթիվ շնորհակալություն է հայտնում իր կամավորներին` նրանց ներդրած ջանքերի և նվիրվածության համար։

Մենք ուժեղ ենք միասին....

Հավասար հնարավորություններ թիմ
ՏՏ համայնք

Ավանդույթի համաձայնԱվանդույթի համաձայն ամեն տարի ՀԿ-ի կողմից մեկ կամավորի շնորհվում է լավագույն կամավորի տիտղոսը: 2023 թ...
31/12/2023

Ավանդույթի համաձայն
Ավանդույթի համաձայն ամեն տարի ՀԿ-ի կողմից մեկ կամավորի շնորհվում է լավագույն կամավորի տիտղոսը:
2023 թվականին լավագույն կամավոր է ճանաչվել ՀԿ կամավոր Միլենա Առաքելյանը, ով իր կամավորական աշխատանքի շնոհիվ ներկա պահին համակարգում է ՏՏ համայնքի աշխատանքները:

Շնորհավորում ենք Միլենային և շնորհակալ ենք նրան իր ներդրած ջանքերի ու ժամանակի համար:

Հարգանքով՝
Հավասար հնարավորություններ թիմ

Հարգելի կամավորներ, գործընկերներ և անձիք, ում համար ՀԿ հնգամյա գործունեությունը ինչ-որ բան նշանակել է, նշանակում է կամ գ...
30/12/2023

Հարգելի կամավորներ, գործընկերներ և անձիք, ում համար ՀԿ հնգամյա գործունեությունը ինչ-որ բան նշանակել է, նշանակում է կամ գուցե ապագայում կնշանակի:

«Հավասար հնարավորություններ ՈՒՔՆ» ՀԿ-ն շնորհավորում է բոլորի գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը, իսկ բարեմաղթաքների փոխարեն խոստանում, որ գալիք տարում և ապագայում միշտ կանգնած է լինելու բոլոր նրանց կողքին, ում համար կարող է փոքր-ինչ հնարավորություն ստեղծել կյանքում իրենց կարևոր քայլը կատարելու ժամանակ:

Ամփոփելով ՀԿ գործունեությունը անցած 2023 թվականին՝ կարելի է փաստել, որ անցած տարի ՀԿ գործունեությունը այդքան էլ արդյունավետ չի եղել, ինչն ունի իր թե՛ օբյեկտիվ և թե՛ սուբյեկտիվ պատճառները: Այնուամենայնիվ, հետամուտ լինելով այն առաքելությանը, ինչի համար ստեղծվել է և մինչ օրս կա ՀԿ-ն՝ մենք հանձն ենք առնում ձեռնարկել քայլեր ՀԿ գործունեությունը գալիք տարում ավելի արդյունավետ դարձնելու և այն ի շահ մեր երկրի և մեր ժողովրդի ծառայեցնելու:

Չնայած այն բանին, որ գաղափարական տեսանկյունից ՀԿ-ն նախաձեռնել է մի շարք ծրագրեր, որոնցից մի մասը ներկայումս նաև ընթացքի մեջ են, սակայն ՀԿ ամենաակտիվ և հեռանկարային ծրագրերից են «ՏՏ համայնք» և «Կրթության բանակ» նախաձեռնությունները, որոնց ուղղությամբ դեռ անելիքներ կան և հույս ունենք, որ այն ավելի արդյունավետ կկարողանանք կազմակերպել և տեսանելի դարձնել ՀԿ շահագրգիռ անձանց համար:

Թող որ 2024-ը նոր հնարավորությունների տարի լինի ...

ՀԿ նախագահ՝
Գոհար Փեթաքչյան

Մեր կայք էջը՝ Շուտով
04/01/2023

Մեր կայք էջը՝ Շուտով

ՏՏ համայնք
21/09/2022

ՏՏ համայնք

ՄԻՇՏ ՀԱՐԱՏԵՎԻՐ ԴՈՒ ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ

Անկախությունը ոչ միայն բացարձակ արժեք է, այլ նաև պարտավորություն՝ այն սրբորեն պահպանելու: Ահա թե ինչու անկախության ամեն մի տարելիցին անհրաժեշտ է գնահատել և վերլուծել այն արդյունքները, որոնք ձեռք են բերվել և նոր մարտահրավերներ սահմանել:

Անհրաժեշտ է էլ ավելի ուժեղանալ, սթափ նայել իրավիճակին ու շարունակել գործել արդեն բազմապատկված ոգևորությամբ՝ հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն հայ ժողովրդի անկախության ու ազատության:

Հարգանքով՝
ՏՏ համայնք


ՏՏ համայնք
18/09/2022

ՏՏ համայնք

ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՄԱՎՈՐԻՆ` ՄԵՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆՔ ՄԵԶ
Հռիփսիմե Բադալյան

Մենք փորձում ենք ստեղծել կամավորների թիմ, ովքեր կմնան համայնքում միշտ` դառնալով նրա մասնիկը։

Հռիփսիմեն համայնքում համակարգում է «Ապագան սկսվում է դպրոցից» ծրագիրը։ Նա բնակվում է Արագածոտնի մարզի Վերին Սասնաշեն գյուղում։

Նրա ջանքերով Արագածոտնի մարզի մի շարք գյուղերի աշակերտների ՏՏ համայնքը հնարավորություն է ընձեռնվել ստանալ տարրական տեխնոլոգիական կրթություն։ Եվ այդ հնարավորությունը գնալով ընդլայնվում է ՀՀ այլ գյուղերում։

Մենք արդեն տելեգրամ էջ ունենքՀավասար հնարավորություններ ՀԿ-ն, նպատակ ունենալով ակտիվացնել իր գործունեությունը և զարգացնե...
09/09/2022

Մենք արդեն տելեգրամ էջ ունենք

Հավասար հնարավորություններ ՀԿ-ն, նպատակ ունենալով ակտիվացնել իր գործունեությունը և զարգացնել իր, արդեն ավանդույթ դարձած ծրագրերը, բացում է տելեգրամյան էջ` t.me/equal_opportunities_armenia

Տելեգրամյան էջը այն հարթակն է, որի օգնությամբ նպատակ ունենք բարձրացնել ՀԿ կառավարման օպերատիվությունը` ընդլայնելով ՀԿ կամավորների և շահառուների հետ կոմունիկացիայի հնարավորությունները։

Առաջիկայում նախատեսում են մեր կողմից կազմակերպված ծրագրերի իրականացում ամբողջ ՀՀ տարածքու, հատկապես` գյուղերում։

Հարգանքով`
Հավասար հնարավորություններ թիմ

ՏՏ համայնք
05/09/2022

ՏՏ համայնք

Address

Sayat-Nova Str
Vanadzor
2007

Alerts

Be the first to know and let us send you an email when Հավասար Հնարավորություններ ՀՀ-ում Equal Opportunities in Armenia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Հավասար Հնարավորություններ ՀՀ-ում Equal Opportunities in Armenia:

Share

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

Ցանկացած կառավարության գործունեությունը քննադատող թող առաջին հերթին հարց ուղղի ինքն իրեն. : Քննադատել ու իրավիճակը վերլուծել կարող են բոլորը: Դա ընդամենը է: Իրոք մտահոգ ես երկրիդ ապագայով, ուզում ես քո երեխան բարեկեցիկ կյանքով ապրի, ուրմեն ինչ կապ ունի ով է իշխանությունը, ով է վարչապետ կամ ինչ քաղաքականություն է իրականացնում կառավարությունը: Հեղափոխության բովանդակությունը վարչապետ փոխելու մեջ չէր և դա անձերի հետ կապել պետք չէ: Ինչպես բազմիցս վարչապետն է նշում սա հայ ժողորդի հաղթանակն է: Այո, հաղթանակ քանի որ հայ ազգը հնարավորություն է ստացել: Կոտրվել են նախկին երկաթյա կապանքները, մեր ձեռքերը ազատ են գործելու համար: Ուստի պետք է ոչ թե ասենք այս նախարարը այս բանը արեց, մյուսը՝ ոչինչ չարեց, կամ ասեց, կամ չասեց, այլ պետք է հստակ գիտակցենք, որ անողն էլ չանողն էլ մենք ենք: Հեղափոխությունով ոչ թե նոր վարչապետ եկավ, այլ ժողովուրդը ստացավ հավասար լինելու հնարավորություն: Եվ հիմա ինչ որ կոմենտներ գրելու, նյութեր հրատարակելու փոխարեն, գործել է պետք: Նոր կառավարությունը հստակ մեսեջներ է ուղարկում թե ինչ ոլորտներ է պատրաստ ֆինանսավորել, հրապարակային իր աջակցությունն է հայտնում ցանկացած արդար ու խելամիտ ծրագրի: Այլ կերպ ասած այս հեղափոխությունով ձեռք ենք բերել ժողովրդի վստահությունը վայելող կառավարություն, որը պատրաստ է աջակցել իր ժողովրդին: Հիմա հրապարակում քանիսը հավաքվեցին, դա իրական է թե կեղծ, ում է դա հետաքրքրում: Կամ նոր վարչապետ փոխելով ինչի ենք հասնելու: Կառավարությունը չունի որևէ տնտեսական քաղաքականություն, մենք՝ հայ ժողովուրդս, ունենք: Իսկ ինչ ենք անում մենք երկիր կառուցելու փոխարեն: Գործելու փոխարեն տողատակեր ենք փնտրում: Սխալ է: Պետք է հասկանանք, որ այդ կառավարությունը ոչ թե ինչ որ նախարարներ ու վարչապետն են, այլ այդ կառավարությունը մենք ենք: Մենք ենք նստած այդ աթոռներին և նրանց սխալը մեր սխալն է: Սա նախկինի նման չէ, որ ամեն ինչը իրենցն էր: Հիմա կարևորը իշխանությունն է մերը: Եվ դա հեղափոխության ամենակարևոր արժեքն է:

_________________________________

Մեր երկրում տեղի ունեցած հեղափոխությունը դեռևս չի ավարտվել: Կառավարության և կառավարող անձնակազմի փոփոխությունից հետո, փոխվելու կարիք ունենք նաև մենք՝ ՀՀ հպարտ քաղաքացիներս: Ժամանակն է որպեսզի պայքարենք նախկինում ստեղծված հիվանդ համակարգերի դեմ, փոխենք դրանք և պահանջենք, որ փոխվենք այդ համակարգերում աշխատող մեր հայրենակիցները: Քանզի կառավարությունը և վարչապետը, որքան էլ ժողովորդի կողմից ըտրված լինեն, միևնույն է կդժվարանան և ոչինչ չեն կարող անել, եթե շարունակում ենք աղբը գետնին նետել, շարունակում ենք ստվերային տնտեսությունը մեծացնել, չենք սովորում դպրոցներում, կրթության որակը շարունակում է անբավարար լինել և այլն: Այս և այլ բազմաթիվ խնդիրների լուծման համար պարտադիր չէ լինել պաշտոնյա: Ավելին, կառավարությունը այս խնդիրներում մենակ չէ: Պետք է աջակցենք կառավարությանն ու վարչապետին երկրում ՀԱՎԱՍԱՐ ՀՆԱՐԱՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ: Հեղափոխությունը եկավ ապացուցելու և մենք նույնպես պետք է շարունակենք ամրապնդել այն հանգամանքը, որ պատգամավորը, նախարարը կամ այլ պաշտոնյա արտոնյալ չէ: Ավելին, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է ՀՀ-ում ունենա ՀԱՎԱՍԱՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ: Ուսանողների կողմից հիմնադրված ՀԿ-ն նպատակ ունի պայքարել բացասական երևույթների դեմ և պայմաններ ստեղծել ՀՀ քաղաքացիների համար ՀԱՎԱՍԱՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ապահովող համակարգերի հիմնադրման և կայացման համար:

ՀԿ-ի հիմնադիրները 10.10.2018թ.-ին Եվրոպական համալսարանի Վանաձորի մասնաճյուղում մի շարք ուսանողների համար ներկայացրեցին հասարակական կազմակերպության նպատկներն ու անելիքների հակիրճ քարտեզը: