Քաղաքացիական պայմանագիր Վանաձոր

Քաղաքացիական պայմանագիր Վանաձոր ՔՊ Վանաձորի աջակիցներ

Խոր վշտով տեղեկացանք, որ մահացել է քաղաքի ճանաչված և սիրված բժիշկ, համայնքի ավագանու անդամ, բազմամյա փորձառու մասնագետ և...
22/06/2025

Խոր վշտով տեղեկացանք, որ մահացել է քաղաքի ճանաչված և սիրված բժիշկ, համայնքի ավագանու անդամ, բազմամյա փորձառու մասնագետ և նվիրված հասարակական գործիչ տիկին Գայանե Քալանթարյանը, ով իր ամբողջ գիտակցական կյանքը նվիրել է մարդկանց առողջության պահպանմանն ու բարօրությանը։ Նա աչքի է ընկել բարձր պատասխանատվությամբ, անմնացորդ հոգատարությամբ և մասնագիտական բացառիկ նվիրումով՝ վաստակելով գործընկերների, բուժառուների և համաքաղաքացիների խորին հարգանքն ու վստահությունը։
Տիկին Քալանթարյանն ակտիվ մասնակցություն է ունեցել համայնքի զարգացման գործին՝ ավանդ բերելով հասարակական ծրագրերի իրագործմանը և համայնքային խնդիրների լուծմանը։ Նրա մարդասիրությունը և մասնագիտական նվիրումը մշտապես կմնան վառ հիշողություն մեր բոլորի համար։ Թող պայծառ լինի նրա հիշատակը։(Հոգեհանգստի և հուղարկավորության արարողության մասին ընտանիքը կհայտնի լրացուցիչ):
Խորին ցավակցություն ենք հայտնում ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և բոլոր նրանց, ովքեր կիսում են այս անդառնալի կորստյան վիշտը։

Հունիսի 7-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության գրասենյակում  տեղի ունեցավ նախաձեռնող խմբի նիստ։  Նիստին ներկա էին Հ...
07/06/2025

Հունիսի 7-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության գրասենյակում տեղի ունեցավ նախաձեռնող խմբի նիստ։ Նիստին ներկա էին ՀՀ էկոնոմիկայի նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փոխնախագահ Գևորգ Պապոյանը, վարչապետի խորհրդական Արամ Խաչատրյանը, Լոռու մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամներ, խորհրդի անդամներ և այլ կուսակցականներ։
Քննարկվեցին տարաբնույթ հարցեր՝ սկսած համայնքային խնդիրներից (աղբարկղեր, մաքուր քաղաք) , երիտասարդական կառույցի ստեղծում, ՀԴՄ կտրոնների պահանջ, արևային էներգիայի սակագների , դեղին մամուլի, «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացման հետ առնչվող հարցեր։
Հանդիպումն ընթացավ ջերմ և անկաշկանդ մթնոլորտում։

Այսօր՝ մայիսի 16-ին, Վանաձորի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում տեղի ունեցավ նախաձեռնողի նիստ։ Նիստին...
16/05/2025

Այսօր՝ մայիսի 16-ին, Վանաձորի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում տեղի ունեցավ նախաձեռնողի նիստ։
Նիստին ներկա էին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ԱԺ պատգամավորներ Տաթևիկ Գասպարյանը և Արուսյակ Մանավազյանը, Լոռու մարզպետ, Վանաձոր ՏԿ նախագահ Արամ Ղազարյանը։
Քննարկվեցին ՀՀ ներքին և արտաքին անվտանգային մարտահրավերները և այլ տարաբնույթ հարցեր։
Հարց ու պատասխանն ընթացավ ակտիվ քննարկմամբ։
Ելույթներով հանդես եկան մի շարք կուսակցականներ։
Հյուրերն հանդես եկան ամփոփիչ ելույթներով։
Նիստը եզրափակեց ՏԿ նախագահ Արամ Ղազարյանը։

Մայիսի  10-ին տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր»կուսակցության Վանաձորի տարածքային կազմակերպության խորհրդի նիստ։ Նիստ...
10/05/2025

Մայիսի 10-ին տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր»կուսակցության Վանաձորի տարածքային կազմակերպության խորհրդի նիստ։
Նիստը վարել է տարածքային խորհրդի նախագահ Արամ Ղազարյանը։
Քննարկվել են կազմակերպչական հարցեր։

Վանաձորի Տարածքային կազմակերպության խորհրդի ընտրված անդամներն են.Նախագահ՝ Ղազարյան ԱրամԱնդամներ՝1.Խաչատրյան Արամ2.Հովհան...
08/05/2025

Վանաձորի Տարածքային կազմակերպության խորհրդի ընտրված անդամներն են.
Նախագահ՝ Ղազարյան Արամ
Անդամներ՝
1.Խաչատրյան Արամ
2.Հովհաննիսյան Նոնա
3.Մանուկյան Հերմինե
4.Կոստանյան Էրիկ
5.Մարգարյան Էլիզա
6.Գյոկչակյան Տիգրան
7.Հովսեփյան Տիգրան
8.Խառատյան Անուշավան
Վերահսկող է ընտրվել Մարտիրոսյան Դավիթը։

Մայիսի 6-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վ...
07/05/2025

Մայիսի 6-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վանաձորի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Արամ Ղազարյանի թեկնածությունը։

Այսօր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և ԱԺ պատգամավոր Տաթևիկ Գասպարյանը  հանդիպել են Լոռու մարզի կին կուսակցակ...
19/10/2024

Այսօր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և ԱԺ պատգամավոր Տաթևիկ Գասպարյանը հանդիպել են Լոռու մարզի կին կուսակցականների հետ։ Նախարարն իր խոսքում կարևորել է կնոջ դերը քաղաքականության մեջ։ Քննարկվել են տարաբնույթ հարցեր՝
առողջապահական, քաղաքական բնույթի, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ։
Հանդիպումն ընթացավ ջերմ և անկաշկանդ մթնոլորտում։
Այս և նմանատիպ հանդիպումները կրելու են շարունակական բնույթ։

Հոկտեմբերի  10-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վանաձորի տարածքային կազմակերպության խորհրդի նիս...
10/10/2024

Հոկտեմբերի 10-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վանաձորի տարածքային կազմակերպության խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ Արամ Խաչատրյանը։

Ներկա էին խորհրդի անդամները, Լոռու փոխմարզպետ Հովհաննես Ավետիսյանը և Վանաձոր համայնքի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամները։

Քննարկվել են ներկուսակցական հարցեր։

Սեպտեմբերի 26-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վանաձոր-Փամբակ տարածքային կազմակերպության խորհրդ...
27/09/2024

Սեպտեմբերի 26-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վանաձոր-Փամբակ տարածքային կազմակերպության խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ Արամ Խաչատրյանը։

Ներկա էին ՔՊԿ վարչության նախագահի տեղակալ Գևորգ Պապոյանը, վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանը,
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը։

Քննարկվել են ներկուսակցական հարցեր։

Address

Vanadzor
2002

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00
Saturday 10:00 - 18:00
Sunday 10:00 - 18:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Քաղաքացիական պայմանագիր Վանաձոր posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share