«Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ

  • Home
  • Armenia
  • Vanadzor
  • «Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ

«Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան  գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ Գրադարան

✍ #ՌեյԲրեդբըրի📚 #Խատուտիկիգինի 🌼✅«Խատուտիկի գինին» կարոտաբաղձությամբ դրոշմված ինքնակենսագրական բնույթի վեպ է, որը հեղինա...
03/06/2026

✍ #ՌեյԲրեդբըրի
📚 #Խատուտիկիգինի 🌼

✅«Խատուտիկի գինին» կարոտաբաղձությամբ դրոշմված ինքնակենսագրական բնույթի վեպ է, որը հեղինակի բնորոշմամբ նրա պատանեկան տարիների «խատուտիկների բերքահավաքն է», ըստ այդմ էլ՝ «ինչպես կյանքի, այնպես էլ մահվան, ինչպես լույսի, այնպես էլ խավարի, ինչպես պատանության, այնպես էլ լիակատար ահի ներբողումը»: Խատուտիկի գինին գրքում, որը մի հիշարժամն ամռան հուզաթրթիռ ժամանակագրությունն է, հենց «ամռան համն» է լեզվին, ամառը՝ ինքնին՝ «բռնած ու խցանած»: բացելով «հիշողության մառանները»՝ Բրեդբըրին մեծ գրողին վայել վարպետությամբ իր պատմությունները շաղախում է խենթ ռոմանտիզմի, նրբին բանաստեղծականության ու անմոռանալի հումորի վառվռուն ցոլքերով, որոնք «Խատուտիկի գինին» դարձնում են ամեն տարիքի և կարգի ընթերցողին սրտամոտ հազվագյուտ գիրք:

Մայիս ամսին Մկրտիչ Սարգսյանի անվան թիվ 3 մանկական գրադարանի ամենաշատ սպասարկված գրքերն են.1.Ռեյ Բրեդբըրի -«Խատուտիկի գին...
03/06/2026

Մայիս ամսին Մկրտիչ Սարգսյանի անվան թիվ 3 մանկական գրադարանի ամենաշատ սպասարկված գրքերն են.
1.Ռեյ Բրեդբըրի -«Խատուտիկի գինի»
2.Ռուբեն Եսայան- «Մյուսը»
3.Օուենս Դելիա-«Այնտեղ, որտեղ խեցգետիններն են երգում»
4.Շել Սիլվերսթին -«Անձնվեր ծառը»

Այսօր  Մկրտիչ Սարգսյանի անվան թիվ 3 մանկական գրադարանի հյուրերը Վանաձորի թիվ 4 հիմնական դպրոցի 1-ին դասարանի սաներն էին`...
25/05/2026

Այսօր Մկրտիչ Սարգսյանի անվան թիվ 3 մանկական գրադարանի հյուրերը Վանաձորի թիվ 4 հիմնական դպրոցի 1-ին դասարանի սաներն էին` դասվար Ալինա Շահնազարյանի ուղեկցությամբ։ Երեխաներին ռուսերեն լեզվով գրադարանի հետ ծանոթացրեց համակարգի մեթոդիստ Նաիրա Աղամալյանը։ Նա երեխաներին ուղեկցեց գրադարանում, հանելուկներ ու ասացվածքներ ասաց, պատմեց գրադարանից օգտվելու մասին։ Հանդիպման ավարտին երեխաները դիտեցին մուլտֆիլմը

Համաքաղաքային շաբաթօրյակ
16/05/2026

Համաքաղաքային շաբաթօրյակ

Դպրոց-գրադարան համագործակցության շրջանակներում մեր համակարգի Մկրտիչ Սարգսյանի անվան թիվ 3 մանկական գրադարան էին այցելել ...
14/05/2026

Դպրոց-գրադարան համագործակցության շրջանակներում մեր համակարգի Մկրտիչ Սարգսյանի անվան թիվ 3 մանկական գրադարան էին այցելել Վանաձորի Պ.Տիչինայի անվան թիվ 20 -րդ հիմնական դպրոցի 5-րդ դասարանի սաները` դասղեկ Տաթևիկ Մատինյանի ուղեկցությամբ։ Երեխաները համակարգի տնօրեն Մանե Մուրադյանի հետ քննարկեցին Հովհ.Թումանյանի պատմվածքը։ Նրանք վերլուծեցին բովանդակությունը, կերպարներին, առաջարկեցին լուծումներ բոլոր գիքորների համար։

Մայիսի 12-ին   ՀՈԱԿ-ի Մկրտիչ Սարգսյանի անվան թիվ 3 մանկական գրադարանում կայացավ հանդիպում ֆրանսիաբնակ ժամանակակից գրող Ա...
13/05/2026

Մայիսի 12-ին ՀՈԱԿ-ի Մկրտիչ Սարգսյանի անվան թիվ 3 մանկական գրադարանում կայացավ հանդիպում ֆրանսիաբնակ ժամանակակից գրող Ասատուր Հակոբյանի հետ։ Հանդիպման շարժառիթն Ասատուր Հակոբյանի` վերջերս հրատարակված
գիրքն էր։ Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ համակարգի փոխտնօրեն Տաթև Աղաբաբյանը, ով իր խոսքում նշեց, որ գրողին շնորհավորելու ևս երկու առիթ կա. Ասատուր Հակոբյանն ընտրվել է ֆրանսիական Ւվլին համայնքի ավագանու անդամ և հանրությանն սկսել է ներկայանալ ոչ միայն իր գրականությամբ,այլ` կոչվող հումորային ծրագրով` Stand Up ձևաչափով:
Հանդիպման ընթացքում,թեև հիմնականում խոսվեց հեղինակի նոր գրքից, բայց անդրադարձ կատարվեց նաև գրողի , > գրքերին, խոսվեց Ասատուր Հակոբյանի ստեղծագործությունների ժանրային և թեմատիկ առանձնահատկությունների, կերպարների ընտրության մասին, ընթերցվեց հատված գրքից, Երևանին նվիրված բանաստեղծություն, ներկայացվեց Stand Up-ից փոքրիկ հատված։
Հանդիպումն անցավ ջերմ և անմիջական մթնոլորտում, իսկ հանդիպման ավարտին ներկաները գրողի ինքնագրով նվեր ստացան նոր գիրքը ։

Address

Թատերական 2
Vanadzor

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when «Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category