Վայք քաղաք, Vayk town

Վայք քաղաք, Vayk town ՎԱՅՔ

2002թ.
05/05/2020

2002թ.

▶️Սկսում ենք challenge🥳Քոմենթում տեղադրում ենք մեկ լուսանկար` 📸🎥📽արված մեր պատուհանից⛰⛺️🏕🏫🛤🌅🎇🌆🎆🏙🌃🏨🏥🏕: Ամենագեղեցիկ տեսար...
04/05/2020

▶️Սկսում ենք challenge🥳
Քոմենթում տեղադրում ենք մեկ լուսանկար` 📸🎥📽արված մեր պատուհանից⛰⛺️🏕🏫🛤🌅🎇🌆🎆🏙🌃🏨🏥🏕: Ամենագեղեցիկ տեսարանը կզբաղեցնի էջի գլխավոր նկարը մեկ ամիս շարունակ` հեղինակի մակագրությամբ (ցանկության դեպքում) :
Մարտահրավերն ուղարկում եմ նրան` ով առաջինը կընդունի

04/05/2020
04/05/2020
18/11/2019

Չմոռանաս հրավիրել ընկերներիդ` հավանելու մեր էջը😉

18/11/2019

Հարգելի հետևորդներ,🤩 սիրով սպասում ենք հետաքրքրաշարժ նյութերի` Վայքի, նրա պատմության,🧐 շինությունների🕍⛪️🏤 և այլնի մասին և իհարկե գեղեցիկ լուսանկարներ ամենագեղեցիկ քաղաքից😍🖼

18/11/2019

Անցյալում՝ Սոյլան, 1956-1990 թվականներին՝ Ազիզբեկով, 1990 թվականի նոյեմբերի 23-ին Ազիզբեկովը վերանվանվել է Վայք է ։

18/11/2019
Սուրբ Տրդատ եկեղեցի, հայկական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցու կազմում։ Գտնվում է Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում՝ Երևան-Գ...
18/11/2019

Սուրբ Տրդատ եկեղեցի, հայկական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցու կազմում։ Գտնվում է Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում՝ Երևան-Գորիս մայրուղու 136-րդ կմ.-ին և մտնում է Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Վայոց ձորի թեմի մեջ։

Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ճանաչած Տրդատ Գ թագավորի անունը հավերժացնող Սուրբ Տրդատ եկեղեցին կառուցվել է 2000 թ. ամերիկահայ բարերարներ Գալուստ և Էմմա Սողոյանների ֆինանսավորմամբ։

Սուրբ Տրդատ եկեղեցին օծվել է 2000 թ. օգոստոսի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ։

Ճարտարապետական հորինվածքով քառաթև կենտրոնագմբեթ եկեղեցի է, ունի մի խորան, որը նվիրված է Ս. Աստվածածնին, մի փոքր գավիթ, երկու ավանդատուն, երկու զանգակատուն՝ իրենց փոքրիկ գմբեթներով։ Եկեղեցին լուսավորվում է գմբեթի 12 և եկեղեցու 24 լուսամուտների շնորհիվ, բացի դրանցից եկեղեցին լուսավորվում է նաև մեկ մեծ և չորս փոքր էլեկտրական ջահերով։ Ս. Տրդատը ներսից զարդարված է չորս մեծ և մեկ փոքր սրբապատկերներով, որոնց վրա համապատասխանաբար պատկերված են Ս. Տրդատ թագավորի մկրտության, Հիսուս Քրիստոսի մկրտության և հարության դրվագները, ինչպես նաև Ս. Գայանե ու Ս. Հռիփսիմե կույսերի պատկերները։

Խաչքար Վայքի սուրբ Տրդատ եկեղեցու պատին.jpg

Սուրբ Հարություն խաչքար-հուշակոթողը եկեղեցու տարածքում
Եկեղեցին ունի երեք փայտաշեն դռներ, որի արևմտյան դուռը նվիրված է եկեղեցու բարերար Գալուստ Սողոյանին և ունի իր արձանագրությունը. «Դուռս այս յիշատակ է Գալուստ Սողոեանի»։ Հյուսիսային դուռը նվիրված է Մեսրոպ արք. Աշճյանին և ունի իր արձանագրությունը. «Դուռս այս յիշատակ է Մեսրոպ արք. Աշճեանի 2000 թ.», իսկ հարավային դուռը նվիրված է Էմմա Թապիպյան Սողոյանին, սա էլ իր հերթին ունի իր արձանագրությունը. «Դուռս այս յիշատակ է Էմմայ Թապիպեան Սողոեանի 2000 թ.»։ Մկրտության ավազանը գտնվում է եկեղեցու հյուսիսային կողմում, որի վրա գրված է. «Կանգնեցաւ Մկրտութեան Աւազանս ի յիշատակ Տօքթ. Ստեփան Թապիպեանի 2000 թ.»։ Ս. Տրդատ եկեղեցու արևմտյան՝ կենտրոնական, դռան վերևում գրված է եկեղեցու կառուցման մասին արձանագրությունը.«Կառուցաւ Ս. Տրդատ եկեղեցիս արդեամբք Գալուստ եւ Էմմայ Սողոեանների ի Տիթրոյթ ԱՄՆ ի Հայրապետութեան Տ.Տ Գարեգնի Ա Կաթողիկոսին Ամենայն Հայոց եւ նորին հաջորդին Տ.Տ. Գարեգնի Բ Կաթողիկոսին Ամենայն Հայոց. յառաջնորդութեան Տ. Աբրահամա եպիսկոպոսին Սիւնեաց ի փառաւորումն 1700-ամեայ տարեդարձին Քրիստոնեութեան Հայոց. Ճարտարապետ Ա. Գալիկեան, Կառուցող Մ. Մկրտչյան. Ս. Սեղանս կանգնեցաւ ի յիշատակ Փառաւոն Սողոեանի 2000 թ., կանգնեցաւ Մկրտութեան Աւազանս ի յիշատակ Տօքթ. Ստեփան Թապիպեանի 2000 թ.»։ Ս. Տրդատ եկեղեցին ունի չորս խորշեր, որոնցից մեկի վրա՝ եկեղեցու արևմտյան դռան ձախ կողմում, տեղադրված է Հայոց Մեծ եղեռնին նվիրված խաչքար։ Եկեղեցին շրջապատված է պտղատու և դեկորատիվ ծառերով, եկեղեցու տարածքում է գտնվում նաև Վայոց ձորի թեմի փոխառաջնորդարանը, որը նույնպես կառուցվել է Գալուստ և Էմմա Սողոյանների բարերարությամբ։ Ս. Տրդատ եկեղեցու ուխտի օրը եկեղեցու օծման օրն է՝ օգոստոսի 6-ը, ինչպես նաև Ս. Տրդատ թագավորի տոնի օրերը։

Վայք քաղաքը գտնվում է Երևանից` 137կմ, իսկ մարզկենտրոն Եղեգնաձորից` 18կմ հեռավորության վրա: Տեղակայված է մարզի կենտրոնակա...
16/11/2019

Վայք քաղաքը գտնվում է Երևանից` 137կմ, իսկ մարզկենտրոն Եղեգնաձորից` 18կմ հեռավորության վրա: Տեղակայված է մարզի կենտրոնական մասում: Քաղաքի կենտրոնով 1,5 կմ անցնում է Երևան-Գորիս ավտոմայրուղին:

ԱՐՓԱՎայքի տարածքով հոսում է Արփա գետը։ Գարնանային վարարումները միջին հոսանքում սկսվում են մարտ ամսվա կեսերից, բարձրակետի...
18/02/2019

ԱՐՓԱ
Վայքի տարածքով հոսում է Արփա գետը։ Գարնանային վարարումները միջին հոսանքում սկսվում են մարտ ամսվա կեսերից, բարձրակետին հասնում են ապրիլին կամ մայիսին, գետի հաստատուն մակարդակը նկատվում է հուլիսի կեսերին։ Վարարումները տևում են 90-120 օր։ Գետը սնվում է անձրևաջրերով և ձնհալի ջրերով։ Գետի վտակները հեղեղաբեր են։ Ձմռանը գետը ափային մասում սառցակալում է։ Վայքի տարածքում Արփա գետի արևմտյան մասում է գտնվում Պասկևիչի կամուրջը (նրա կողմից վերանորոգված է 1827 թվականին), հյուսիս-արևելքում Երևան-Ջերմուկ ճանապարհի ձախ կողմում գտնվում են հին բնակավայրի ավերակներ։

Address

Վայոց Ձոր, Վայք
Vayk'

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Վայք քաղաք, Vayk town posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category