«Խոսրովի անտառ» պետական արգելոց /Khosrov Forest State Reserve

  • Home
  • Armenia
  • Vedi
  • «Խոսրովի անտառ» պետական արգելոց /Khosrov Forest State Reserve

«Խոսրովի անտառ» պետական արգելոց /Khosrov Forest State Reserve Welcome to the official page of
''Khosrov Forest'' State Reserve The reserve is a real natural treasure in the heart of Republic of Armenia.

Welcome to natural wonderland – “Khosrov Forest” State Reserve - one of the richest with biodiversity nature reserves’ in the temperate zone of the Earth. Covering only 23 359.8 ha, Khosrov Forest is a home for more than the half of the flora of Armenia (more than 3500 species) and about 1/3 of the wealth of the Caucasus flora (about 6000 species). The big range of mountainous ecosystems are habit

ats of 283 species of vertabrates, inlcuding highely endangered Caucasian leopard, Bezoar goat, Black vulture, Caspian snowcock, Armenian viper etc. This web site gives you an unique opportunity to make a short virtual tour in the reserve and find a lot of new things about which you may be even didn’t hear before.

📌Ճանաչողական այց «Խոսրովի անտառ» պետական արգելոցի ջրվեժներ... «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աշակերտները այցելելով Վահա...
01/06/2026

📌Ճանաչողական այց «Խոսրովի անտառ» պետական արգելոցի ջրվեժներ...
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աշակերտները այցելելով Վահագնի և Աստղիկի ջրվեժներ հնարավորություն ունեցան ծանոթանալու Հայաստանի ամենահին պահպանվող բնապահպանական տարածքներից մեկին՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցին։
Արգելոցը հայտնի է իր հարուստ կենսաբազմազանությամբ, պատմամշակութային հուշարձաններով և բացառիկ լանդշաֆտներով։ Այցի ընթացքում աշակերտները ոչ միայն բացահայտեցին արգելոցի բնական հարստությունները, այլև ծանոթացան բնության պահպանության կարևորությանը և Հայաստանի բնապահպանական ժառանգությանը։
#ՇՄՆ #Խոսրովիանտառ

Փոքրիկ այցելուները...Ուրծաձորի նախակրթարանի սաները այցելեցին «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի  թանգարան:  #ՇՄՆ  #...
29/05/2026

Փոքրիկ այցելուները...
Ուրծաձորի նախակրթարանի սաները այցելեցին «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի թանգարան:
#ՇՄՆ #Խոսրովիանտառ

27/05/2026
📚Էկոկրթական ծրագրերի շրջանակում Ռանչպարի միջնակարգ դպրոցի աշակերտներն այցելեցին «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի ...
27/05/2026

📚Էկոկրթական ծրագրերի շրջանակում Ռանչպարի միջնակարգ դպրոցի աշակերտներն այցելեցին «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի թանգարան։
✅Այցի ընթացքում աշակերտներին ներկայացվեց արգելոցի պատմությունը, ջրագրությունը, լանդշաֆտային առանձնահատկություններն ու էկոհամակարգերը, ինչպես նաև հազվագյուտ և անհետացման վտանգի տակ գտնվող բուսատեսակներն ու կենդանատեսակները։
🐆Աշակերտները «Arloopa» հավելվածի միջոցով լուսանկարվեցին ընձառյուծի հետ, դիտեցին ֆոտոթակարդների կողմից արձանագրված լավագույն կադրերը և ծանոթացան բնության ուսումնասիրման ժամանակակից մեթոդներին։
Այցի շրջանակում աշակերտներն այցելեցին նաև պետական արգելոցի Խոսրով տեղամաս։
#ՇՄՆ #Խոսրովիանտառ

25/05/2026

🐗Վարազ կամ վայրի խոզ
✅Վարազը համարվում է ընտանի խոզի նախահայրը։
✅Ամենակեր կենդանիներ են․ սնվում են բույսերով, արմատներով, պտուղներով, միջատներով և երբեմն նաև փոքր կենդանիներով։
✅Վարազների խումբը կոչվում է «բոլուկ»։
#ՇՄՆ CNF - Caucasus Nature Fund

25/05/2026
🌳Կենսաբազմազանության միջազգային օրվա կապակցությամբ Հովտամեջի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտների հետ կազմակերպվեց...
22/05/2026

🌳Կենսաբազմազանության միջազգային օրվա կապակցությամբ Հովտամեջի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտների հետ կազմակերպվեց էկոկրթական հանդիպում «Կենսաբազմազանության դերը մարդու կյանքում» թեմայով:
Միջոցառման նպատակն էր աշակերտների շրջանում ձևավորել բնապահպանական գիտակցություն, ներկայացնել կենսաբազմազանության կարևորությունը և խթանել պատասխանատու վերաբերմունք շրջակա միջավայրի նկատմամբ։
Հանդիպման սկզբում աշակերտներին ներկայացվեց կենսաբազմազանություն հասկացությունը, դրա կարևորությունը բնության հավասարակշռության պահպանման գործում, ինչպես նաև այն, թե ինչպես են բույսերը, կենդանիները և միկրոօրգանիզմները փոխկապակցված միմյանց և մարդու կյանքի հետ։ Քննարկվեց նաև այն հանգամանքը, որ կենսաբազմազանության պահպանումը կարևոր պայման է առողջ և հավասարակշռված միջավայր ունենալու համար։
✅Գիտելիքների ամրապնդման նպատակով կազմակերպվեց տարբեր բնույթի թեմատիկ խաղեր բուսական և կենդանական աշխարհի վերաբերյալ:
🐆Arloopa հավելվածի միջոցով նկարվեցին ընձառյուծի հետ:
📸Դիտեցին ֆոտոթակարդների կողմից նկարահանված կադրերը։
Այնուհետև աշակերտները այցելեցին Խոսրով տեղամաս , որտեղ ծանոթացան պատմամշակութային հուշարձաններին, տուրիստական երթուղիներին:Այցի ընթացքում կազմակերպվեց նաև թռչնադիտարկում։
#ՇՄՆ

22/05/2026

📌Մայիսի 22-ը աշխարհում նշվում է որպես Կենսաբազմազանության միջազգային օր, որի նպատակն է ընդգծել կենսաբազմազանության առանցքային դերը մեր մոլորակի կյանքի պահպանման և կայուն զարգացման համար։
Այս տարի Հայաստանը կհյուրընկալի COP17 համաժողովը՝ նվիրված կենսաբազմազանության պահպանությանը։
Հայաստանի համար COP17-ի անցկացումը կարևոր հնարավորություն է՝
✅միջազգային հարթակում ներկայացնելու երկրի բնական հարուստ ժառանգությունը,
✅բարձրացնելու տարածաշրջանային բնապահպանական համագործակցության դերը,​​​​​​
✅ներգրավելու նոր ներդրումներ և բնապահպանական ծրագրեր։
#ՇՄՆ #Խոսրովիանտառ

Address

79 Kasyan Str, Ararat Province, Republic Of Armenia
Vedi
0601

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37423421352

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when «Խոսրովի անտառ» պետական արգելոց /Khosrov Forest State Reserve posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to «Խոսրովի անտառ» պետական արգելոց /Khosrov Forest State Reserve:

Share