01/05/2026
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանի շնորհավորական ուղերձը Մայիսի 1-ի՝ Աշխատանքի օրվա առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ Մայիսի 1-ի՝ Աշխատանքի օրվա առթիվ։ Այս տոնը կրկին վերահաստատում է մի կարևոր ճշմարտություն. աշխատանքն է արժանապատիվ կյանքով ապրելու, ինքնադրսևորվելու և նոր հնարավորություններ ստեղծելու լավագույն միջոցը, կայուն, զարգացող պետություն կառուցելու գրավականներից մեկը։
Սեր ու հարգանք աշխատանքի և աշխատավորի նկատմամբ, աշխատակիցների իրավունքների և շահերի պաշտպանություն, արժևորում ու գնահատանք բարիք ստեղծող, արդյունք ապահովող, աշխատատեղեր ստեղծող մարդկանց նկատմամբ. այս արժեքները պետք է գերակա լինեն բոլոր պարագաներում:
Այսօր, օրվա խորհրդին համահունչ, մեկ անգամ ևս կարևորենք ձեռք բերած գիտելիքների ընդլայնման և հտությունների կատարելագործման անհրաժեշտությունը, որովհետև ժամանակների և տեխնոլոգիաների փոխոխությունը առաջադրում է նոր խնդիրների լուծում, աշխատաշուկայում մրցունակ դառնալու նոր պահանջ ու մոտեցում:
Ներդաշնակորեն զուգակցելով աշխատանքի նկատմամբ դրսևորած մեր հրաշալի ավանդույթները և ժամանակից աշխարհի պահանջները՝ շարունակենք արարել, ստեղծել յուրաքանչյուրս մեր տեղում, մեր աշխատավայրում, շարունակենք նպաստել մեր երկրի շենացմանը, տնտեսական հզորացմանը և բարօրությանը:
Կրկին շնորհավորելով Աշխատանքի օրվա առթիվ՝ մաղթում եմ , որ յուրաքանչյուր ոք ունենա աշխատանք, կարողանա դրսևորել իր լավագույն ներուժը, բացահայտել նոր հնարավորություններ, սահմանել նոր նպատակներ և դրանք իրագործելու եղանակներ: Մաղթում եմ , որ յուրաքանչյուր ոք վայելի իր աշխատանքի պտուղները , իր ստեղծարար և նորարար աշխատանքով և ստեղծագործ մտքով շենացնի հայրենիքը, ծառայի պետության հզորացման պատվաբեր գործին: