Եղեգնաձորի Երկրագիտական Թանգարան / Yeghegnadzor Regional Museum /

  • Home
  • Armenia
  • Yeghegnadzor
  • Եղեգնաձորի Երկրագիտական Թանգարան / Yeghegnadzor Regional Museum /

Եղեգնաձորի Երկրագիտական Թանգարան / Yeghegnadzor Regional Museum / (*)

Վայոց ձոր մարզի Եղեգնաձորի երկրագիտական թանգարանը հիմնադրվել է 1968 թ., այն Վայոց ձորի տարածաշրջանային մշակութային արժեքների պահպանության, գիտական ուսումնասիրության և պրոպագանդման կենտրոն է:
Այստեղ ամփոփված են մարզի տարածքից հայտնաբերված պատմական տարբեր ժամանակաշրջանների հնագիտական ուշագրավ նյութեր, այդ թվում՝ մի շարք եզակի նմուշներ:
Թանգարանի հնագիտական հավաքածուն մեծ կարևորություն ունի ոչ միայն

մարզի, այլև Հայաստանի պատմության ուսումնասիրման համար:
Թանգարանային արժեք ներկայացնող ազգագրական հավաքածուի մեջ ընդգրկված են 17-20-րդ դարերի պատմության, կենցաղի, սովորությունների, հավատալիքների վերաբերյալ հարուստ նյութեր:
Մարզի արդի ժամանակաշրջանի պատմությունն ամփոփված է բազմաբնույթ փաստաթղթային-արխիվային արժեքավոր հավաքածուներում:

Թանգարանի աշխատակազմի անունից մեր անկեղծ շնորհակալությունն ենք հայտնում Վայոց ձորի մարզպետ պարոն Վահագն Արսենյանին՝ Կանա...
11/03/2026

Թանգարանի աշխատակազմի անունից մեր անկեղծ շնորհակալությունն ենք հայտնում Վայոց ձորի մարզպետ պարոն Վահագն Արսենյանին՝ Կանանց միջազգային տոնի առթիվ ցուցաբերած ուշադրության համար։
Շնորհակալ ենք հոգատարության և մշտական աջակցության համար։

ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմ / Staff of Vayots Dzor Marzpet of the RA
Վահագն Արսենյան /Vahagn Arsenyan

23/01/2026

Շնորհակալություն Առաջին ալիք -ի «Առավոտ լուսո» ծրագրին և սիրելի Անուշ Խաչատրյանին՝ Եղեգնաձորի երկրագիտական թանգարանին անդրադառնալու, արժեքներն ու մշակութային շունչը հեռուստադիտողին փոխանցելու համար։
Սիրով սպասում ենք բոլորիդ թանգարանում։

Եղեգնաձորը՝ իր հանգիստ փողոցներով ու հարուստ պատմությամբ արվեստի կենդանի շունչ ունի։ Քաղաքում ապրող արվեստագետները իրենց...
15/12/2025

Եղեգնաձորը՝ իր հանգիստ փողոցներով ու հարուստ պատմությամբ արվեստի կենդանի շունչ ունի։ Քաղաքում ապրող արվեստագետները իրենց ստեղծագործություններով պահպանում ու փոխանցում են մշակութային հիշողությունը, իսկ թանգարանը դառնում է անցյալի ու ներկայի հանդիպման վայր։ Այս հաղորդումը պատմում է մարդկանց մասին, ովքեր Եղեգնաձորը դարձնում են ոչ միայն քաղաք, այլ ստեղծագործական միջավայր։

Շնորհակալություն Առաջին ալիքին՝ «Հայաստանի մարդիկ» հաղորդաշարի շրջանակներում Եղեգնաձոր քաղաքը, արվեստագետներին և թանգարանը ներկայացնելու համար։

Առաջին ալիք
#ՀայաստանիմարդիկԵղեգնաձոր

Public TV Company of Armenia 2025Facebook: https://www.facebook.com/ArmPublicTVInstagram: https://www.instagram.com/ArmPublicTV #ԱռաջինԱլիք

15/12/2025
11/12/2025
04/12/2025

🎄Այսօր թանգարանը լցվեց մանկական խինդով և ամանորյա նախատոնական տրամադրությամբ։
🎅🏻Երեխաներին դիմավորեցին Ձմեռ Պապիկն ու Ձյունանուշը։ 🎉Ամանորյա ծրագրի շրջանակներում երեխաները դիտեցին մուլտֆիլմ, ապա գունաներկեցին տոնական խաղալիքներն ու տոպրակները`տանելով այդ նվերները իրենց հետ։
🎄Ծրագիրը շարունակական է ....

Address

Shahumyan 4
Yeghegnadzor
3601

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00
Saturday 11:00 - 16:00

Telephone

+37498697403

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Եղեգնաձորի Երկրագիտական Թանգարան / Yeghegnadzor Regional Museum / posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Եղեգնաձորի Երկրագիտական Թանգարան / Yeghegnadzor Regional Museum /:

Share