Փամբակի Համայնքապետարան / Pambak Municipality

Փամբակի Համայնքապետարան / Pambak Municipality Փամբակ համայնքը կազմավորվել է 2021 թվականի սեպտեմբերի 24-ին՝ 15 գյուղերից:
Տարածքը՝ 398,5706 ք. կմ:

ℹ️Հանրապետության օրվան ընդառաջ Վանաձորի շախմատի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցում մայիսի 25-ին կայացավ «Փամբակ ...
28/05/2026

ℹ️Հանրապետության օրվան ընդառաջ Վանաձորի շախմատի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցում մայիսի 25-ին կայացավ «Փամբակ համայնքի շախմատի բաց առաջնությունը»։

Առաջնությանը մասնակցում էին #Փամբակ համայնքի տարբեր բանկավայրերի 40-ից ավելի աշակերտներ։

10-14 և 15-18 տարեկանների տարիքային խմբերում երեխաները ցուցադրեցին դիտարժան խաղ և համառ պայքարում 10-14 տարեկանների տարիքային խմբում
Արմեն Թումասյանը զբաղեցրեց 🥇1-ին (Ազնվաձոր), Վաչե Ղազարյանը` 🥈2-րդ (Փամբակ), Դավիթ Մանուկյանը` 🥉3-րդ (Վահագնաձոր) մրցանակային տեղը։

15-18 տարեկանների տարիքային խմբերում
Գագիկ Ալավերդյանն զբաղեցրեց 🥇1-ին (Բազում), Բորիս Ավետիսյանը` 🥈2-րդ (Ազնվաձոր), Մերի Թումանյանը` 🥉3-րդ (Եղեգնուտ) մրցանակային տեղը։

Մրցանակակիրների պարգևատրման արարողությանը մասնակցել են Փամբակ համայնքի ղեկավարի խորհրդական Սամսոն Ուլիխանյանը, Փամբակի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Գայանե Բայադյանը, Վանաձորի շախմատի մարզադպրոցի տնօրեն Գառնիկ Ներսիսյանը։

Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության օրվա կապակցությամբ.«Ազատ, անկախ և ինքնիշ...
28/05/2026

Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության օրվա կապակցությամբ.

«Ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ, տասնամյակներ առաջ այս օրը մեր սերունդները ժառանգեցին Հայաստանի առաջին Հանրապետությունը` որպես հայ ժողովրդի ամենանվիրական գանձ և ազգային պայքարի արդարացված շարունակություն։

Այդ պայքարը շարունակվում է, քանի դեռ մոլորակի վրա ապրում է գեթ մեկ հայ` ով վարակված է հայրենասիրության և հայրենատիրության կրքով։ Սեփական երկիրը սեփական զավակի պես փայփայելու ու պաշտպանելու մղումը յուրաքանչյուր արժանապատիվ հայի արյան մեջ է։

Նրա համար Հայաստանի Հանրապետությունը բացարձակ արժեք է։
Բացարձակ արժեք է նրա խաղաղության և ազատության համար մղվող պայքարը, որն այսօր վերաճել է այս հողում ապրելու և արարելու համազգային տենչի։

Սիրելի՛ հայրենակիցներ, այս օրը տոն պիտի լինի յուրաքանչյուր հայի համար` անկախ աշխարհի վրա նրա գտնվելու վայրից, հայացքներից ու ըմբռնումներից։ Պետությունը բարձր է կանգնած մեր անձերից և մենք ստեղծված ենք միայն նրա շահերը սպասարկելու, նրա ներկա ու գալիք խաղաղության համար ծառայելու ու մեր գիտակից կյանքը նրան ծառայեցնելու համար։

Հայաստանի Հանրապետությունը յուրաքանչյուր հայի միակ տունն է, հետադարձ հասցեն է ու նրա միակ հովանավորը։

Կեցցե՛ այն երկիրը, որ ազատագրվել է իր ամենաընտիր զավակների արյամբ, կերտվել` նրանց անխոնջ աշխատանքով ու անմնացորդ սիրով։
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։

ℹ️Մայիսի 24-ին Փամբակ համայնքի 18-24 տարեկան երիտասարդների համար «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ-ի կողմից  Ձորագետի բազմ...
25/05/2026

ℹ️Մայիսի 24-ին Փամբակ համայնքի 18-24 տարեկան երիտասարդների համար «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ-ի կողմից Ձորագետի բազմաֆունկցիոնալ հանրային տարածքում անցկացվեց «Քո ձայնը, քո իրավունքը» խորագրով իրազեկման դասընթաց:

Դասընթացին մասնակցել են ինչպես համայնքի մշտական բնակիչ հանդիսացող, այնպես էլ ԼՂ-ից բռնի տեղահանված անձիք:

Հանդիպման ընթացքում ներկայացվել են ընտրողի իրավունքները, քվեարկության կարգը, տեղական և համապետական ընտրությունների տարբերությունները:

☘️Բնապահպանական հերթական իրադարձությունը  #Փամբակ համայնքում«Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման» հիմնադրամ...
24/05/2026

☘️Բնապահպանական հերթական իրադարձությունը #Փամբակ համայնքում

«Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման» հիմնադրամի և «Լոռվա Ձոր» ՏԱԽ ՏԶ ՀԿի համագործակցության շնորհիվ Փամբակ համայնքի #Ձորագյուղ բնակավայրում այսօր իրականացվել է ծառատունկ։

Միջոցառումն իրականացվել է համայնքի տարածքում բնապահպանական իրավիճակի բարելավման և շրջակա միջավայրի պահպանության նպատակով։

Ծառատունկին ներգրավել են ինչպես Ձորագյուղ բնակավայրի բնակիչներ, այնպես էլ «Մարզերի երեխաները մարզերում» ՀԿ-ի ներկայացուցիչներ։

Աշխատանքներն իրականացվել են Ձորագյուղ բնակավայրի վարչական ղեկավար Արշակ Ռամազյանի անմիջական մասնակցությամբ։

Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանի շնորհավորական ուղերձը «Վերջին զանգի» օրվա կապակցությամբ.«Փամբակ համայնքի սիրե...
22/05/2026

Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանի շնորհավորական ուղերձը «Վերջին զանգի» օրվա կապակցությամբ.

«Փամբակ համայնքի սիրելի՛ շրջանավարտներ, մանկավարժական ոլորտի հարգելի՛ ներկայացուցիչներ, շնորհավորում եմ բոլորիդ «Վերջին զանգի» օրվա կապակցությամբ։

Սիրելի՛ շրջանավարտներ, այսօր դուք ճանապարհվում եք դեպի մեծ կյանք` դպրոցական նստարանը փոխարինելով նոր հորիզոններով, որ պատրաստ են բացվել ձեր առաջ։ Այնտեղ ձեզ սպասում են ընտրության նոր հնարավորություններ, որոնք ճիշտ օգտագործելով կարող եք հասնել նոր նվաճումների կամ ձախողումների:

Ժամանակի արագընթաց հոսքի մեջ մի կորցրեք ձեր մանկական ազնվությունն ու մանր բաներից ուրախանալու կարողությունը, քանզի մեծ կյանքը բաղկացած է փոքր քայլերից։

Սովորեք չհանձնվել փորձություններին, չտրվել մանր հաղթանակներից հետո եկող երանություններին և դասեր քաղել պարտություններից։

Շարունակեք կրթվել, զինվել նոր գիտելիքներով ու փորձով, դարձեք ձեր ընտրած ոլորտներում լավագույնը:
Այն՝ ինչ սովորել եք դպրոցում, և այն՝ ինչը կսովորեցնի կյանքը, ծառայեցրեք ձեր երկրի և ժողովրդի համար, դարձեք օրինավոր քաղաքացիներ:

Շնորհակալություն եմ հայտնում մանկավարժական ոլորտի այն նվիրյալներին, ովքեր ծառայեցրել են իրենց անձը ձեզ կրթելու և դաստիարակելու գործին: Նրանց անմնացորդ նվիրման շնորհիվ է, որ դուք պահպանել եք ձեր դիմագիծը որպես ձեր ժողովրդի զավակ, ձեր մեջ ամբարել մեր ազգային արժեքները:

Բարին ընդ ձեզ, սիրելի շրջանավարտներ:
Թող ձեր բոլոր քայլերը պսակվեն հաղթանակներով և ծառայեն միմիայն բարուն ու լավին»:

ՀՀ ՆԳՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է⬇️
21/05/2026

ՀՀ ՆԳՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է⬇️

⚠️ ԶԳՈՒՇԱՑԵՔ. ԿԵՂԾԻՔ Է

Արտասահմանյան հեռախոսահամարներով ՆԳՆ և պետական այլ գերատեսչությունների անունից մասսայական հաղորդագրություններ են ուղարկվում մեր քաղաքացիներին և առաջարկում որոշակի գործողություններ կատարել։ Անտեսեք այդ հաղորդագրությունները։

ՆԳՆ կիբեռոստիկանություն ➡️ t.me/cyberpolice_arm

ℹ️Փամբակ համայնքի ղեկավարի տեղակալներ Սամվել Անանյանը և Մուշեղ Գրիգորյանը մայիսի 18-ին հյուրընկալել են ՀՀ  #Պարափաուերլի...
19/05/2026

ℹ️Փամբակ համայնքի ղեկավարի տեղակալներ Սամվել Անանյանը և Մուշեղ Գրիգորյանը մայիսի 18-ին հյուրընկալել են ՀՀ #Պարափաուերլիֆթինգի (պարածանրամարտի) 2026 թվականի առաջնությունում առաջին տեղն զբաղեցրած #Մարգահովիտ բնակավայրի բնակիչ Գնել Սաֆարյանին:

Փամբակ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Սամվել Անանյանը շնորհավորել է մարզիկին` գրանցած արդյունքի համար, շնորհակալություն հայտնել տարիներ շարունակ մարզային, հանրապետական և միջազգային հարթակներում լավագույնս ներկայանալու և համայնքը պատվով ներկայացնելու համար:

Գնել Սաֆարյանը պարգևատրվել է Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանի պատվոգրով և հուշանվերով:

ℹ️Փամբակ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Սամվել Անանյանը մայիսի 15-ին հյուրընկալել է  #Մարգահովտի Կրթամարզամշակութային ...
15/05/2026

ℹ️Փամբակ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Սամվել Անանյանը մայիսի 15-ին հյուրընկալել է #Մարգահովտի Կրթամարզամշակութային համալիրի սամբո ըմբշամարտի մարզիկներ Մանուշ Մովսիսյանին, Լիլիթ Խառատյանին, Անուշ Մարգարյանին, Նվեր Պոստոլակյանին, Նարեկ Ասլանյանին, Արթուր Կոծինյանին` մարզիչ Ռոբերտ Ավետիսյանի ուղեկցությամբ և #Արջուտ բնակավայրի ձյուդո մարզաձևի մարզիչ Կարեն Քալաշյանին։

Օրերս կայացած «Երևանի Լևոն Հայրապետյանի անվան սամբո և ձյուդո օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում» կայացած սամբո ըմբշամարտի առաջնությունում Մարգահովտի թիմը զբաղեցրել էր առաջին, երկրորդ և երրորդ տեղերը, #Արջուտ բնակավայրի ձյուդոյի թիմը` միջազգային և հանրապետական տարբեր մրցաշարերում ցուցաբերել էր գերազանց արդյունք` հերթական անգամ գրավելով մրցանակային տեղերը։

Համայնքի ղեկավարի առաջին տեղակալը շնորհավորել է մարզիկներին` ցանկանալով նոր նվաճումներ և օլիմպիական հաղթանակներ, շնորհակալություն հայտնել մարզիչներին` համայնքի տարածքում սպորտի և առողջ ապրելակերպի զարգացմանը նպաստող գործունեություն ծավալելու համար։

Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանի շնորհավորական ուղերձը Ընտանիքի օրվա կապակցությամբ.«Փամբակ համայնքի սիրելի՛ բն...
15/05/2026

Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանի շնորհավորական ուղերձը Ընտանիքի օրվա կապակցությամբ.

«Փամբակ համայնքի սիրելի՛ բնակիչներ,
Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում ընտանիքի՝ որպես անձի իրավունքների և ազատությունների, ազգային արժեքների առաջնային պահպանման օղակի դերը պետության կայացման և հասարակական կյանքի կայունացման գործում:

Հայաստանի Հանրապետությունում ընտանիքը հասարակության և պետության հովանավորության և պաշտպանության ներքո է, ուստի պետական քաղաքականությունն այսօր ուղղված է բացառապես ընտանիքի ինստիտուտի պահպանմանը և ընտանիքի ներսում բռնությունների, ընտանիքի պառակտման ռիսկերի կանխարգելմանը:

Ընտանիքի ներսում են ձևավորվում մարդու պատկերացումները սեփական անձի, միջավայրի և հայրենիքի վերաբերյալ: Որպես մարդու դաստիարակության կազմակերպման առաջնային օղակ՝ ընտանիքն է հանձն առնում մարդու՝ որպես սոցիալակն էակի և արժանապատիվ քաղաքացու կերտման բարդագույն առաքելությունը: Դարեր շարունակ մեր ազգային մտածողության մեջ հենց ընտանեկան համակարգն է եղել բարձրագույն տարրը:

Սիրելի՛ բնակիչներ, մեր երկրին և հասարակությանն անհրաժեշտ են ամուր ընտանիքներ, որտեղ պաշտպանված են նրա բոլոր անդամների հավասար իրավունքները, իսկ պետության գաղափարը համարվում է բարձրագույն արժեք:
Ընտանիքը փոքր հայրենիք է, որին պետք է վերաբերվել սրբորեն և ամենանայն պատասխանատվությամբ:

Թող բոլորիդ ընտանիքներում տիրի սեր, խաղաղություն և միաբանություն»:

Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը վարչական ղեկավարների ուղեկցությամբ հարգանքի տուրք է մատուցել Հայրենական Մեծ պ...
09/05/2026

Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը վարչական ղեկավարների ուղեկցությամբ հարգանքի տուրք է մատուցել Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին։

Արարողությունը շարունակվել է համայնքի ողջ տարածքում։

Address

Հայաստան, Լոռի, Փամբակ համայնք, Փամբակ բնակավայր, 1-ին փողոց, 23 շենք
Yeghvard
2041

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37498393131

Alerts

Be the first to know and let us send you an email when Փամբակի Համայնքապետարան / Pambak Municipality posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Փամբակի Համայնքապետարան / Pambak Municipality:

Share