01/11/2025
Eng⬇️
🗓️ Հոկտեմբերի 31
📍 Սամարղանդ
🔵 ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի 43-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքականության քննարկմանը:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր ելույթում, մասնավորապես, նշել է.
💬 «… Հայկական մշակութային ժառանգությունը կարելի է տեսնել ոչ միայն Հայաստանում և հարևան երկրներում, այլև աշխարհի գրեթե բոլոր անկյուններում: Հայկական մշակութային ներկայությունը տեսանելի է եկեղեցիներում, սրբավայրերում և այլ հուշարձաններում՝ Սինգապուրից, Դակկայից և Կալկաթայից մինչև Սպահան, Երուսաղեմ, Վենետիկ, Փարիզ և, իհարկե, Սամարղանդ՝ արտացոլելով Հայաստանի միջմշակութային երկխոսության երկարատև ավանդույթները:
Հայաստանը վերահաստատում է իր աներկբա աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ամբողջ աշխարհում, այդ թվում՝ զինված հակամարտություններից և բնական աղետներից տուժած տարածաշրջաններում, մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված գործողություններին:
(…)
Այս տարին նշանակալից էր մեր տարածաշրջանի համար: Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի ղեկավարները ստորագրեցին համատեղ հռչակագիր, իսկ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները նախաստորագրեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը։ Այս համաձայնությունները նշանավորեցին մեր երկրների միջև խաղաղության հաստատումը։ Այս երկար սպասված զարգացումը նոր էջ է բացել Հարավային Կովկասի համար՝ ստեղծելով ավելի կայուն և համագործակցային տարածաշրջանային միջավայր։ Վստահ ենք, որ խաղաղության այս նոր միջավայրը հնարավորություններ կստեղծի ավելի լայն տարածաշրջանային ներգրավվածության համար, այդ թվում՝ մշակութային ժառանգության պաշտպանության հարցում։ Անհրաժեշտ է երաշխավորել, որ մշակութային և կրոնական հուշարձանները պահպանվում են իրենց պատմական իսկությամբ և պաշտպանված են աղավաղումից և ոչ նպատակային օգտագործումից»:
🔗 Ավելին՝ https://www.mfa.am/.../11/01/Abisoghomonyan-UNESCO-GC/13577
Eng⬇️
🗓️ October 31
📍 Samarkand
🔵 Deputy Foreign Minister of Armenia Robert Abisoghomonyan participated and delivered remarks at the General Policy Debate of the 43rd Session of the UNESCO General Conference.
In his remarks, the Deputy Foreign Minister particularly noted:
💬 “… Armenian cultural heritage can be found not only within Armenia and its neighboring countries but in nearly every corner of the globe. Armenian cultural presence is visible in churches, shrines and other monuments from Singapore, Dhaka and Kolkata to Isfahan, Jerusalem, Venice, Paris, and, indeed, Samarkand, reflecting Armenia’s long-standing traditions of intercultural dialogue.
Armenia reaffirms its strong support for UNESCO’s actions to safeguard cultural heritage worldwide, including in regions affected by armed conflict and natural disasters.
(…)
This year has been a remarkable one for our region. On 8 August, in Washington D.C., the leaders of Armenia, Azerbaijan and the US signed a Joint Declaration, and the Foreign Ministers of Armenia and Azerbaijan initialed the Agreement on the Establishment of Peace and Inter-State Relations between Armenia and Azerbaijan. These agreements marked the establishment of peace between our countries. This long-awaited development has opened a new chapter for the South Caucasus, creating a more stable and cooperative regional environment. We are confident that this new environment of peace will create opportunities for deeper regional engagement, including in the spheres of protection of cultural heritage. It is essential to ensure that cultural and religious monuments are preserved in their historical authenticity and protected from neglect and misuse.”
🔗For more: https://www.mfa.am/.../11/01/Abisoghomonyan-UNESCO-GC/13577