06/03/2026
Նախքան Հակաքրիստոսի հայտնվելը շատ մեծ պատերազմ է սպասվում, որի սկիզբը սկսվելու է Պարսկաստանից, այդ մասին Աստված մեզ տեղեկացրել է Դանիել Մարգարեի միջոցով:
Հատվածներ «Խոյի» ու «Այծի» տեսիլք-մարգարեությունից որտեղ «Խոյը» Պարսկաստանն է
Դանիել 8. 3-26 «Գետի մոտ ահա մի խոյ էր կանգնած. նա երկու եղջյուր ուներ, (Պարս.) և այդ եղջյուրները բարձր էին, բայց մեկը մյուսից ավելի բարձր էր։ Եվ այդ բարձրը հետո աճեց։
Տեսա, որ խոյը պոզահարում էր դեպի արևմուտք, դեպի հյուսիս և դեպի հարավ։
Եվ ոչ մի գազան չէր կարողանում կանգնել նրա առաջ, և նրա ձեռքից ազատող մեկը չկար. նա իր կամեցածի պես էր անում, ու մեծացավ։
Մինչ նայում էի, ահա արևմուտքից արու մի այծ եկավ ամբողջ երկրի մակերեսի վրայով և գետնին չէր դիպչում, և այդ այծը մի երևելի եղջյուր ուներ իր աչքերի մեջտեղում։
Նա հասավ երկու եղջյուրներով այն խոյին. Եվ ես տեսա նրան, որ հասավ խոյի մոտ և կատաղած նրա դեմ՝ հարվածեց խոյին և կոտրեց նրա երկու եղջյուրները։
Եվ խոյի մեջ ուժ չկար նրա դիմաց կանգնելու։
Նրան գետնին գցեց և կոխկռտեց նրան, և չկար մեկը, որ խոյին ազատեր նրա ձեռքից։
Եվ այծը խիստ մեծացավ, ու երբ ուժեղացավ, նրա մեծ եղջյուրը կոտրվեց. նրա փոխարեն չորս երևելի եղջյուրներ դուրս եկան երկնքի չորս հողմերի ուղղությամբ։ Եվ նրանցից մեկից մի փոքրիկ եղջյուր դուրս եկավ, և այն չափազանց մեծացավ դեպի հարավ, դեպի արևելք և դեպի փառավոր երկիրը։
Մեծացավ մինչև երկնքի զորքը և աստեղային զորքից մի մաս գցեց գետնին ու կոխկռտեց նրանց։ Մինչև զորքերի Իշխանը ինքն իրեն բարձրացրեց և նրանից վերցրեց մշտնջենական զոհն ու կործանեց նրա սրբարանի տեղը։
Եվ ամբարշտության պատճառով զորքը նրան տրվեց մշտնջենական զոհի հետ, և ճշմարտությունը գետնին գցեց։ Ինչ որ անում էր, հաջողում էր։
Եվ ես լսեցի մի սուրբի, որ խոսում էր, և մի ուրիշ սուրբ ասաց նրան, որ խոսում էր. “Մինչև ե՞րբ է լինելու մշտնջենական զոհի տեսիլքը և ավերող ամբարշտությունը, երբ սրբարանն էլ, զորքն էլ ոտնակոխության տրվեն”։ Եվ նա ասաց ինձ. “Մինչև երկու հազար երեք հարյուր իրիկուն և առավոտ. հետո սրբարանը պիտի մաքրվի”։
«Եվ երբ որ ես՝ Դանիելս, տեսիլքը տեսա, ահա մարդու տեսքով մեկը կանգնած էր առաջս։
Եվ ես մարդու ձայն լսեցի Ուլայ գետի միջից, որ կանչեց ու ասաց.
“Ո՛վ Գաբրիել, դրան հասկացրո՛ւ տեսիլքը”։
Եվ նա եկավ կանգնած ինձ մոտ. երբ նա եկավ, ես վախեցա և ընկա երեսիս վրա։ Եվ նա ինձ ասաց. “Հասկացի՛ր, ո՛վ մարդու որդի, որ ՏԵՍԻԼՔԴ ԺԱՄԱՆԱԿԻ ՎԱԽՃԱՆԻ համար է”։
Եվ երբ նա խոսում էր ինձ հետ, ես երեսիս վրա ընկա գետնին. նա դիպավ ինձ ու կանգնեցրեց տեղիս վրա։
Եվ ասաց. “Ահա քեզ պիտի իմացնեմ, թե ի՛նչ է լինելու ցասման ՎԱԽՃԱՆԻՆ, որովհետև տեսիլքը «ՎԱԽՃԱՆԻ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԱՆԱԿԻ» վերաբերյալ է։
Եվ ասաց. “Ահա քեզ պիտի իմացնեմ, թե ի՛նչ է լինելու ցասման վախճանին, որովհետև ՏԵՍԻԼՔԴ ՎԱԽՃԱՆԻ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԱՆԱԿԻ վերաբերյալ է։
Երկու եղջյուրներով այն խոյը, որ տեսար, մարերի և պարսիկների թագավորներն են։ Այն արու այծը հույների թագավորն է, և նրա աչքերի մեջտեղի այն մեծ եղջյուրն առաջին թագավորն է։
Իսկ այն կոտրվածը, որի փոխարեն չորսը դուրս եկան, նրա ազգից չորս թագավորություններ են դուրս գալու, բայց ոչ թե նրա զորությամբ։
Եվ նրանց թագավորության վերջին, երբ ամբարիշտները ամբարշտության չափը լրացնեն, մի պնդերես և խորամանկ թագավոր վեր կկենա։
Եվ կհզորանա նրա կարողությունը, բայց ոչ թե նրա զորությամբ, նա ահավոր ավերածություն պիտի պատճառի և հաջողի իր կատարածի մեջ և պիտի կործանի զորավորներին ու սուրբ ժողովրդին։
Եվ նրա խորամանկությամբ նրա ձեռքում խաբեությունը պիտի հաջողի, նա իր մտքում պիտի հպարտանա և խաղաղության մեջ շատերին կործանի։ Եվ պիտի դեմ կանգնի Իշխանաց Իշխանին, բայց պիտի կոտրվի ոչ մարդկային ձեռքով։ Իրիկունների ու առավոտների տեսիլքը, որ պատմվեց, ճշմարիտ է. դու տեսիլքը գաղտնի՛ պահիր, որովհետև այն ՀԵՌԱՎՈՐ ՕՐԵՐԻ մասին է”։».......
Այս մարգարեությունը երկու զուգահեռ շերտեր ունի, մարգարեությունը արդեն պատմականորեն կատարված է եւ այդ եղած նախտիպը նորից է կրկնվելու, Աստվածաշնչում կան դեպքեր, որ մի իրադարձություն ունի նորից կրկնվելու իմաստ,
օրինակ (Օվսե11:1-Մատթ.2 :14-15), Դանիել 7-ի «Գազանների» նախատիպը կրկնվում է Հայտն. 13-ում:
Գաբրիել Հրեշտակը առնվազն հինգ անգամ հատուկ շեշտում է, որ 8–12 գլուխները ունեն Վերջին Ժամանակների ուղղվածություն:
Դանիելի 8:17 «Հասկացիր, մարդի որդի, որովհետև այս տեսիլքը վերաբերում է վախճանի ժամանակին»։
Դանիելի 8:19 « քեզ հայտնի եմ անում, ինչ պիտի լինի բարկության վերջին ժամանակում, որովհետև դա վերաբերում է վերջի ժամանակին»։ Այստեղ կրկնակի շեշտադրում կա
Դանիելի 10:14 « եկա քեզ հասկացնելու, թե վերջին օրերին ի՛նչ պիտի պատահի քո ժողովրդին, որովհետև տեսիլքը գալիք օրերի համար է»
Դանիելի 11:35 «…մինչև վերջի ժամանակը, որովհետև այն դեռ որոշված ժամանակին է»։
Դանիելի 12:4 «Բայց դու, Դանիել, փակիր խոսքերը և կնքիր գիրքը մինչև վերջի ժամանակը…» Այստեղ հրեշտակը հստակ ասում է, որ մարգարեությունը լիովին կբացվի միայն վերջի ժամանակում։
Դանիելի 12:9 «Գնա՛, Դանիել, որովհետև խոսքերը փակված և կնքված են մինչև վերջի ժամանակը»։ Կրկնվում է նույն գաղափարը՝ մարգարեությունը ամբողջությամբ կբացահայտվի վերջում։
Դանիելի 8-րդ գլխում «Խոյը» Մարա-Պարսկական կայսրությունն է, որը պատեազմելու է «Այծի» դեմ, որից հետո ի հայտ է գալու մեծ «Եղջյուրը» հակաքրիստոսը`հայտնության գազանը.
«Այծ» պայմանական «Արևմուտք», տապալում է Խոյին, բայց դրա ընթացքում նաեւ նրա եղջյուրն է կոտրվում,
որից հետո առաջանում են 4 «Եղջյուրներ», այսինքն պատերազմից հետո գլոբալ մակարդակում ձևավորվում են չորս նոր թագավորություններ ուժային կենտրոններ, ու այդ 4-ից մեկից դուրս եկած «Եղջյուրը» արդեն Գազանի գլոբալ իշխանությունն է, որը դառնում է սրբերին հալածող, ժամանակներն ու օրենքները փոխող, Աստծուն հայհոյող, Քրիստոսի դեմ ապստամբող համաշխարհային մակարդակի գերիշխող ուժ:
ՓՈՔՐ ԵՂՋՅՈՒՐԸ ՝ Կորստյան Որդին «այծի» ու «խոյի» պատերազմից հետո է ի հայտ գալու, այդ պատերազմից հետո առաջացած «Այծի չորս եղջյուրներից մեկի տարածքից, «Հյուսիսի Թագավորությունից» այսինքն «Հակաքրիստոսը» հաստատվելու է այս աշխարհագրական մեծ պատերազմից հետո եւ իշխանություն է ստանալու մեծ ճգնաժամից լուծում բերելով:
Քրիստոս Մատթ. 24:6 ում զգուշացնում է - «Լսելու եք պատերազմների ձայներ ու պատերազմների լուրեր, չսարսափեք, որովհետև այդ ամենը պետք է լինի, սակայն դա դեռ վերջը չէ, ազգն ազգի դեմ վեր կկենա, և թագավորությունը՝ թագավորության դեմ. լինելու են սով և տեղ առ տեղ երկրաշարժեր, բայց այս ամենը ցավերի սկիզբն է»
Դանիել 11-ում հրեշտակը շարունակում է այդ տեսիլքի, մեկնությունը բացատրում «հյուսիսի թագավոր», «հարավի թագավոր» երկու կողմերի պատերազմներով, Հակաքրիստոսը հայտնվում է «Հյուսիսի թագավորություն»ից, իսկ Դան. 7-11 գլուխներում գործընթացը զարգանում է փուլ առ փուլ, որը Հայտն. 13 Գազանի համակարգը հաստատելու միջոց է.
Թեման շատ խորն է, այս կարճ հրապարակմամբ ուզում եմ իմանաք, որ սպասվող մեծ պատերազմում չկա բարի կողմ, «նրանց» պետք է, որպեսզի հին աշխարհը քանդվի, պատերազմների միջոցով Գազանի տոտալիտար համակարգը հաստատեն, իսկ Աստված թույլ է տալիս այս ամենը, որպեսզի Իր ժողովուրդը լրջանա, Դարձի գա, դուրս գա Բաբելոնի կենցաղից, հասկանա, թե ինչ պետք է անի
Հետեւաբար հայ ազգը սպասվող պատերազմի ընթացքում չպետք է ոչ մի կողմի վրա հույս չդնի, չպետք է ոչ մեկին կցորդ լինի, իր միջակ, նետրալ մտածողությունը պետք է թոթափի ու վերջանական ընտրություն կատարի, վերադառնա իր «Մոռացած Սիրուն», ստանձնի Քրիստոսի շնորհած 301 թվականի Առաջին Քրիստոնյա Պետության Ավանդը.