Դավթաշենի թիվ 40 գրադարան

Դավթաշենի թիվ 40 գրադարան Երևանի Դավթաշեն վարչական շրջանի թիվ 40 գրադարան։

30/03/2026

Գրադարանն իր հյուրընկալ հարկի ներքո միշտ սպասում է բոլորին❤️

Հրաշք սաներ և աշխատակազմ💗 🥰
30/03/2026

Հրաշք սաներ և աշխատակազմ💗
🥰

✅Գրադարանում կրկին առկա են «Կայարան» հանդեսի տարեկան համարները։Մեր սիրելի բարեկամ արձակագիր Սուսաննա Հարությունյանը մշտա...
27/03/2026

✅Գրադարանում կրկին առկա են «Կայարան» հանդեսի տարեկան համարները։
Մեր սիրելի բարեկամ արձակագիր Սուսաննա Հարությունյանը մշտապես գրադարանին նվիրում է ժամանակակից արձակի հերթական համարները ,հնարավորություն տալով մեր ընթերցողներին ավելի լավ ճանաչելու ժամանակակից արձակի զարգացման ընթացքը։«Կայարանում» նյութերը բազմազան են։Հանդեսն ունի իր կայուն բաժինները՝ պատմվածք ,վիպակ, վեպ , նամականի , ուղեգրություն ,գրականագիտություն , խոհագրություն , հրապարակախոսություն , գրողի խոհանոցը լուսաբանող զրույցներ և այլն։« Կայարան» հանդեսի ձևավորման ժամանակ օգտագործվել են ժամանակակից հայտնի նկարիչների ՝ Հովհաննես Հարությունյանի, Վաչագան Մանուկյանի, Հրանտ Թադևոսյանի, Խաչատուր Ազիզյանի, Արմեն Վահրամյանի կտավներից։ Այն նպատակ ունի գեղանկարչության նվաճումները ևս հանրայնացնելու։
Սիրով սպասում ենք բոլորին📑

✨Այսօրվա հավաքույթը այլ ձևաչափ ուներ։ Մեկ գավաթ սուրճի և տաք թեյի շուրջ գրադարանում հավաքվեցին Դավթաշեն վարչական շրջանի ...
25/02/2026

✨Այսօրվա հավաքույթը այլ ձևաչափ ուներ։ Մեկ գավաթ սուրճի և տաք թեյի շուրջ գրադարանում հավաքվեցին Դավթաշեն վարչական շրջանի բոլոր դպրոցների գրադարանավարները։
📚Մեր հյուրն էր «Էդիթ Պրինտ »հրատարակչության գլխավոր խմբագիր Դավիթ Սամվելյանը։ Նա զրույցի ընթացքում շատ կարևորեց դպրոցի և հրատարակչության համագործակցությունը, կապը գրադարանավարի և աշակերտի միջև։ Նրա կողմից առաջարկվող 1-ից 12-րդ դասարանների ամառային ընթերցանության համար նախատեսված գրքացանկը շատ բազմազան և ուսուցողական էր։
Այսպիսի հանդիպումները կարևոր քայլ են ընթերցանությունը խթանելու և համագործակցությունը ամրապնդելու համար։

📚Մեր հյուրն էր սիրված գրող , մանկագիր Ժաննա Աբրահամյանը։ Երևանի Հենրիկ Խաչատրյանի անվան հ. 199 հիմնական դպրոցի երրորդ դա...
23/02/2026

📚Մեր հյուրն էր սիրված գրող , մանկագիր Ժաննա Աբրահամյանը։
Երևանի Հենրիկ Խաչատրյանի անվան հ. 199 հիմնական դպրոցի երրորդ դասարանի աշակերտները անակնկալ էին պատրաստել։ Փոքրիկ բեմադրության տեսքով ներկայացրեցին Ժաննա Աբրահամյանի «Ծույլն ու անբանը» պատմվածքը։ Դասվար Ե. Գևորգյանը մեծ աշխատանք էր կատարել երեխաների հետ կարճ ժամանակահատվածում։ Երեխաները շատ լավ ներկայացրեցին պատմվածքը՝ կարևորելով ուսումն ու աշխատասիրությունը յուրաքանչյուր մարդու կյանքում։

Մեր գրադարանի աշխատակիցները ևս ներկա էին այս հրաշալի միջոցառմանը։
20/02/2026

Մեր գրադարանի աշխատակիցները ևս ներկա էին այս հրաշալի միջոցառմանը։

✨Մեծագույն գանձը` լավ գրադարանն է:  Բելինսկի✍🏻✨Գրքերը լուսավորում են հոգին, վերացնում և ամրապնդում են մարդուն, նրա մեջ ա...
18/02/2026

✨Մեծագույն գանձը` լավ գրադարանն է:
Բելինսկի✍🏻

✨Գրքերը լուսավորում են հոգին, վերացնում և ամրապնդում են մարդուն, նրա մեջ արթնացնում լավագույն ձգտումները, սրում նրա միտքը և մեղմացնում սիրտը:
Թեքերեյ ✍🏻
Փետրվարի 19-ը գիրք նվիրելու օրն է💚
դարձիր #ընթերցող
բացահայտիր նոր գրքեր և նոր պատմություններ💚

✨Գրադարանում անցկացվեց խաղ վիկտորինա   Երևանի Գևորգ Վարդանյանի անվան հ. 192, Աշոտ Նավասարդյանի անվան հ. 196 և Հենրիկ Խաչ...
17/02/2026

✨Գրադարանում անցկացվեց խաղ վիկտորինա Երևանի Գևորգ Վարդանյանի անվան հ. 192, Աշոտ Նավասարդյանի անվան հ. 196 և Հենրիկ Խաչատրյանի անվան հ. 199 դպրոցների աշակերտների միջև «Թումանյանը Ամենայն հայոց բանաստեղծը» թեմայով։
Աշակերտները շատ պատրաստված էին և մեկը մյուսին լրացնելով փորձում էին ամբողջական դարձնել Թումանյանի կյանքի ողջ պատմությունը։ Վիկտորինան նման չէր մրցույթի, այն կազմակերպվել էր աշակերտներին տեղեկություն տալու և շատ մանրամասներ բացահայտելու Թումանյանի կյանքից։
Հաղթեց գիտելիքը👏🏻📚🫶🏼

✨Միշտ տաք ու ջերմ մեր գրադարանը ,սիրով սպասում է իր ընթերցողին🌸🌺🥰
09/02/2026

✨Միշտ տաք ու ջերմ մեր գրադարանը ,սիրով սպասում է իր ընթերցողին🌸🌺🥰

Address

Դավթաշեն, 4-րդ թաղամաս (Ավետ Տերտերյանի անվան երաժշտական դպրոցի Բ մասնաշենքում)
Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Դավթաշենի թիվ 40 գրադարան posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category