25/09/2025
👨🎓👩🎓Ցանկանու՞մ ես մագիստրոսական կրթությունդ կապել մեկից ավելի լեզուների հետ՝ կոտրելով տիրապետածդ լեզվի շրջանակներում մնալու կաղապարները և բացահայտելով հայերենի և ընդհանուր լեզվաբանության լայնածավալ հորիզոնները, ուրեմն ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի «Ընդհանուր և հայ լեզվաբանություն» կրթական ծրագիրը հենց քե՛զ համար է։
🎓 Ինչու՞ ընտրել մեզ
✅մասնագիտական բարձրակարգ թիմ՝ ՀՀ ԳԱԱ առաջատար գիտնականներով,
✅ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանին և ՀՀ ԳԱԱ Հր․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի գրականության պաշարներին սերտ հասանելիություն,
✅հարմարավետ ուսուցման միջավայր՝ միջազգային չափանիշներին համապատասխան,
✅լեզվաբանության արդի մեթոդաբանության և կիրառական ամենատարբեր ոլորտների ուսումնասիրում,
✅հետազոտական նախագծերում ու գիտական հրապարակումներում ներգրավվելու հնարավորություն,
✅պրակտիկան առցանց տարբերակով արտերկրի համալսարանում անցկացնելու հնարավորություն,
✅միջազգային շարժունության ծրագրերի մասնակցելու և 1 կիսամյակ արտերկրի գործընկեր համալսարանում ուսանելու հնարավորություն։
‼️Խորացրու՛ հայերենի իմացությունդ՝ դա անելով ընդհանուր լեզվաբանական մտահորիզոնդ ընդարձակելու համատեքստում։
🎯ԱՐԴՅՈՒՆՔԸ՝
💎կարիերայիդ համար առավել լայն հնարավորություններ,
💎լեզվաբանության ոլորտ որպես գիտնական վստահ մուտք գործելու այցետոմս։
⏰Դեռ բաց է ՀԵՌԱԿԱՅԻ ընդունելությունը․ վերջնաժամկետ՝ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11։
🔍Մանրամասներին ծանոթացի՛ր այստեղ.
🔗https://www.isec.am/entrant
կամ
☎️զանգահարի՛ր հետևյալ հեռախոսահամարներին՝
(010) 52 48 12,
(060) 27 06 06։
📍Ընդունող հանձնաժողովի հասցեն՝ Երևան, Մարշալ Բաղրամյան 24 Դ, 2-րդ հարկ։
👩💻👨💻Կարող ես դիմել նաև առցանց՝ անցնելով այս հղմամբ՝ https://www.isec.am/online-admission-form ։
#դիմորդ #ԳԿՄԿ
#ակադեմիա #մագիստրատուրա