Արգելոցապարկային Համալիր Reserve Park Complex

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Արգելոցապարկային Համալիր Reserve Park Complex

Արգելոցապարկային Համալիր Reserve Park Complex Շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպություն

29/05/2026

#փոշոտում #Դենդրոպարկ #Լոռի #սոճի

🌿ԲՈՒՅՍԵՐԻ ՍԻՐԱՀԱՐՆԵՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆԸ⬇️Տեղեկացնում ենք, որ Արգելոցապարկային համալիր-ի ենթակայությամբ գործող դենդրոպարկերի ...
29/05/2026

🌿ԲՈՒՅՍԵՐԻ ՍԻՐԱՀԱՐՆԵՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆԸ⬇️

Տեղեկացնում ենք, որ Արգելոցապարկային համալիր-ի ենթակայությամբ գործող դենդրոպարկերի տնկանյութի վաճառքն այսուհետ կենտրոնացված իրականացվում է Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկում։

Դենդրոպարկում կարող եք ձեռք բերել տարբեր տեսակի դեկորատիվ ծառատեսակներ և թփատեսակներ՝ հարմարեցված տեղական կլիմայական պայմաններին։

Այցելուներին տրամադրվում է նաև մասնագիտական խորհրդատվություն՝

✔️ բույսերի ընտրության,
✔️ տնկման և խնամքի,
✔️ ինչպես նաև կլիմայավարժեցման առանձնահատկությունների վերաբերյալ։

Սա հրաշալի հնարավորություն է ձեր այգին, բակը կամ կանաչ տարածքը համալրելու առողջ և խնամված բույսերով՝ միաժամանակ աջակցելով դենդրոպարկերի պահպանության և զարգացման աշխատանքներին։

📍 Սիրով սպասում ենք ձեզ Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկում։
_____________________________________________________
Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկ
Բերդի "Սորաններ" Դենդրոպարկ

✨Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկում շարունակվում է սոճիների փոշոտման շրջանը՝ բնությանը հաղորդելով յուրահատուկ շունչ և գա...
28/05/2026

✨Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկում շարունակվում է սոճիների փոշոտման շրջանը՝ բնությանը հաղորդելով յուրահատուկ շունչ և գարնանային առանձնահատուկ մթնոլորտ։ Տարվա այս ժամանակահատվածում դենդրոպարկի արահետները լցվում են բնական թարմությամբ, իսկ մշտադալար ծառատեսակների ու ծաղկող թփերի համադրությունը ձևավորում է գեղատեսիլ և ներդաշնակ բնապատկեր։

💚Առվակի մեղմ հոսքը, մաքուր անտառային օդը և հարուստ բուսական աշխարհը դենդրոպարկը դարձնում են բնաճանաչողական զբոսանքի, հանգստի և բնության հետ խաղաղ հաղորդակցության լավագույն վայրերից մեկը։

Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկը շարունակում է այցելուներին ներկայացնել Հայաստանի դենդրոֆլորայի բազմազանությունն ու բնական արժեքները՝ ստեղծելով յուրահատուկ հնարավորություն բնության գեղեցկությունն ու հանգստությունը մեկ վայրում վայելելու համար։

📍 Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկ, Լոռու մարզ, հ․ Գյուլագարակ

27/05/2026

-What makes you happy?
-This:

27/05/2026
📌«Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի գիտության բաժնի աշխատակիցների կողմից Ստեփանավանի «Սոճուտ» և Վանաձորի Ժ. Սարուխանյանի ...
27/05/2026

📌«Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի գիտության բաժնի աշխատակիցների կողմից Ստեփանավանի «Սոճուտ» և Վանաձորի Ժ. Սարուխանյանի անվան դենդրոպարկերում իրականացվել են տեսակային կազմի ուսումնասիրություններ՝ նպատակ ունենալով գնահատել տարածքների բուսական բազմազանությունը, առկա տեսակների պահպանության վիճակը, ինչպես նաև դրանց աճի և զարգացման առանձնահատկությունները։

🍃Ուսումնասիրությունների ընթացքում կատարվել են բույսերի դիտարկումներ, արձանագրվել տեսակների տարածվածությունն ու կենսունակությունը, գնահատվել դենդրոպարկերի էկոհամակարգային պայմաններն ու բույսերի հարմարվողականության աստիճանը։

🌱Բացի այդ, Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկ է տեղափոխվել նոր թփատեսակ՝ հովհարանման թխկի (Acer palmatum)՝ կլիմայավարժեցման և հետագա ուսումնասիրման նպատակով։

Վանաձորի Ժ. Սարուխանյանի անվան դենդրոպարկ են տեղափոխվել հետևյալ տեսակները՝
• ծալքավոր թույա (Thuja plicata),
• Մեյերի պալիբին եղրևանի (Syringa meyeri Palibin),
• լեռնային սոճի (Pinus mugo Mughus),
• արծաթափայլ կոնաձև եղևնի (Picea glauca Conica),
• սովորական եղրևանի (Syringa vulgaris)։

ℹ️Նոր տեսակների ներմուծումն իրականացվել է կլիմայավարժեցման, հարմարվողականության ուսումնասիրման և հետագա պահպանության նպատակով։ Այս գործընթացը կնպաստի դենդրոպարկերի բուսական հավաքածուների հարստացմանը, կենսաբազմազանության պահպանությանը և գիտահետազոտական աշխատանքների զարգացմանը։

26/05/2026
25/05/2026

ՍՈՃԻՆԵՐԻ ՓՈՇՈՏՄԱՆ ՇՐՋԱՆԸ ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ «ՍՈՃՈւՏ» ԴԵՆԴՐՈՊԱՐԿՈՒՄ

📌Տարվա ընթացքում միայն կարճ ժամանակահատվածում՝ մայիս-հունիս ամիսներին, Շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկում սկսվում է սոճիների փոշոտման շրջան։ Այդ օրերին սոճու անտառներում տեղի է ունենում բնական կենսաբանական ակտիվացման մի գործընթաց, որի արդյունքում օդում արտազատվում են ֆիտոնցիդ կոչվող նյութեր։

ℹ️Ֆիտոնցիդները բույսերի կողմից արտադրվող բնական միացություններ են, որոնք ունեն հակաբակտերիալ և հակաբորբոքային հատկություններ։ Սոճիների փոշոտման շրջանում դրանք առավել ինտենսիվորեն տարածվում են մթնոլորտում՝ ձևավորելով միջավայր, որն օժտված է շնչառական համակարգի վրա դրական ազդեցությամբ։
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդ ժամանակահատվածում սոճու անտառում գտնվելը նպաստում է շնչուղիների մաքրմանը, բջիջների վերականգնմանը, ինչպես նաև ընդհանուր ինքնազգացողության բարելավմանը։
Սոճիների փոշոտման շրջանը կարող է հատկապես օգտակար լինել այն անձանց համար, ովքեր ունեն շնչառական համակարգի խնդիրներ, ինչպես օրինակ՝ բրոնխաբորբ, ասթմա կամ ալերգիայի հետևանքով առաջացած դժվարություններ շնչառության մեջ։

🌳Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկը այս օրերին հանդիսանում է բնության կողմից ստեղծված յուրօրինակ առողջարար միջավայր, որն ունի ինչպես կանխարգելիչ, այնպես էլ վերականգնողական նշանակություն։
___________________________________
✨Խրախուսում ենք այս օրերին այցելել դենդրոպարկ և օգտվել սեզոնային այս բնական հնարավորությունից։

Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկ

Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկի այցելուները💚23․05․2026
24/05/2026

Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկի այցելուները💚

23․05․2026

♻️Կենսաբազմազանության միջազգային օրԱյսօր աշխարհը նշում է Կենսաբազմազանության միջազգային օրը՝ կարևորելով բնության պահպանո...
22/05/2026

♻️Կենսաբազմազանության միջազգային օր

Այսօր աշխարհը նշում է Կենսաբազմազանության միջազգային օրը՝ կարևորելով բնության պահպանության և բնական էկոհամակարգերի կայուն զարգացման նշանակությունը։ Կենսաբազմազանությունը մարդկության բարեկեցության, առողջ շրջակա միջավայրի և կայուն ապագայի հիմնասյուներից է։

📌Այս տարին առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի համար, քանի որ մեր երկիրը կհյուրընկալի համաժողովը։ Սա կարևոր հնարավորություն է միջազգային հարթակում ընդգծելու կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ համատեղ ջանքերի անհրաժեշտությունը և ներկայացնելու Հայաստանի բնապահպանական ներուժն ու պատասխանատվությունը գլոբալ գործընթացներում։

🌎Կենսաբազմազանության պահպանումը բոլորիս ընդհանուր պատասխանատվությունն է՝ հանուն կայուն զարգացման և ապագա սերունդների բարեկեցության։

#Կենսաբազմազանություն

Address

Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37410688204

Alerts

Be the first to know and let us send you an email when Արգելոցապարկային Համալիր Reserve Park Complex posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Արգելոցապարկային Համալիր Reserve Park Complex:

Share