Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով / CPC Armenia

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով / CPC Armenia

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով / CPC Armenia .

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 2019 թվականին ձևավորված ինքնավար պետական մարմին է, որի գործառույթներից է բարձրաստիճան պաշտոնատար անձանց անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների պահպանմանը հետևելը, հայտարարագրման գործընթացը կանոնակարգելը, հայտարարագրերը ստուգելն ու վերլուծելը, պետական պաշտոնի նշանակման ենթակա անձանց բարեվարքության ստուգումը և այլն: Կոռուպցիայի կանխարգելման հանձնա

ժողովը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի իրավահաջորդն է, որն իր գործունեությունն իրականացնում, որոշումներն ու եզրակացություններն ընդունում է կոլեգիալության սկզբունքով:

Հանձնաժողովը կազմված է հինգ անդամից, իսկ ընթացիկ գործունեությունն իրականացնում է 6 վարչությունների և բաժինների միջոցով:

Մանկավարժների և ծնողների դերը կոռուպցիայի կանխարգելման գործում📌  2026 թվականի մայիսի 28-ին և 29-ին Կոռուպցիայի կանխարգել...
29/05/2026

Մանկավարժների և ծնողների դերը կոռուպցիայի կանխարգելման գործում

📌 2026 թվականի մայիսի 28-ին և 29-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կրթական, հանրային իրազեկվածության ծրագրերի և մոնիթորինգի վարչության աշխատակիցները «Մանկավարժների և ծնողների դերը կոռուպցիայի կանխարգելման գործում» թեմայով հանդիպումներ են անցկացրել Երևանի 14 հանրակրթական դպրոցների շուրջ 50 մանկավարժների և դպրոցահասակ երեխաներ ունեցող ծնողների մասնակցությամբ:

Հանդիպումների ընթացքում կարևորվել է ծնողների և մանկավարժների առանցքային դերը երիտասարդների շրջանում կոռուպցիոն երևույթների նկատմամբ անհանդուրժողականության մշակույթի ձևավորման, ինչպես նաև բարեվարքության արժեքների արմատավորման գործում։

Մասնակիցներին ողջունել է նաև Հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանը, ով մասնակիցներին ներկայացրել է Հանձնաժողովի լիազորությունների շրջանակն ու գործունեության հիմնական ուղղությունները:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են «Կոռուպցիա» հասկացությունը, դրա հիմնական դրսևորումներն ու տեսակները, ինչպես նաև անդրադարձ է կատարվել հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման գործիքակազմերին:

Հարգելի՛ հայտարարատուներ,ℹ️ Տեղեկացնում ենք, որ հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետով պայմանավորված՝ զանգերի հոսքը է...
29/05/2026

Հարգելի՛ հայտարարատուներ,

ℹ️ Տեղեկացնում ենք, որ հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետով պայմանավորված՝ զանգերի հոսքը էականորեն ավելացել է, ինչն առաջացրել է տեխնիկական խնդիրներ, և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հեռախոսահամարներին կատարվող զանգերը կարող են ընդհատվել։ Սպասարկող ընկերությունն արդեն իսկ իրականացնում է համապատասխան աշխատանքներ առաջացած խնդիրները վերացնելու ուղղությամբ։

Մինչև խնդրի վերջնական կարգավորումը, ձեր հարցերը կարող եք ուղղել համակարգում առկա չաթ-բոտի միջոցով կամ դրանք ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին:

Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար։

27/05/2026

📌 ՏԵՂԵԿԱՆՔ ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների կազմում ընդգրկված կուսակցությունների) բանկային հաշիվների ֆինանսական միջոցների մնացորդի, մուտքերի և ելքերի վերաբերյալ 20/05/2026-22/05/2026 թթ․ ժամանակահատվածի վերաբերյալ՝ 👉 https://shorturl.at/wucq8:

Իրականացվել է բարեվարքության հարցերով կազմակերպիչների հերթական վերապատրաստումը բարեվարքության համակարգի տարրերի վերաբերյ...
27/05/2026

Իրականացվել է բարեվարքության հարցերով կազմակերպիչների հերթական վերապատրաստումը բարեվարքության համակարգի տարրերի վերաբերյալ

🔗 Սույն թվականի մայիսի 21-ին և 22-ին «Հայաստանում տնտեսական հանցագործությունների արդյունավետ կանխարգելման և դրանց դեմ պայքարի ազգային կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակներում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ (այսուհետ՝ Հանձնաժողով) Եվրոպայի խորհրդի (ԵԽ) աջակցությամբ և ԵԽ հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ, իրականացրել է երկօրյա վերապատրաստման դասընթաց հանրային իշխանության մարմինների բարեվարքության հարցերով կազմակերպիչների համար՝ «Հանրային ծառայողների նկատմամբ կիրառելի բարեվարքության տարրերը» թեմայով:

Հանձնաժողովի հանրային ծառայողների վարքագծի վերահսկողության վարչության պետ Տիգրանուհի Խալաֆյանը մասնակիցներին ներկայացրել է բարեվարքության ներպետական համակարգը և ներպետական օրենսդրության կիրառելի նորմերն ու պրակտիկան: Իր հերթին զեկույցով հանդես է եկել և քննարկումները վարել կոռուպցիայի կանխարգելման ոլորտում միջազգային ճանաչում ունեցող՝ ԵԽ փորձագետ Վալց Կալնինսը՝ ներկայացնելով եվրոպական երկրների փորձը և ԵԽ վերաբերելի չափանիշները:

Դասընթացավարներն առանձին քննարկում նվիրել են հանրային և հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց քաղաքական զսպվածության և քաղաքական չեզոքության հետ կապված կարգավորումներին՝ պատասխանելով նախընտրական շրջանում կարևորություն ներկայացնող սահմանափակումների վերաբերյալ մասնակիցների հարցերին:

Դասընթացին մասնակցել են բարեվարքության հարցերով 39 կազմակերպիչներ, ինչպես նաև Հանձնաժողովի աշխատակիցներ:

ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելության պատվիրակության այցը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով📌 Մայիսի 22-ին Կոռուպցիայի կանխա...
25/05/2026

ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելության պատվիրակության այցը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

📌 Մայիսի 22-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը, հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանը և հայտարարագրերի վերլուծության վարչության պետ Տիգրան Ծատուրյանը հանդիպում են ունեցել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դիտորդական պատվիրակության ղեկավար Եվրոսիմա Պեյովիչի գլխավորած պատվիրակության հետ:

Ողջունելով հյուրերին՝ Մարիամ Գալստյանը բարձր է գնահատել միջազգային դիտորդական առաքելությունների դերն ու գործունեությունը՝ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, ընտրական գործընթացների թափանցիկության և հանրային վստահության բարձրացման գործում։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկության մեխանիզմներին, ինչպես նաև մտքեր են փոխանակել հանրային պաշտոն զբաղեցնող անձանց բարեվարքության ապահովմանն ուղղված գործիքակազմի և ինստիտուցիոնալ մեխանիզմների վերաբերյալ։

22/05/2026

📌 ՏԵՂԵԿԱՆՔ ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների կազմում ընդգրկված կուսակցությունների) բանկային հաշիվների ֆինանսական միջոցների մնացորդի, մուտքերի և ելքերի վերաբերյալ 15/05/2026-19/05/2026 թթ․ ժամանակահատվածի վերաբերյալ՝ 👉 https://shorturl.at/tnYyp։

20/05/2026

📌 ՏԵՂԵԿԱՆՔ ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների կազմում ընդգրկված կուսակցությունների) բանկային հաշիվների ֆինանսական միջոցների մնացորդի, մուտքերի և ելքերի վերաբերյալ 12/05/2026-14/05/2026 թթ․ ժամանակահատվածի վերաբերյալ` 👉 https://shorturl.at/culRL:

15/05/2026

📌 ՏԵՂԵԿԱՆՔ ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների կազմում ընդգրկված կուսակցությունների) բանկային հաշիվների ֆինանսական միջոցների մնացորդի, մուտքերի և ելքերի վերաբերյալ 07/05/2026-11/05/2026 թթ․ ժամանակահատվածի վերաբերյալ` 👉 https://surl.li/duioxe

Տեղեկանք պարունակում է նաև արդեն հրապարակված 04/05/2026-06/05/2026 թթ․ ժամանակահատվածի վերաբերյալ 4 կուսակցության մասով լրամշակված տվյալները, որոնք նախորդիվ չէին հրապարակվել՝ Հանձնաժողովում այդ տվյալները ստացված չլինելու պատճառով:

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐԱՏՈՒՆԵՐԻℹ️ Հարգելի՛ հայտարարատուներ,Հաշվի առնելով հայտարարագրերի ներկայացման օրենքով սահմանված վերջ...
15/05/2026

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐԱՏՈՒՆԵՐԻ

ℹ️ Հարգելի՛ հայտարարատուներ,
Հաշվի առնելով հայտարարագրերի ներկայացման օրենքով սահմանված վերջնաժամկետի մոտեցումը և հայտարարատուներից ստացվող մեծաթիվ հեռախոսազանգերը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը սահմանել է արտահերթ աշխատանքային գրաֆիկ։

Հայտարարագրման գործընթացի շրջանակներում անհրաժեշտ բովանդակային և տեխնիկական աջակցություն ցուցաբերելու նպատակով՝ Հանձնաժողովի աշխատակիցները առաջիկա երեք շաբաթների ոչ աշխատանքային օրերին՝ սույն թվականի մայիսի 16-ին և 17-ին, մայիսի 23-ին և 24-ին, ինչպես նաև մայիսի 30-ին և 31-ին (շաբաթ և կիրակի), կիրականացնեն հերթապահություն։

Անհրաժեշտ խորհրդատվություն ստանալու համար նշված օրերին՝ ժամը 09:00-ից 18:00-ն, կարող եք կապ հաստատել Հանձնաժողովի հետ՝ զանգահարելով 📞 012-77-77-19 կամ 012-77-77-21 հեռախոսահամարներով կամ հաղորդագրություն ուղարկել 📩[email protected] էլեկտրոնային փոստի հասցեին կամ հարցադրումներն ուղղել համակարգում առկա չատ-բոտի գործիքի միջոցով։

15/05/2026

Ինչպե՞ս պրոֆիլում ավելացնել կամ խմբագրել ընտանիքի անդամների վերաբերյալ տվյալները

📃📌 Հայտարարագրման էլեկտրոնային համակարգ մուտք գործելուց հետո հայտարարագրի էջի ձախ կողմում գտնվող ուղղահայաց վահանակից ընտրել «Պրոֆիլներ» բաժինը։ Պրոֆիլներ բաժին մուտք գործելուց հետո անհրաժեշտ է սեղմել հայտարարագրի էջի վերևի աջ անկյունում գտնվող «Խմբագրել» կոճակը, որից հետո հնարավոր կլինի կատարել համապատասխան խմբագրումներ։

Հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի կազմի մեջ մտնող անձինք են՝ նրա ամուսինը, անչափահաս զավակը (այդ թվում՝ որդեգրված), հայտարարատու պաշտոնատար անձի խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձը, պաշտոնը ստանձնելու կամ դադարեցնելու օրվան նախորդող կամ հայտարարագրման տարվա ընթացքում 183 և ավելի օր հայտարարատուի հետ բնակվող անձը։ Ընդ որում, համատեղ բնակության համար հիմք է հանդիսանում ոչ թե միևնույն հաշվառման հասցեի առկայությունը, այլ փաստացի՝ միևնույն հասցեում բնակվելու հանգամանքը:

Մանրամասները տեսանյութում` 👉 https://shorturl.at/VWdB3:

Տեսանյութերը պատրաստվել են ԱՅ ԷՖ Ի ԷՍ-ի հետ համագործակցությամբ՝ ՄԹ կառավարության աջակցությամբ։

IFES Armenia

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պարզաբանումը նախընտրական շրջանում վարքագծի կանոնների կիրառման վերաբերյալ ​🔗 Կոռուպ...
14/05/2026

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պարզաբանումը նախընտրական շրջանում վարքագծի կանոնների կիրառման վերաբերյալ

​🔗 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով), հանրային պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնների պահպանմանը հետևելու իր մանդատի շրջանակներում, նախընտրական շրջանում շարունակում է իրականացնել օրենքով իրեն վերապահված լիազորությունները և դրանցից բխող աշխատանքները: Միաժամանակ, Հանձնաժողովը հարկ է համարում անդրադառնալ քաղաքական բանավեճի և նախընտրական շրջանում պաշտոնատար անձանց կարծիքի արտահայտման ազատության սահմաններին և Հանձնաժողովի կողմից կիրառվող չափանիշներին․

​Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ ընտրություններին նախորդող շրջանում հատկապես կարևոր է, որ բոլոր տեսակի կարծիքներն ու տեղեկատվությունն ազատ շրջանառվեն, և անխոչընդոտ իրացվի թեկնածուների արտահայտման ազատության իրավունքը։

● Հաշվի առնելով ՄԻԵԴ նախադեպային իրավունքը՝ Հանձնաժողովը որդեգրել է համապատասխան մոտեցումն առ այն, որ նախընտրական շրջանում ընտրություններին մասնակցող կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի անդամ հանդիսացող հանրային պաշտոն զբաղեցնող անձանց խոսքը վարքագծի կանոնների տեսանկյունից կարող է ոչ իրավաչափ համարվել միայն բացառիկ դեպքերում՝ երբ այն հանգեցնում է հանրային իշխանության հեղինակազրկմանը, այն է՝
➢ գռեհկաբանությունների, հայհոյախոսությունների կիրառման դեպքում,
➢ բռնության կոչ, սպառնալիք կամ արդարացում պարունակող խոսքի դեպքում,
➢ ատելության խոսքի դեպքում։
● Միաժամանակ, նախընտրական շրջանում կարծիքի արտահայտման ազատության առավել լայն սահմանները պետք է կիրառելի լինեն ոչ թե ցանկացած խոսքի նկատմամբ, այլ միայն քարոզչական նպատակներով կամ քարոզչության շրջանակներում կատարված խոսքի նկատմամբ։
● Հաշվի առնելով ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի կողմից ակտիվ քարոզչական գործունեության մեկնարկը՝ 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք՝ Ազգային ժողովի հերթական ընտրությունների պարագայում վարքագծի կանոնների մեկնաբանման իմաստով «նախընտրական շրջանը» մեկնարկած է համարվում ՀՀ նախագահի՝ ընտրությունները նշանակելու մասին հրամանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից։

​Վերոգրյալ չափանիշները համահունչ են ՄԻԵԴ նախադեպային իրավունքին և նպատակ ունեն երաշխավորելու նախընտրական շրջանում տարատեսակ կարծիքների ազատ արտահայտումն ու շրջանառությունը, ինչպես նաև հանրային պաշտոն զբաղեցնող անձ չհանդիսացող քաղաքական գործիչների և հանրային պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ նախընտրական շրջանում հնարավորինս միատեսակ կանոնների կիրառելիությունը։

​Այնուամենայնիվ, Հանձնաժողովն ընդգծում է, որ անգամ կարծիքի արտահայտման ազատության լայն սահմանների պարագայում հանրային պաշտոն զբաղեցնող անձինք պետք է հնարավորինս ձգտեն նախընտրական քարոզարշավի ընթացքում դրսևորել բարեկիրթ և հարգալիր վարքագիծ՝ խուսափելով այլոց արժանապատվությունը ոտնահարող խոսքի գործածումից։ Ըստ այդմ՝ Հանձնաժողովը կոչ է անում նախընտրական քարոզչություն իրականացնող՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց դրսևորել հնարավոր զսպվածություն՝ խուսափելով հանրային իշխանությունը հեղինակազրկող վարքագծից։

Միաժամանակ, Հանձնաժողովը կոչ է անում լրատվամիջոցներին խուսափել Հանձնաժողովի կողմից քաղաքական բանավեճի ազատությունը երաշխավորելու նպատակով սահմանված վերոգրյալ չափանիշները շահարկելուց, դրանք միակողմանի կերպով լուսաբանելուց։

Address

Koryun Street 15
Yerevan
0019

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37412777716

Alerts

Be the first to know and let us send you an email when Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով / CPC Armenia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով / CPC Armenia:

Share