05/10/2021
‼ «Лица Великой Победы»: Русский дом в Ереване открывает уникальную фотовыставку ‼
Представительство Россотрудничества в Армении (Русский дом в Ереване) приглашает всех на открытие выставки «Лица Великой Победы», на которой будут представлены фотопортреты армянских ветеранов Великой Отечественной войны. Проект Татев/Азатуи Мнацаканян посвящен 80-й годовщине начала Великой Отечественной войны и приурочен к 9 октября – исторической памятной дате о сокрушительной победе советской армии над немецко-фашистскими войсками в битве за Кавказ в 1943 году.
Мероприятие состоится в выставочном зале гостиничного комплекса «Двин» 9 октября 2021 года, в 18:00. Адрес: Ереван, ул. Пароняна 40. Вход свободный.
«Проект посвящен ветеранам Великой Отечественной войны, тем, кто был на фронте или служил общему делу в тылу. Лица и имена наших дорогих ветеранов должны сохраниться в памяти каждого, а их образ – служить примером для молодежи. Только визуализировав подвиг, мы сумеем воспитать чувство патриотизма: герои не должны быть абстрактными, они должны иметь «лицо» в памяти и сознании каждого из нас. Этот проект – результат кропотливой работы. Татев Мнацаканян объездила более 50 городов и сел Армении, побывав в самых отдаленных районах, и запечатлела лица 110 ветеранов. В каждом случае требовался индивидуальный подход, особый взгляд. Герои проекта представлены в уникальном свете, это не рядовые снимки, а фотопортреты. Каждый кадр – стремление передать характер, запечатлеть незаурядную личность», - отметил глава Русского дома в Ереване (Россотрудничества в Армении) Вадим Фефилов.
Он подчеркнул, что не случайно проект выходит 9 октября. «Это день разгрома немецко-фашистских захватчиков в битве за Кавказ в 1943 году. Крупная оборонительно-наступательная операция советских войск обеспечила будущий разгром фашистских сил и победоносное шествие нашей армии. Кавказ был жизненно важным регионом, с его потерей положение Советского Союза стало бы критическим. Именно потому успех в этой битве имел историческое значение. В Армении цену этой Победы понимал каждый – и причины здесь более чем очевидны», - подчеркнул Вадим Фефилов.
На мероприятии ожидается присутствие высокопоставленных должностных лиц Армении, представителей Посольства РФ.
Проект реализован также при поддержке Посольства России в Армении, Банка ВТБ-Армения, Фонда «Товмасян».
***
‼ «Մեծ հաղթանակի դեմքերը»՝ Երևանում Ռուսական տունը բացում է լուսանկարների յուրահատուկ ցուցահանդես ‼
Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունը (Երևանում Ռուսական տունը) հրավիրում է բոլորին «Մեծ Հաղթանակի դեմքերը» ցուցահանդեսի բացմանը, որտեղ կներկայացվի Հայրենական Մեծ պատերազմի հայ վետերանների լուսանկարները: Տաթև / Ազատուհի Մնացականյանի նախագիծը նվիրված է Հայրենական Մեծ պատերազմի սկզբի 80-րդ տարելիցին և ներկայացվում է հենց հոկտեմբերի 9-ին։ Սա հիշարժան պատմական օր է՝ 1943 թվականին Կովկասի համար մղվող ճակատամարտում նացիստական զորքերի նկատմամբ խորհրդային բանակի ջախջախիչ հաղթանակի տարելիցն է։
Միջոցառումը տեղի կունենա «Դվին» հյուրանոցային համալիրի ցուցասրահում 2021 թվականի հոկտեմբերի 9-ին, ժամը 18: 00-ին: Հասցե ՝ Երևան, Պարոնյան փող., 40. Մուտքն ազատ է:
«Նախագիծը նվիրված է Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, նրանց, ովքեր կռվել են ռազմաճակատում կամ ծառայել ընդհանուր գործին թիկունքում: Մեր սիրելի վետերանների դեմքերն ու անունները պետք է պահպանվեն բոլորի հիշողության մեջ, իսկ նրանց կերպարը՝ օրինակ ծառայի երիտասարդների համար: Միայն վիզուալիզացնելով սխրանքը՝ մենք կկարողանանք սերմանել հայրենասիրության զգացումը. հերոսները չպետք է լինեն վերացական կերպարներ, այլ յուրաքանչյուրիս հիշողության և գիտակցության մեջ պետք է ունենան «դեմք»: Այս նախագիծը տքնաջան աշխատանքի արդյունք է: Տաթև Մնացականյանը եղել է Հայաստանի ավելի քան 50 քաղաքներում և գյուղերում՝ այցելելով ամենահեռավոր շրջանները, և լուսանկարել Հայրենական մեծ պատերազմի 110 վետերանների դեմքերը: Յուրաքանչյուր դեպքում պահանջվում էր անհատական մոտեցում: Նախագծի հերոսները ներկայացված են յուրահատուկ լույսի ներքո, այստեղ սովորական լուսանկարներ չեն, այլ ֆոտոդիմանկարներ։ Յուրաքանչյուր նկարով փորձ է արվում փոխանցել բնավորություն, պատկերել ականավոր անհատականություն», - ասել է Երևանում Ռուսական տան (Ռոսսոտրուդնիչեստվո Հայաստանում) ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը։
Նրա խոսքով, պատահական չէ, որ նախագիծը ներկայացվում է հոկտեմբերի 9-ին: «Սա 1943 թվականին Կովկասի համար մղվող ճակատամարտում նացիստական զավթիչների պարտության օրն է: Խորհրդային զորքերի հարձակողական-պաշտպանական մեծ գործողությունը ապահովեց ֆաշիստական ուժերի հետագա պարտությունը և մեր բանակի հաղթական երթը: Կովկասը կենսական նշանակություն ունեցող տարածաշրջան էր, որի կորստով Խորհրդային Միության վիճակը կդառնար օրհասական: Ահա թե ինչու այս ճակատամարտում հաջողությունը պատմական նշանակություն ունեցավ: Հայաստանում բոլորը գիտակցում էին այս Հաղթանակի գինը, և դրա պատճառներն ավելի քան ակնհայտ են», - նշել է Ֆեֆիլովը:
Սպասվում է, որ միջոցառմանը ներկա կլինեն Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, Ռուսաստանի Դաշնության դեսպանատան ներկայացուցիչներ:
Նախագիծը իրականացվել է նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան, ՎՏԲ-Հայաստան բանկի, «Թովմասյան» հիմնադրամի աջակցությամբ:
#РусскийДомЕреван #РоссияАрмения #РоссотрудничествовАрмении #ЛицаПобеды