«Հայրենիք» ԵԿ

«Հայրենիք» ԵԿ «Հայրենիք» կուսակցության երիտասարդական կառույցի պաշտոնական էջ

12/06/2024

«Հայրենիք» կուսակցությունը խստորեն դատապարտում է խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանության կողմից առանց օրինական հիմքերի բիրտ ուժի և հատուկ միջոցների կիրառումը։

Վնասվածքներ և վիրավորումներ ստացած մեր քաղաքացիների նկատմամբ կատարվածի միակ մեղավորը և պատասխանատուն Հայաստանում լեգիտիմություն չունեցող և սեփական իշխանության պահպանման համար ոչինչ չխնայող Նիկոլ Փաշինյանն է։

Եվս մեկ անգամ վերահաստատում ենք, որ Հայաստանում ներքին խաղաղության և համերաշխության հաստատման միակ ճանապարհը Նիկոլ Փաշինյանի հեռացումը և ժողովրդի կամքն արտահայտող նոր իշխանությունների ձևավորումն է։

Մեր աջակցությունն ենք հայտնում Սրբազան շարժմանն ու՝ Հայաստանի շահերը ոտնակոխ անող իշխանությունների դեմ պայքարի դուրս եկած մեր բոլոր քաղաքացիներին։

"Հայրենիքի" ԵԿ անդամները եւ "Միացյալ Ռուսաստան" կուսակցության Երիտասարդական Գվարդիան համատեղ այցելեցին Անմար Ճրագ հուշահ...
25/05/2024

"Հայրենիքի" ԵԿ անդամները եւ "Միացյալ Ռուսաստան" կուսակցության Երիտասարդական Գվարդիան համատեղ այցելեցին Անմար Ճրագ հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցեցին Հայրենական պատերազմի մասնակիցների հիշատակին։

♦️🔷🔶"Հայրենիք"  Կուսակցության Երիտասարդական Կառույցի անդամները մասնակցում են Մոսկվայում «Եվրասիայի առաջնորդները» կրթական...
25/05/2024

♦️🔷🔶"Հայրենիք" Կուսակցության Երիտասարդական Կառույցի անդամները մասնակցում են Մոսկվայում «Եվրասիայի առաջնորդները» կրթական նախաձեռնությանը:
Երեկ տեղի է ունեցել բացման արարողությունը, որին ներկա է գտնվել Պետական Դումայի «Единая Россия» խմբակցության փոխնախագահ Ալյոնա Արշինովան:

06/05/2024

"Հայրենիք" ԵԿ-ն կանգնած է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողքին եւ շարժվում է դեպի Հոգեւոր Հայաստան

🇦🇲🇦🇲🇦🇲
05/04/2024

🇦🇲🇦🇲🇦🇲

♦️🔷🔶Անվտանգության ակադեմիայում տեղի ունեցավ կազմկոմիտեի նիստ։
🇦🇲Ձևավորված ավանդույթի համաձայն Ակադեմիայի 3-րդ հոսքի կազմակերպչական աշխատանքներին ակտիվորեն ներգրավված են նախորդ հոսքերի շրջանավարտները։
🕵️Ստացված հայտերի ուսումնասիրմանը զուգահեռ արդեն մեկնարկել է նաև հարցազրույցների փուլը։
☝️Սիրելի երիտասարդներ, հիշեցնում ենք, որ մասնակիցների գրանցումը մինչև ապրիլի 15-ն է (հետևյալ հղմամբ`https://forms.gle/RmgnyLCpPX4473WC6)
❤️ՍԻՐՈՎ ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ։

🔺Ընդունելության մրցույթ🔺🙋‍♂️🙋‍♀️ Սիրելի՛ երիտասարդներ,  🚩Մեկնարկում է «Անվտանգության ակադեմիա» ոչ ֆորմալ կրթական ծրագրի ...
30/03/2024

🔺Ընդունելության մրցույթ🔺
🙋‍♂️🙋‍♀️ Սիրելի՛ երիտասարդներ,
🚩Մեկնարկում է «Անվտանգության ակադեմիա» ոչ ֆորմալ կրթական ծրագրի 3-րդ հոսքի ընդունելությունը։ Ծրագիրը բացառիկ հնարավորություն է ընձեռում ուսումնասիրել տարածաշրջանային աշխարհաքաղաքական զարգացումներն ու Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանն առնչվող կարևոր և արդիական թեմաներ։ Ակադեմիայի շրջանակում դասախոսություններ կվարեն ոլորտի լավագույն մասնագետները և փորձագիտական հանրույթի ներկայացուցիչները։ Ծրագիրն հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան հավաստագրեր և մասնագիտական ուղեցույցներ։
📆Դասընթացների մեկնարկը՝ 2024թ․ապրիլի 2-րդ տասնօրյակից։ Տևողությունը 1 ամիս է։ Թեմատիկ առումով դասընթացները ներառելու են՝
📌 տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական զարգացումների,
📌ՀՀ ազգային անվտանգության, Արցախյան հիմնահարցի,
📌ռազմական, տեղեկատվական,
📌հոգևոր, դեմոգրաֆիական և սոցիոմշակութային անվտանգությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։
Ընդունելության կարգը՝
📍Ակադեմիային մասնակցելու համար խնդրում ենք լրացնել մասնակցության հայտը
https://forms.gle/RmgnyLCpPX4473WC6
⏳Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 15․04․2024թ․։
🏆Հարցազրույցի կհրավիրվեն միայն հայտերի հիման վրա ընտրության փուլն հաղթահարած մասնակիցները։
🖊Դիմել կարող են ՀՀ բուհերի, քաղաքացիական հասարակության ոլորտում ներգրավված, ինչպես նաև լրագրողական հանրույթի երիտասարդ ներկայացուցիչները։
📩Հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել կամ գրել
☎+37495501198
📩[email protected]

"Հայրենիք" Երիտասարդական Կառույցը եւ ՀՌԵՄ ղեկավար կազմը այսօր այցելեց ՌԴ դեսպանատուն եւ հարգանքի տուրք մատուցեց Մոսկվայո...
23/03/2024

"Հայրենիք" Երիտասարդական Կառույցը եւ ՀՌԵՄ ղեկավար կազմը այսօր այցելեց ՌԴ դեսպանատուն եւ հարգանքի տուրք մատուցեց Մոսկվայում երեկ տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին։

♦️🔷🔶"Հայրենիք"  Կուսակցության Երիտասարդական Կառույցը  իր մեծ ներդրումն ու մասնակցությունը ունեցավ Միջազգային Երիտասարդակ...
11/03/2024

♦️🔷🔶"Հայրենիք" Կուսակցության Երիտասարդական Կառույցը իր մեծ ներդրումն ու մասնակցությունը ունեցավ Միջազգային Երիտասարդական Փառատոնին, բարձր պահելով հայոց եռագույնը եւ ցույց տալով մեր երիտասարդների բարձր պատրաստվածությունը եւ նպատակասլացությունը։

Նոյեմբերի 19-ին Թեհրանի Հայոց թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսյանն իր գրասենյակում ընդունել է «Հայրենիք» կուս...
26/11/2022

Նոյեմբերի 19-ին Թեհրանի Հայոց թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսյանն իր գրասենյակում ընդունել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին եւ ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանին:

Սրբազան Հայրը ջերմորեն ողջունել է հյուրերին եւ հաջողություն մաղթել Իրանում իրենց առաքելությանը եւ վստահեցրել, որ իրանահայությունն ամբողջական հանձնառությամբ կանգնած է հայրենիքի կողքին՝ ի պաշտպանություն նրա եւ Արցախի:

Արթուր Վանեցյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Սրբազան Հորը եւ հույս հայտնել, որ հնարավոր կլինի բարելավել մեր հայրենիքի ներկա իրավիճակը:

17/11/2022

Սիրելի՛ ուսանողներ,

«Հայրենիք» ԵԿ-ն սիրով շնորհավորում է Ձեզ, ուսանողների միջազգային օրվա առթիվ: Յուրաքանչյուրիցս է կախված, թե ապագայում ինչպիսի երկիր կունենանք:

Ուսանողությունը պետք է դառնա վաղվա քաղաքացիական հասարակության առանցքը, ինչպես նաև հզոր և անվտանգ Հայաստանի պահանջատերը:

16/11/2022

ՀԱՅԱՍՏԱՆ-ԱՐՑԱԽ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՖՈՐՈՒՄԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արձանագրելով՝ ՀՀ իշխանությունների կողմից շրջանառության մեջ դրված «խաղաղության դարաշրջան» գաղափարին, որն արժանապատիվ խաղաղության հետ ընդհանրապես որևէ աղերս չունի և իրականում Արցախն ու Հայաստանը տանում է նոր պատերազմի ճանապարհով,
Հաշվի առնելով՝ ՀՀ իշխանությունների հարմարվողական, զիջողական, կրավորական կեցվածքը, որոնք իրենց գործողություններով խուճապ և պարտվողական տրամադրություններ են սերմանում հասարակության՝ մասնավորապես երիտասարդության շրջանում,
Փաստելով, որ այս օրհասական ժամանակահատվածում անհրաժեշտ է միավորվել և համախմբել համայն հայության ռեսուրսները՝ հանուն միասնական նպատակների ու պայքարի, որը ևս մեկ անգամ կվերահաստատի, որ Արցախն ու Հայաստանն ունեն կարմիր գծեր, որոնց հատումը նոր ողբերգությունների է հանգեցնելու, որի մասին բազմիցս հայտարարվել է, այդ թվում նաև ապրիլի 14-ի և հոկտեմբերի 30-ի ԱՀ Ազգային Ժողովի և Արցախի բոլոր ուժերի կողմից ընդունված և հաստատված հայտարարություններով, ինչպես նաև Արցախի ժողովրդի աննախադեպ միասնական հանրահավաքով,
Համոզված լինելով, որ ՀՀ իշխանություններն ի զորու չեն հայանպաստ քայլեր և գործողություններ իրականացնելու, ականատես լինելով ՀՀ իշխանությունների՝ Արցախը հանձնելու և ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը զիջելու քաղաքականությանը՝


Հայտարարում ենք.
1. Հայաստանի Հանրապետության վարչապետը և նրան սպասարկող վարչախումբը պարտավոր են անհապաղ և ամբողջությամբ դադարեցնել թուրք-ադրբեջանական տանդեմի հավակնությունները բավարարելուն ուղղված ստորացուցիչ գործընթացը:
2. Դատապարտում ենք հայ ժողովրդին պառակտող հակազգային բոլոր գործողությունները: Ստեփանակերտում կայացած բազմահազարանոց հանրահավաքը ևս մեկ անգամ ընգծեց Արցախի պետականության պահպանման և հազորացման հարցում հասարակության և քաղաքական ուժերի միանսականությունը ու դրա անհրաժեշտությունը:
3. Հայաստանի իշխանությունները պետք է վերջ դնեն Հայաստանն ու Արցախը տարածաշրջանային, աշխարհաքաղաքական ավանտյուրաների մեջ ներքաշելու գործողություններին:
4. Արցախի Հանրապետության իշխանությունները պարտավոր են հստակ գնահատական տալ Հայաստանի Հանրապետության վարչապետի և իշխանությունների ոչ հայանպաստ գործողություններին և այնպիսի կեղծ օրակարգին ինչպիսին է՝ «Արցախը հանձնելով փրկում ենք Հայաստանը» թեզը, քանզի Հայաստանը և Արցախը անվտանգային առումով մեկ ամբողջականություն են և նրանցից յուրաքանչյուրին ուղղված հարվածը հավասարազոր է մյուսի թիրախավորմանը:
5. Արցախի ժողովրդի անվտանգության կարևոր երաշխավոր է հանդիսանում Արցախի պաշտպանության բանակը , ուստի անընդունելի է որևէ գործողություն, որն ուղղված է ԱՀ ՊԲ-ի հիմքերի թուլացմանն ու կազմաքանդմանը: Արձանագրում ենք, որ այսօր Արցախում խաղաղությունը և ԱՀ ժողովրդի անվտանգությունն ապահովվում է ԱՀ ՊԲ-ի և Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորախմբի համատեղ ջանքերով:
6. Միջազգային հանրությունից պահանջում ենք տեր կանգնել իր իսկ կողմից հռչակված համամարդկային արժեքներին և դատապարտել Ադրբեջանի հայասպան, հայերի նկատմամբ ատելություն սերմանող, ագրեսիվ պահվածքը, միջազգային տարբեր գործիքակազմերով, այդ թվում՝ պատժամիջոցների կիրառմամբ, սանձել Ադրբեջանին:
7. Արցախի ինքնորոշման իրավունքի սկզբունքը պետք է վերադարձվի բանակցությունների սեղան, քանզի արցախահայության կյանքի, արժանապատվության, ազատության, իր ապագան ինքնուրույն տնօրինելու իրավունքները սակարկման ենթակա չեն:
8. Արցախը եղել է, կա ու մնալու է հայկական: Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում և հանուն այս նպատակի մենք պատրաստ ենք պայքարի:

Դիմում ենք .
1. Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության բոլոր քաղաքական ուժերին՝ եղած հնարավորություններն ու ռեսուրսները համախմբել հանուն հայրենիքի պաշտպանության, որի առաջին քայլը պետք է լինի իշխող վարչախմբի հեռացումը:
2. Աշխարհասփյուռ հայությանը խնդրում և հորդորում ենք ներդնել իրենց բոլոր միջոցներն ու կարողությունները՝ աշխարհի բոլոր երկրներում բարձրացնելու ու առաջ մղելու հանուն արժանապատվության, ազատության և ինքնորոշման իրավունքի պայքարող Արցախի հայության արդար պահանջները:
3. ԱՀ իշխանություններին՝ առաջնորդվել ԱՀ Սահմանադրությամբ իր վրա դրված Արցախի ժողովրդի անվտանգության և իրավունքների պաշտպանության պարտավորություններով, ինչպես նաև ԱՀ ԱԺ կողմից ընդունված հայտարարություններով արձանագրված և Արցախի հանրության կողմից ընդունված կարմիր գծերով:
1. ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միություն
2. ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն
3. «Հայրենիք» կուսակցության երիտասարդական կազմակերպություն
4. ՀՅԴ Արցախի երիտասարդական միություն
5. Արցախի «Արդարություն» կուսակցության երիտասարդական կազմակերպություն
6. Արցախի պահպանողական կուսակցության երիտասարդական կազմակերպություն
7. «Ազգային արժեքների» պաշտպանման ճակատ հասարակական կազմակերպություն
8. «Հաղթանակի 5-րդ բրիգադ» հասարակական կազմակերպություն
9. «Արարատ» միջազգային համգործակցություն հասարակակն կազմակերպություն
10. «Վերնատուն» երիտասարդական վերլուծական կենտրոն
11. «Կանանց և երեխաների աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպություն
12. «Փախստականների միավորում հանուն արդարության» հասարակական կազմակերպություն
13. «Քաղաքացիական ՀԱԲ» հասարակական կազմակերպություն
14. «Միացյալ Հայաստան» հայրենասիրական հասարակական կազմակերպություն
15. «Ազգային Արցախ» հասարակական կազմակերպություն
16. Արցախի պետական համալսարանի ուսանողական խորհուրդ
17. «Գրիգոր Նարեկացի» համալսարանի ուսանողական խորհուրդ
18. Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսանողական խորհուրդ
19. «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի ուսանողական խորհուրդ
20. Սայաթ Նովայի անվան երաժշտական քոլեջի ուսանողական խորհուրդ
21. Ստեփանակերտի բժշկական քոլեջի ուսանողական խորհուրդ
22. ՀԱԵ Արցախի թեմի Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միություն
Սույն հայտարարությունը բաց է և կարող են միանալ բոլոր ազգային ուժերը:

Address

Ձորափի 70/1
Yerevan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when «Հայրենիք» ԵԿ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share