14/06/2026
🔹Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի նախաձեռնությամբ և երեխաների ու սոցիալական պաշտպանության բաժնի աշխատակիցների ուղեկցությամբ վարչական շրջանում բնակվող տարբեր սոցիալական խմբերի երեխաների համար կազմակերպվել է էքսկուրսիա «Մանկուս Էկո Պարկ»։
Այցի ընթացքում երեխաների համար կազմակերպվել են ձիավարություն և անվտանգ մարզական նետաձգություն՝ մասնագետների ուղեկցությամբ։ Էքսկուրսիայի ընթացքում նրանք հնարավորություն են ունեցել ծանոթանալու նաև այգու կենդանիներին և օգտվելու ժամանցային ծրագրերից։
Էքսկուրսիայի ավարտին երեխաների համար կազմակերպվել է հյուրասիրություն՝ ապահովելով նրանց հետաքրքիր և հիշարժան օր։