Հայկական գրադարանային ասոցիացիա

Հայկական գրադարանային ասոցիացիա Հայկական գրադարանային ասոցիացիան (ՀԳԱ) հասարակական կազմակերպություն է:

📣Մեկնարկում է դպրոցական գրադարանավարների թվով երկրորդ վերապատրաստման դասընթացը  Սիրելի՛ գործընկերներ,💁‍♀️Սիրով տեղեկացնո...
22/05/2026

📣
Մեկնարկում է դպրոցական գրադարանավարների թվով երկրորդ վերապատրաստման դասընթացը

Սիրելի՛ գործընկերներ,

💁‍♀️Սիրով տեղեկացնում ենք, որ Հայկական գրադարանային ասոցիացիան հունիս կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ՝ դպրոցական գրադարանավարների համար։

📌Դասընթացների նպատակն է մասնակիցներին փոխանցել գրադարանային գործի տեսական և գործնական հմտություններ/գիտելիքներ:

💁‍♀️ Ի՞նչ կստանաք դուք
✅ Գործնական փորձ և կիրառելի գիտելիքներ
✅ Նոր մոտեցումներ ձեր ամենօրյա աշխատանքի համար
✅ Շփում ոլորտի փորձառու մասնագետների հետ

👩 Դասընթացները կվարեն ոլորտի առաջատար մասնագետները, ովքեր կկիսվեն իրենց լավագույն փորձով և գիտելիքներով։

🗓 Տևողությունը՝ 3 օր
💰 Արժեքը՝ 30,000 ՀՀ դրամ (ներառված է սուրճի ընդմիջում ☕)
📜 Ավարտին՝ տրվում է մասնակցության վկայական

📍 Վայրը՝ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան

⚠️ Շտապեք գրանցվել՝ տեղերը սահմանափակ են։

📞 Գրանցման և մանրամասն տեղեկությունների համար գրեք նամակ էջին կամ զանգահարեք՝ 060 271 140

📌Ամառային դպրոց գրադարանավարների համար Կոպենհագենում✅Սիրելի գործընկերներ և ՀԳԱ անդամներ,Հայկական գրադարանային ասոցիացիան...
20/05/2026

📌Ամառային դպրոց գրադարանավարների համար Կոպենհագենում

✅Սիրելի գործընկերներ և ՀԳԱ անդամներ,
Հայկական գրադարանային ասոցիացիան սիրով տեղեկացնում է գրադարանային ոլորտի մասնագետների համար նախատեսված միջազգային ամառային դպրոցի մասին, որը կանցկացվի 2026 թվականի հունիսի 22–25-ը Կոպենհագենի Գենտոֆտե գլխավոր գրադարանում:

🔴Ծրագիրը կազմակերպվում է Եվրոպայի գրադարանների համայնքային կենտրոնի (EBLIDA) և Դանիայի հանրային գրադարանների ղեկավարների ասոցիացիայի (The Danish Association of Public Library Managers) համագործակցությամբ՝ միավորելով եվրոպական տարբեր երկրների գրադարանային մասնագետների՝ փորձի փոխանակման, նոր գաղափարների քննարկման և գրադարանների ազդեցության ուժեղացման նպատակով։

📌Մասնակիցներին սպասվում են՝
• միջազգային փորձի փոխանակում
• գործնական աշխատարաններ և ինտերակտիվ քննարկումներ
• քաղաքական որոշումների կայացման գործընթացների ուսումնասիրություն
• նոր մասնագիտական կապեր և համագործակցություններ Եվրոպայի գործընկերների հետ
• գրադարանային այցեր
• ոչ ֆորմալ ցանցային հանդիպումներ

🗓️Ամսաթիվ՝ 22-25 հունիսի, 2026
🚫Դիմելու վերջնաժամկետ՝ 10 հունիսի, 2026

Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝
https://eblida.org/event/library-advocacy-summer-school/

📌 Ավարտվեց Հայկական գրադարանային ասոցիացիայի կազմակերպած դպրոցական գրադարանների գրադարանավարների վերապատրաստման դասընթաց...
16/05/2026

📌 Ավարտվեց Հայկական գրադարանային ասոցիացիայի կազմակերպած դպրոցական գրադարանների գրադարանավարների վերապատրաստման դասընթացը։ Հայաստանի տարբեր մարզերից ժամանած դպրոցների գրադարանավարները ծանոթացան գրադարանային աշխատանքների կազմակերպմանը՝ քայլ առ քայլ յուրացնելով ամբողջ գործընթացը։

📌Դասընթացի առաջին օրը մասնակիցները ծանոթացան գրադարանային ֆոնդի կազմակերպման հիմնական գործընթացներին՝ համալրումից մինչև մասնագիտական մշակում և դասակարգում։ Քննարկվեցին գրականության գրանցման և հաշվառման, ինչպես նաև գրացուցակների կազմակերպման ու գրացուցակավորման համակարգի կիրառման առանձնահատկությունները։

📌Երկրորդ օրը մասնակիցները բանախոսի հետ քննարկեցին գրադարանի և դպրոցի համագործակցության ձևերը, անդրադարձան գրադարանավարի դերին, մասնագիտական հմտություններին, առկա խնդիրներին և դրանց հնարավոր լուծումներին։ Տեսական գիտելիքներին զուգահեռ իրականացվեցին նաև գործնական առաջադրանքներ։

📌Դասընթացի շրջանակում մասնակիցները ծանոթացան նաև «ԿՈՀԱ» գրադարանային ավտոմատացված համակարգին՝ սովորելով մուտքագրել տվյալներ, վարել էլեկտրոնային շտեմարաններ, իրականացնել գրքային միավորների հաշվառում և օգտվել համակարգի հիմնական մոդուլներից՝ գրադարանային գործընթացների թվայնացման նպատակով։

📌Դասընթացի երրորդ օրը առանձին ուշադրություն դարձվեց ընթերցողների հետ տարվող աշխատանքների կազմակերպմանը։ Ներկայացվեցին ընթերցողների ներգրավման, գրանցման և հաշվառման գործընթացների հիմնական առանձնահատկությունները, ինչպես նաև անհատական և խմբային աշխատանքի ձևերը՝ զրույցների, քննարկումների և թեմատիկ միջոցառումների միջոցով։

📌Քննարկվեց նաև զանգվածային միջոցառումների կարևորությունը՝ որպես ընթերցանության խթանման արդյունավետ միջոց։ Մասնակիցները ծանոթացան կրթամշակութային ծրագրերի կազմակերպման հնարավորություններին և դրանց ազդեցությանը ընթերցողական մշակույթի ձևավորման ու զարգացման վրա։

📌Անցկացվեց նաև գործնական աշխատանք՝ «Քո դասագրքից այն կողմ» թեմայով միջոցառման նախագծման վերաբերյալ, որի ընթացքում մասնակիցները մշակեցին գաղափարներ և ներկայացրին իրենց նախագծային մոտեցումները։

📌Բացի այդ, մասնակիցները ծանոթացան գրադարանի սպասարկման սրահներին, քննարկեցին աշխատանքի կազմակերպման առանձնահատկությունները, ինչպես նաև բազմաթիվ հարցեր ուղղեցին, ասեցին իրենց կարծիքներն ու առաջարկությունները։

🎫Դասընթացի ավարտին մասնակիցներին հանձնվեցին հավաստագրեր։

👩‍🏫📚Մայիսի 12-ից Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կմեկնարկի դպրոցական գրադարանավարների եռօրյա վերապատրաստման...
12/05/2026

👩‍🏫📚Մայիսի 12-ից Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կմեկնարկի դպրոցական գրադարանավարների եռօրյա վերապատրաստման դասընթացը։

👥Դասընթացի ընթացքում մասնակիցները կծանոթանան գրադարանային ֆոնդի պահպանման, համալրման և հաշվառման սկզբունքներին, գրացուցուցակների կազմման և քարտագրման առանձնահատկություններին, սպասարկման ավանդական և ժամանակակից մոտեցումներին, ինչպես նաև ընթերցանության խթանման արդյունավետ գործիքներին։

📌📈Ծրագիրը միտված է մասնագիտական գիտելիքների յուրացմանն ու դպրոցական գրադարանների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:

06/05/2026

📻 Ռադիո Արևիկ. «Զարթուցիչ» հաղորդում
Անդրադարձ Ազգային գրադարանային շաբաթին

📚 Մասնակցություն IFLA MLAS Mentorship ծրագրին📒 Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի զարգացման ծրագրերի և միջազգայի...
29/04/2026

📚 Մասնակցություն IFLA MLAS Mentorship ծրագրին

📒 Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի զարգացման ծրագրերի և միջազգային համագործակցության, ինչպես նաև օտարալեզու գրականության սպասարկման բաժինների աշխատակիցները և Հայկական գրադարանային ասոցիացիայի անդամները մասնակցում են IFLA MLAS (Գրադարանային ասոցիացիաների կառավարման և զարգացման բաժնի) մենթորության ծրագրին։

📕 Ծրագրի շրջանակում ապրիլի 28-ին կայացել է առաջին առցանց հանդիպումը իսպանական SEDIC (Գիտական փաստաթղթավորման և տեղեկատվության իսպանական ընկերություն) գրադարանային ասոցիացիայի ներկայացուցիչների՝ Ռոսարիո Տորիլի և Վիկտորիա Մանգլանոյի հետ, ովքեր հանդես են գալիս որպես մենթորներ։

📗 Հանդիպման ընթացքում մասնակիցները ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությունը, քննարկվել են ծրագրի նպատակները, համագործակցության ձևաչափը և առաջիկա քայլերը։ Յուրաքանչյուր մասնակից ներկայացրել է իր մասնագիտական զարգացման մեկ առաջնային ուղղություն։

📘 Ծրագրի տևողությունը 6 ամիս է, որի ընթացքում մասնակիցները պարբերաբար հանդիպելու են իրենց մենթորների հետ և զարգացնելու են ծրագրի շրջանակում իրենց ընտրած մասնագիտական ուղղությունները։

📙 Ծրագիրը կարևոր հնարավորություն է միջազգային փորձի փոխանակման, մասնագիտական զարգացման և գրադարանային ոլորտում համագործակցության ընդլայնման համար։

#գրադարան #մասնագիտականզարգացում

21/04/2026
Ամփոփվեց Ազգային գրադարանային շաբաթը 📌Հայկական գրադարանային ասոցիացիայի նախաձեռնությամբ ապրիլի 13-20-ը  անցկացվեց ամենամ...
21/04/2026

Ամփոփվեց Ազգային գրադարանային շաբաթը

📌Հայկական գրադարանային ասոցիացիայի նախաձեռնությամբ ապրիլի 13-20-ը անցկացվեց ամենամյա դարձած «Ազգային գրադարանային շաբաթը», որն այս տարի կրում էր «Դպրոցական գրադարանները նորարարության տիրույթում» կարգախոսը։ Շաբաթի նպատակն էր հանրության ուշադրությունը սևեռել դպրոցական գրադարաններին, կարևորել նրանց դերակատարումը կրթության գործընթացում:

📚 Շաբաթվա ընթացքում Երևանի և Հայաստանի տարբեր մարզերի գրադարանների ակտիվ մասնակցությամբ իրականացվեցին բազմաբնույթ և բովանդակալից միջոցառումներ՝ սեմինար-քննարկումներ, մասնագիտական այցեր, վարպետության դասեր, կլոր սեղաններ, հանդիպումներ, փորձի փոխանակում։

✅Քննարկումների առանցքում դպրոցական գրադարանների դերի բարձրացումն ու արդիականացման անհրաժեշտությունն էր, նրանց աստիճանական փոխադրումը նորարարությունների տիրույթ։

📚Կարևորվեց նաև, որ դպրոցական գրադարանները չլինեն միայն դասագրքերի վրա հիմնված կառույց, այլև վերածվեն ժամանակակից տեղեկատվական, կրթական և զարգացնող միջավայրերի՝ զարգացնելով աշակերտների քննադատական մտածողությունը, ստեղծարարությունը և տեղեկատվության հետ աշխատելու հմտությունները։ Քննարկումների ընթացքում անդրադարձ կատարվեց գրադարանավարների վերապատրաստմանը, նրանց մասնագիտական կարողությունների զարգացմանը, ինչպես նաև դպրոց-գրադարան համագործակցության խորացմանը։

📌Ազգային գրադարանային շաբաթվա ընթացքում անցկացված միջոցառումները միտված էին գրադարանները կրթական համակարգի կարևոր հենասյուն դարձնելուն։

🎯Շաբաթվա ընթացքում մասնագիտական արժեքավոր հանդիպումներն ու քննարկումները «Ազգային գրադարանային շաբաթը» դարձրին արդյունավետ հարթակ՝ որտեղ ձևավորվեցին գրադարանային ոլորտում նոր և կարևոր գաղափարներ, նոր համագործակցություններ։

📌Ազգային գրադարանային շաբաթվա շրջանակում ապրիլի 18-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի է ունեցել հանդիպ...
20/04/2026

📌Ազգային գրադարանային շաբաթվա շրջանակում ապրիլի 18-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի է ունեցել հանդիպում գրադարանագետ, մատենագետ, ՀԳԱ փոխնախագահ Ռաֆիկ Ղազարյանի հետ, ով տոնում էր իր հոբելյանական 80-ամյակը։

📌Միջոցառումը նպատակ ուներ արժևորելու Ռաֆիկ Ղազարյանի վաստակը և ներդրումը հայկական գրադարանագիտության և մատենագիտության զարգացման գործում։ Ինչպես նաև ևս մեկ անգամ ցույց տալու այն հարուստ գրական ժառանգությունը, որն ունի Ղազարյանը․ նա ավելի քան 80 հրատարակությունների հեղինակ է, գրել է գրքեր, մամուլի հոդվածներ, գրադարանային ոլորտին առնչվող կանոնադրություններ, իրավական փաստաթղթեր, գրքերի առաջաբաններ, խմբագրել է բազմաթիվ գրքեր, ունի 6 բանաստեղծությունների ժողովածու։

📌Միջոցառման ընթացքում Ռաֆիկ Ղազարյանին գրադարանային ոլորտում անուրանալի ներդրում ունենալու համար իրենց շնորհակալության և շնորհավորական խոսք հղեցին Հայաստանի ազգային գրադարանի ներկայացուցիչ Ներսես Հայրապետյանը, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը, ԿԳՄՍՆ ներկայացուցիչ Վարդուշ Մովսիսյանը, Արագածոտնի մարզային գրադարանի տնօրեն Լուսինե Կիրակոսյանը, Գեղարքունիքի մարզային գրադարանի տնօրեն Մարիամ Համբարձումյանը, Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի փոխտնօրեն Ռուզան Բարսեղյանը, Համո Սահյանի անվան գրադարանի տնօրեն Նազենի Արզումանյանը։

📌Նրանք իրենց խոսքում ընդգծեցին, որ Ռաֆիկ Ղազարյանը կանգնած է գրադարանային ոլորտի զարգացման ակունքներում և անուրանալի դեր ու մեծ ներդրում ունի ոլորտի զարգացման, խնդիրների մասին բարձրաձայնելու և դրանց լուծման ուղիները գտնելու հարցում։

📌Ռաֆիկ Ղազարյանի գործընկերների գնահատմամբ՝ պատիվ է նրան ճանաչելը, միասին մասնագիտական ուղի անցնելը, նրանից միշտ սովորելն ու մշտապես արժեքավոր խորհուրդներ ստանալը։

📌Միջոցառման ավարտին Ղազարյանը շնորհակալություն հայտնեց դրվատանքի խոսքերի համար։

20/04/2026

Address

Տերյան 42/1
Yerevan

Alerts

Be the first to know and let us send you an email when Հայկական գրադարանային ասոցիացիա posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category