24/01/2025
ՇՈՒՇԻԻ ՄԱՍԻՆ
Շուշին հանդիսանում էր Այսրկովկասի ու Մերձավոր Արեւելքի ամենազարգացած քաղաքներից մեկը։ Լինելով բազմազգ ու բազմերանգ, ընդգծված էր քաղաքի արցախահայկական ուրույնությունը։
Շոշի (որոշ աղբյուրներում նաև Շիկաքար) բերդը հիմնադրել է Ավան Հարյուրապետը 18-րդ դարի սկզբին։ Այն իր անունը ստացել է կողքի գյուղից, որը գոյություն ունի մինչ օրս։ 1750-ականներին Վարանդայի մելիք Շահնազարը վիճվում է Արցախի մելիքների հետ, և Շոշի բերդը նենգաբար փոխանցում է թուրքմենական Ջավանշիր քոչվոր ցեղերի առաջնորդ Փանահ Ալիին, որը իրեն հռչակում է իբրև Ղարաբաղի խան։ Իրականում նրա ինքնահռչակ ու ամորֆ "Ղարաբաղի խանությունը", սահմանափակվում էր Շուշիի բերդով ու սահմանակից մի քանի հազար հեկտար հողերով։
Ջավանշիրների մոտ 50-ամյա տիրելու տարիներին Շուշին հայաթափվել ու բնակեցվել էր քոչվորներով։
1800-ականների սկզբին Արցախը Պարսկաստանի տիրապետությունից անցնում է Ռուսական կայսրության կազմ։ Այդ ժամանակ սկսվում է Շուշիի վերելքն ու ծաղկումը։
Շուշիից բռնագաղթած հայերը սկսում են հետ վերադառնալ իրենց հայրենիք։ Ռուսական կայսրության տարիներին Շուշին դարձել է արհեստների, մշակույթի, առեւտրի ու հոգեւոր կենտրոն։
Շուշիում գործում էին մի շարք հոգեւոր և աշխարհիկ կենտրոններ, երաժշտական օջախներ, տպարաններ, գրադարաններ, թատրոն, ռեալական ուսումնարան։ Գրիգոր Սյունիի երգչախումբը հայտնի էր ամբողջ տարածաշրջանում, որը բազմիցս հանդես է եկել աշխարհի տարբեր պետություններում։ Ծաղկում էր հայ աշուղական դպրոցը։
Զարգացած էր նաև առեւտուրը։ Աչքի էին ընկնում արհեստների մեծ բազմազանություն։ Գործում էր տարածաշրջանում ժամանակին համահունչ միակ հիվանդանոցներից մեկը։
Թաթարները (այժմ ադրբեջանցիներ), որոնք ի տարբերություն հայերի կազմում էին ավելի քիչ թվաքանակ, հիմնականում զբաղվում էին առևտրով` իրենց թաղամասում, և ունեին վատ հեղինակություն։ Իրենց շրջանում զարգացած էր գողությունը։ Թաթարների մոտ արդիական էին հավաքույթները` գողացած անասուններից պատրաստված ճաշկերույթով։ Կերուխումին զուգահեռ սովորաբար հնչում էր արաբական ու պարսկական երաժշտական ուղղության - մուալի կամ մաքամի տհաճ տեսակը` աղավաղված ու նողկալի ձայնային ելևէջներով։ Ավելի ուշ, Ադրբեջան պետություն ստեղծվելուց հետո թաթարները սկսել են այդ երևույթը հանրայնացնել որպես "ադրբեջանական մուղամ", Շուշիի թաթարների ճաշկերույթներում տհաճ մաքալ կատարող մարդկանց սարքել են "մեծն երաժիշտներ", իսկ Շուշին` "ադրբեջանական երաժշտության օրրան"։
Շուշեցի թաթարներից մշակույթի ասպարեզում հարաբերական օժտվածությամբ իրականում կարելի է առանձնացնել նկարիչ, գրող Միր Մոհսուն-Նավվաբին, գրող Նաթավանին ու սովետական օպերային երգիչ Բյուլբյուլին։
Քաղաքում կար 6 հայ-առաքելական, 1 ուղղափառ եկեղեցի, ինչպես նաեւ տարբեր քրիստոնեական ուղղությունների կենտրոններ, 1 ջումմա և 2 թաղային մզկիթ։
Շուշիում են ծնվել`
• Լեոն,
• Մուրացանը,
• Բուսաբան, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս, Բույսերի տաքսոնոմիայի Միջազգային ասոցիացիայի նախագահ - Արմեն Թախտաջյանը,
• ռուսական (ցարական) բանակի հայազգի զինվորական գործիչ, գեներալ-լեյտենանտ, 1877 թվ. ռուս-թուրքական պատերազմի Կովկասյան ճակատի հրամանատար ու Կարսի բերդի ազատագրման անմիջական ղեկավար - Հովհաննես Լազարևը,
• քիմիկոս, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս, ֆտորօրգանական միացությունների քիմիայի հիմնադիր - Իվան Կնունյանցը,
• քանդակագործ, իրականության մեջ բազմաժանր արձանագործության առաջին ստեղծող, Օգյուստ Ռոդենի աշակերտ - Հակոբ Գյուրջյանը,
• ԽՍՀՄ կրկնակի հերոս - Նելսոն Ստեփանյանը,
• դասական գեղանկարիչ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ - Ստեփան Աղաջանյանը,
• դերասան, ռեժիսոր, դրամատուրգ, թատերական գործիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ - Վաղարշ Վաղարշյանը,
(Սրանով չի՛ ավարտվում հայտնի ու կարկառուն շուշեցիների ցանկը։ Լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել համացանցում)։
1918-1920 թթ հայ-թաթարական բախումների ու Շուշիի ջարդերի պատճառով հայերը լքում են քաղաքը։
Սովետական շրջանում առանց հայերի Շուշիի կյանքը կանգնում է. այն միայն հայտնի էր որպես առողջարան։
1992-ի մայիսին քաղաքը ազատագրվում է ադրբեջանական 70-ամյա լծից։
Դժվար փորձություններ անցնելով, արցախյան գոյամարտից ու 90-ականների ծանր ճգնաժամից հետո սկսվում է Շուշիի վերածնունդը։ 2000-ականներից սկսվում է Շուշիի վերակառուցումը, կրթական, մշակութային օջախների, թանգարանների բացումը։
Եւ այսօր լինելով վիրավոր, Շուշին մնում է չքնաղ, աննման, անկրկնելի ու առանձնահատուկ էներգետիկայով քաղաք, որին երբեք չեն կարող հավասարվել Հայաստանի և տարածաշրջանի շատ քաղաքները, այդ թվում Երևանը, Բաքուն, Թավրիզը ու Վանը։