Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ ՊՀ

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ ՊՀ

Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ ՊՀ “Environmental Project Implementation Unit” State Institution of the RA Ministry of Environment

05/05/2026
🤝Հայաստան է այցելել Կանաչ կլիմայի հիմնադրամի պատվիրակությունը2026 թվականի ապրիլի 12–17-ը Հայաստանի Հանրապետություն էր այ...
21/04/2026

🤝Հայաստան է այցելել Կանաչ կլիմայի հիմնադրամի պատվիրակությունը

2026 թվականի ապրիլի 12–17-ը Հայաստանի Հանրապետություն էր այցելել Կանաչ կլիմայի հիմնադրամի պատվիրակությունը՝ ներառյալ տարածաշրջանային տնօրեն Թոմաս Էրիկսսոնը, Խորհրդի համանախագահ Լեյֆ Հոլմբերգը, Հայաստանի համակարգող Սունմի Լին և կլիմայական ներդրումների մասնագետ Նուռայ Չելեբին։

Այցի հիմնական նպատակն էր խորացնել Հայաստանի Հանրապետության և Կանաչ կլիմայի հիմնադրամի միջև գործընկերությունը, ներկայացնել ռազմավարական առաջնահերթությունները, քննարկել կլիմայական ֆինանսավորման կարիքներն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաև տեղում ծանոթանալ իրականացվող ծրագրերի առաջընթացին։

Այցի ընթացքում պատվիրակությունը պաշտոնական հանդիպումներ ունեցավ պետական մարմինների ներկայացուցիչների, ինչպես նաև ազգային և միջազգային գործընկեր կառույցների հետ։

Պատվիրակությունը մասնակցեց ծրագրային միջոցառումների և իրականացրեց դաշտային այցելություններ՝ ծանոթանալու ծրագրերի արդյունքներին, շահառուների փորձին և ազդեցությանը։

Այցը կարևոր քայլ էր Հայաստանի Հանրապետության և Կանաչ կլիմայի հիմնադրամի միջև ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման ճանապարհին։

⬇️Ամբողջական տեղեկատվությունը՝ «ԲԾԻԳ» ՊՀ-ի կայքում
https://epiu.am

🌍 Եվս մեկ կարևոր քայլ դեպի կլիմայական դիմակայունություն2026թ. մարտի 26-ին Կանաչ կլիմայի հիմնադրամի Green Climate Fund (Կ...
10/04/2026

🌍 Եվս մեկ կարևոր քայլ դեպի կլիմայական դիմակայունություն

2026թ. մարտի 26-ին Կանաչ կլիմայի հիմնադրամի Green Climate Fund (ԿԿՀ) Խորհուրդը հաստատեց Հայաստանի նոր ազգային ծրագիրը՝
👉 «Կլիմայական փոփոխությամբ պայմանավորված բնական վտանգների նկատմամբ ազգային ադապտացիոն կարողությունների զարգացում՝ մոնիթորինգի և վաղ նախազգուշացման համակարգերի հզորացման միջոցով» վերտառությամբ։

💰 Մոտ 10 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ այս նախաձեռնությունը Հայաստանում ԿԿՀ-ի կողմից ֆինանսավորվող հարմարվողականության առաջին ծրագիրն է, որը կիրականացվի ազգային դերակատարների՝ ԲԾԻԳ ՊՀ-ի և «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն Ministry of Environment of Armenia համակարգման ներքո։

🎯 Ծրագիրը նպատակ ունի ստեղծել ժամանակակից, մարդակենտրոն բազմավտանգ վաղ նախազգուշացման համակարգ՝
✔️ արդիականացնելով հիդրոօդերևութաբանական դիտարկումները,
✔️ հզորացնելով կանխատեսման և տվյալների համակարգերը,
✔️ բարելավելով նախազգուշացման տարածումը,
✔️ ներդնելով կանխարգելիչ գործողությունների մեխանիզմներ։

🌐 Նախաձեռնությունը համահունչ է ՄԱԿ-ի «Վաղ նախազգուշացում բոլորի համար» նախաձեռնության բոլոր նպատակներին և նպաստում է ռեակտիվ արձագանքից դեպի կանխարգելիչ, ռիսկերի վրա հիմնված գործողությունների անցմանը։

💬 ԿԿՀ տարածաշրջանային տնօրեն Թոմաս Էրիկսսոնը ծրագրի հաստատման կապակցությամբ նշել է․

«Քանի որ կլիմայի փոփոխությամբ պայմանավորված վտանգները դառնում են ավելի հաճախակի և ուժգին, մարդակենտրոն վաղ նախազգուշացման համակարգերում ներդրումները երկարաժամկետ կտրվածքով կպաշտպանեն կյանքերը, կենսապահովման միջոցները և ենթակառուցվածքները։ Նախաձեռնությունը նաև արտացոլում է ԿԿՀ-ի հանձնառությունը՝ ուժեղացնելու ազգային դերակատարումը և դառնալու Հայաստանի համար նախընտրելի կլիմայական գործընկեր»։

🤝 Սա ևս մեկ կարևոր նվաճում է Հայաստանի կլիմայական ֆինանսավորման ճանապարհին՝ ամրապնդելով համագործակցությունը Կանաչ կլիմայի հիմնադրամի հետ և ապահովելով ազդեցիկ արդյունքներ երկրի համար։

Հայաստանում մեկնարկեց Կանաչ կլիմայի հիմնադրամի (Green Climate Fund) կողմից ֆինանսավորվող առաջին ազգային ծրագիրըՄարտի 11-...
16/03/2026

Հայաստանում մեկնարկեց Կանաչ կլիմայի հիմնադրամի (Green Climate Fund) կողմից ֆինանսավորվող առաջին ազգային ծրագիրը

Մարտի 11-ին Երևանում պաշտոնապես մեկնարկեց «Հայաստանում կանաչ վերականգնման խթանում՝ անտառային ենթակառուցվածքների զարգացում և գյուղական համայնքների համար կայուն աշխատատեղերի ստեղծում» ծրագիրը։

Այս նախաձեռնությունը շրջադարձային նշանակություն ունի Հայաստանի համար, քանի որ այն առաջին ազգային ծրագիրն է, որը հաստատվել է հիմնադրամին հավատարմագրված ուղիղ հասանելիություն ունեցող ազգային կառույցի` ԲԾԻԳ ՊՀ-ի միջնորդությամբ։

Ծրագիրը նպատակ ունի զարգացնել անտառային ենթակառուցվածքները, ընդլայնել տնկարանային կարողությունները, ներդնել ժամանակակից կառավարման ու մոնիթորինգի համակարգեր և խթանել գյուղական համայնքների եկամուտների նոր հնարավորություններ՝ տնամերձ տնկարանների, ագրոանտառային համակարգերի և ոչ բնափայտային անտառային արտադրանքի արժեշղթաների միջոցով։

Ծրագրի կարևոր առանձնահատկություններից են՝
• բարձր լեռնային գոտիներում նախատեսվող պիլոտային
անտառվերականգնումը, որը հնարավորություն կտա
փորձարկել կլիմայական փոփոխվող պայմաններին
հարմարեցված նոր լուծումներ,
• ազգային կառույցների ներգրավումը որպես իրականացման
գործընկերներ, ինչը կընդլայնի վերջիններիս
դերակատարությունը միջազգային կլիմայական
ֆինանսների կառավարման գործընթացում։

Ինչպես նշեցին Հիմնադրամի ներկայացուցիչները, Ծրագրի շրջանակում ձևավորվող փորձը և քաղված դասերը կարող են օգտակար լինել նաև այլ երկրներին հասկանալու, թե ինչպես կարող է կլիմայական ֆինանսավորումը խթանել տեղական մակարդակում ձևավորվող գործնական լուծումներ՝ միաժամանակ ապահովելով կլիմայի փոփոխության մեղմման, հարմարվողականության և կայուն զարգացման համակցված արդյունքներ։

Մանրամասները՝ ԲԾԻԳ կայքում (epiu.am):

#ԿլիմայիՓոփոխություն #Անտառներ #ԿանաչՎերականգնում
«Հայանտառ» ՊՈԱԿ / "Armforest" SNCO, My Forest Armenia, Armenia Tree Project

23/01/2026
🌱 Կայուն հողօգտագործում և գյուղական ձեռներեցություն՝ համայնքներումՕրերս «Սևանա լճի ավազանում հողային ռեսուրսների և արժեք...
14/01/2026

🌱 Կայուն հողօգտագործում և գյուղական ձեռներեցություն՝ համայնքներում

Օրերս «Սևանա լճի ավազանում հողային ռեսուրսների և արժեքավոր էկոհամակարգերի պահպանում և կայուն կառավարում՝ ուղղված բազմակի օգուտների» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում Մարտունի, Վարդենիս, Ճամբարակ, Եղեգիս, Վայք և Ջերմուկ համայնքներում անցկացված վերապատրաստման դասընթացներին մասնակցել են ավելի քան 160 ֆերմերներ, արոտօգտագործողներ, կանայք և երիտասարդներ՝ ձեռք բերելով կիրառական գիտելիքներ և նոր հմտություններ։

Մասնակիցները ծանոթացել են արոտավայրերի և խոտհարքների ներկայիս վիճակին, դեգրադացիայի հիմնական պատճառներին և դրանց չեզոքացման ուղիներին, արոտավայրերի վերականգնման և արտադրողականության բարձրացման մեթոդներին, ցանքաշրջանառությանը և հողի վերականգնման նոր մոտեցումներին։ Առանձնակի ուշադրություն է դարձվել էկոլոգիապես մաքուր պարարտանյութերի կիրառման առավելություններին։

Բացի այդ, փոխանցվել են գործնական գիտելիքներ գյուղական ձեռներեցության ոլորտում՝ էկոտուրիզմի զարգացման հնարավորությունների, բիզնես պլանի կազմման և ֆինանսական միջոցների ներգրավման վերաբերյալ։

🤝 Դասընթացները նպաստեցին գիտելիքի փոխանակմանը, նոր գաղափարների ձևավորմանը և համայնքներում կայուն զարգացման խթանմանը։

#ԿայունՀողօգտագործում #ԳյուղականՁեռնարկատիրություն #Էկոտուրիզմ #ՍևանաԼիճ #ԿայունՀամայնքներ

Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ֆինանսավորմամբ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջնորդությամբ ՇՄՆ ԲԾԻԳ ՊՀ-ի կողմից իրականացվող «Սևա...
31/12/2025

Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ֆինանսավորմամբ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջնորդությամբ ՇՄՆ ԲԾԻԳ ՊՀ-ի կողմից իրականացվող «Սևանա լճի ավազանում հողային ռեսուրսների և արժեքավոր էկոհամակարգերի պահպանում և կայուն կառավարում՝ ուղղված բազմակի օգուտների» դրամաշնորհային ծրագրի արդյունքները՝ ամփոփ․

📌 Հողերի դեգրադացիայի չեզոքացում Սևանա լճի ավազանում

2024–2025 թթ․ ընթացքում Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի 6 թիրախային համայնքներում՝
✔️ ստեղծվել են հողերի դեգրադացիայի չեզոքացման և
ինտեգրված հողօգտագործման աշխատանքային խմբեր,
✔️ մշակվել են հողերի դեգրադացիայի գնահատման
մեթոդաբանություններ և չափորոշիչներ,
✔️ իրականացվել է վարելահողերի և արոտների դեգրադացման
գնահատում, քարտեզագրում և վերլուծություն։

🌱 Կենսաբազմազանություն և կայուն կառավարում՝ թվերով

Սևանա լճի ավազանի կենսաբազմազանության պահպանման և լանդշաֆտների կայուն կառավարման նպատակով՝
✔️ կառուցվել են 6 ջրխմոցներ հեռագնա արոտներում,
✔️ ձեռք են բերվել սերմեր և նյութեր ցուցադրական
տարածքների համար,
✔️ մշակվել են ոռոգման նորարարական և խնայող լուծումներ։

Ընթացիկ աշխատանքներ են.
🌾 150,000 հա արոտավայրերի կայուն կառավարում,
💧 10,000 հա ջրային ռեսուրսների կայուն կառավարում,
🌳 5,800 հա անտառների կայուն կառավարում,
🌲 2,200 հա դեգրադացված անտառային հողերի
վերականգնում։

📚 Գիտելիքի փոխանակում և իրազեկում համայնքներում

Հողերի դեգրադացիայի չեզոքացումը հնարավոր չէ առանց գիտելիքի և վարքագծի փոփոխության։ Հետևաբար՝
📌 անցկացվել է 39 իրազեկման և վերապատրաստման
միջոցառում, ներգրավվել է 546 մասնակից,
📄 կազմակերպվել է լրագրողական դասընթաց և շրջայց,
📝 լրատվամիջոցներում հրապարկվել են մի շարք հոդվածներ:

Տպագրվել են նաև տեղեկատվական թերթիկներ՝
🟢 «Կանխի՛ր հողի ու արոտի դեգրադացումը, չեզոքացրո՛ւ այն
այսօր»,
🟢 «Նորարարական մոտեցում բնական կերհանդակների
գնահատման մեջ»,
🟢 «iNaturalist հարթակի կիրառությունը բնական
կերհանդակների ուսումնասիրության մեջ»։

ՀՀ ՇՄՆ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ն WWF-Հայաստանի հետ համագործակցությամբ, Սևանա լճի ավազանում բնո...
30/12/2025

ՀՀ ՇՄՆ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ն WWF-Հայաստանի հետ համագործակցությամբ, Սևանա լճի ավազանում բնության պահպանության և մշտադիտարկման կարողությունների հզորացման նպատակով, «Սևան» ազգային պարկին և ՀՀ ՇՄՆ Էկոպարեկային ծառայությանը տրամադրել է նոր տեխնիկական միջոցներ, մասնավորապես՝

📦1 ռովեր, 1 սառնարան, 1 տեսախցիկ, 1 GPS սարք, 5 համակարգիչ և 1 դրոն ազգային պարկին,

📱 5 պլանշետ և 3 դրոն Էկոպարեկային ծառայությանը։

📚 Մոտ ապագայում նախատեսվում են նաև հատուկ դասընթացներ շահառուների համար՝ սարքավորումների ճիշտ և պատասխանատու կիրառման նպատակով։

Աջակցությունը տրամադրվել է «Սևանա լճի ավազանում հողային ռեսուրսների և արժեքավոր էկոհամակարգերի պահպանում և կայուն կառավարում՝ ուղղված բազմակի օգուտների» ծրագրի շրջանակում։ Ծրագիրը ֆինանսավորվում է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի կողմից՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջոցով և իրականացվում է ՇՄՆ ԲԾԻԳ պետական հիմնարկի կողմից։ WWF-Հայաստանը ծրագրի 2-րդ բաղադրիչի իրականացման գործընկերն է։

ՄԱԶԾ-ԿԿՀ «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի շրջանակում 2025թ․ դեկտ...
20/12/2025

ՄԱԶԾ-ԿԿՀ «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի շրջանակում 2025թ․ դեկտեմբերի 18-ին ներկայացվեցին Էներգաարդյունավետության հետ առնչվող հիմնահարցերի վերաբերյալ Երևանում և ՀՀ մարզերում իրականացված հասարակական կարծիքի ուսումնասիրության արդյունքները։

Առանցքային բացահայտումներից՝
📊 Հարցվածների 56.2%-ը ծանոթ է էներգաարդյունավետությանը,
💸 Հարցվածների 46.9%-ը կարծում է, որ ծրագրերը նվազեցնում են ծախսերը և բարձրացնում հարմարավետությունը,
✅ Հարցվածների 85.9%-ը գոհ է իրականացված միջոցառումներից,
💡Հարցվածների 59.7%-ն աջակցում է նպատակային ֆոնդի ստեղծման գաղափարին։

📌 Ուսումնասիրության հայերեն տարբերակը հասանելի է այստեղ՝ bit.ly/48IKZMK

UNDP Armenia Energy Efficiency Projects

📍 Հանդիպումներ Վարդենիսում և Ճամբարակում փոքր դրամաշնորհների շուրջ2025 թ․ նոյեմբերի 14-ին և 19-ին «Բնապահպանական ծրագրեր...
21/11/2025

📍 Հանդիպումներ Վարդենիսում և Ճամբարակում փոքր դրամաշնորհների շուրջ

2025 թ․ նոյեմբերի 14-ին և 19-ին «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը հանդիպումներ է անցկացրել Վարդենիս և Ճամբարակ համայնքներում՝ ներկայացնելու «Սևանա լճի ավազանում հողային ռեսուրսների և արժեքավոր էկոհամակարգերի պահպանում և կայուն կառավարում» ծրագրի փոքր դրամաշնորհների հատկացման ընթացակարգը։

Հանդիպումներին մասնակցել են Մարտունի, Վարդենիս և Ճամբարակ համայնքների բնակիչները, որոնք․
🔹 ծանոթացել են դրամաշնորհի պայմաններին,
🔹 տեղեկացել են սոցիալապես խոցելի այն խմբերի մասին, որոնց առաջնահերթություն կտրվի ընտրության փուլում,
🔹 ստացել են իրենց հարցերի պատասխանները,
🔹 տեղում լրացրել են հայտադիմումները։

📌 Նշենք, որ աջակցությունը տրամադրվելու է սարքավորումների, գործիքների կամ այլ նյութական միջոցների տեսքով։

📌 Հայտատուները, ովքեր չեն կարողացել հայտը լրացնել տեղում, կարող են այն ներկայացնել էլեկտրոնային տարբերակով (ուղարկել [email protected] էլ․ հասցեին) մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ։

Address

Yerevan
0047

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37410651631

Alerts

Be the first to know and let us send you an email when Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ ՊՀ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ ՊՀ:

Share