28/05/2024
Այնպես է ստացվել, որ հայերը պայքարում ու հաղթում են այն ժամանակ, երբ այսպես ասած «դանակը ոսկորին է հասել», երբ կասկածի տակ է հայտնվում ազգի հոգևոր ու ֆիզիկական գոյատևումը: Սարդարապատի ճակատամարտը, որն ավարտվեց 1918 թվականի մայիսի 28-ին, հերթական անգամ ապացուցեց, որ «անպարտելի է այն ժողովուրդը, որը ղեկավարվում է ոգով» Գարեգին Նժդեհ
Սարդարապատում թուրքերի դեմ մարտնչում էին հայկական կանոնավոր բանակի զորամասերն ու աշխարհազորայինները՝ թուրքերը մտադիր էին ավարտին հասցնել իրենց սև գործը: 1918 թվականին Հայաստանում ուղղակի ահասարսուռ իրավիճակ էր. յաթաղանից մազապուրծ հազարավոր փախստականներ, աղքատներ, զուրկ մի կտոր հացից ու տանիքից: Ահա այս վիճակում էր հայ ժողովուրդը՝ արյունաքամ, վերջին շունչը բերանին, և թուրքերը, հավանաբար, կարծում էին, որ նրանց թեթև մի զբոսանք է սպասում Արևելյան Հայաստանում:
Բայց հայերը կանգնեցրին թուրքերին:Ինչպես բոլոր ժամանակներում ենք կանգնեցրել։Ցավոք վերջին տարիները Հայ ժողովրդի համար կորուստներով լի է եղել։
Այո’ պատմությունը կրկնվելու հատկություն ունի, ու մենք սխալների վրա կրկին սխալ գործելու իրավունք չունենք,այն կարող է անդառնալի լինել։Հայոց պետականությունը կրկին վտանգված է,Արցախը հանձնված։
Ինչ պետք է անի արդյոք Հայ ժողովուրդը եթե ո՛չ միավորվի…
Միավորվի՝ Հայոց հողը հզորացնելու ,զարգացնելու,
պաշտպանելու,ամրապնդելու համար։
Հայ ժողովորդը ուժեղ է իր միասնության մեջ…
Եվ ուրեմն ուժեղ,անսասան ,ամուր հայրենիք՝ ՀԱՅԱՍՏԱՆ աշխարհ շնորհավոր տոնդ։