Հայ Ձախ Ֆորում ,Armenia Left Forum,Армянский Левый Форум

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Հայ Ձախ Ֆորում ,Armenia Left Forum,Армянский Левый Форум

Հայ Ձախ Ֆորում ,Armenia Left Forum,Армянский Левый Форум Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Հայ Ձախ Ֆորում ,Armenia Left Forum,Армянский Левый Форум, Political organisation, Yerevan.

ԱՐԵՎՄՏՅԱՆ ԿԵՂԾ ԼԻԲԵՐԱԼԻԶՄԻ ԵՐԱԶԱՆՔԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՀԱՅՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՆՎՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸԱշխարհաքաղաքական հակասությունների բախմա...
05/04/2024

ԱՐԵՎՄՏՅԱՆ ԿԵՂԾ ԼԻԲԵՐԱԼԻԶՄԻ ԵՐԱԶԱՆՔԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՀԱՅՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՆՎՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
Աշխարհաքաղաքական հակասությունների բախման կենտրոն դարձած Ուկրաինայի պատերազմում ՆԱՏՈ ի դաշինքի և ռազմական և քաղաքական անհաջողությունների ֆոնին, Արևմուտքը գործի է դնում բոլոր այն դավադրությունները,որոնք կարող են խոչընդոտել Ռուսաստանի Դաշնության առաջխաղացումը Ուկրաինայի պատերազմում: Մյունխենյան անվտանգության կոնֆերանսի հանդիպումների ընթացքում Արևմուտքը Փաշինյանից պահանջեց հարավային Կովկասից Ռուսաստանի Դաշնության հեռացման ծրագրի իրականացումը և ուզեց էլ ավելի լուրջ ջանքեր գործադրել այդ ուղղությամբ: Հայաստանի իշխանությունները բաց չեն թողնում ամեն մի առիթ, որը էլ ավելի է վատթարացնելու Հայաստանի և Ռուսաստանի այնքան էլ ոչ բաենպաստ հարաբերություններն: Հայաստանի իշխանություններն իրենց «Դիվերսիֆիկացման» քաղաքականության քողի տակ, Ռւսաստանի Դաշնության սահմանապահնների հեռացման ցանկություն են հայտնում և որոշում են կայացրել Զվարթնոց օդանավակայանից : Մեր համոզմամբ դա սկիզբ է դառնալու ոչ հեռու ապագայում Ռուսաստանից պահանջել բոլոր ռուս սահմանպահների և Գյումրիում գտնվող 102-րդ ռազմաբազայի հեռացումն Հայաստանից: Ռուսաստանի սահմանապահների հեռացումն Հայաստանի սահմաններից, շատ բարենպաստ պայմաններ են ստեղծելու թշնամու համար, վերջապես իրականացնել Զանգեզուրի գրավման ծրագիրը : Մի ծրագիր, որը ծրագրված է Արևմուտքի, ՆԱՏՈ-ի անդամ Թուրքիայի և Ադրբեջանի միջոցով, որտեղ Կասպից ծովը վերահսկվելու է նրանց միջոցով և կենտրոնական Ասիան: Դրանով հնարավորություն է ստեղծվելու միավորել Պանթուրքիզմին Միջին Ասիայում գտնվող թուրքալեզու երկրները: ՆԱՏՈ ի գլխավոր քարտուղարի այցն տարածաշրջան այդ նպատակն էր հետապնդում: Այդպիսով Ամերկյան իմպերիալիզմին հաջողվելու է անկայունացնել Իրանի Հյուսիսն և Հյուսիս արևմուտքը, նաև Ռուսաստանի Դաշնության հարավային շրջանը ու Չինաստանի ժողովրդական հանրապետության սահմանները՝ գռգռելով Ոյգուներին անկայունացնել Չինաստանը: Այդ ծրագիրը միևնույն ժամանակ հետապնդում է քանի այլ նպատակներ՝ Միջին Ասիայի գազի փոխանցումը դեպի Եվրոպա: Հայաստանի իշխանություններին հորդորում ենք Հաշվի առնելով Հայաստանի ժողովրդի անվտանգությունը, չվստահեն Արևմուտքի խաբուսիկ խոստումներին: Մերժել արևմուտքի ոչ հայենպաստ ծրագրերը : Քանի դեռ չի ուշացել, նորմալացնել Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները: Ռուսաստանի Դաշնության, Իրանի և Չինաստանի հանրապետությունների օգնությամբ ամրապնդել Հայաստանի անվտանգությունը Կոչ ենք անում Հայաստանի ժողովրդին և համայն հայությանը դիմադրեն Հայաստանի իշխանությունների այս շատ վտանգավոր քաղաքականությանը:
Հայ Ձախ Ֆորում,
Երևան
03/27/2024

ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ՆՔ ԱՄՆ-Ի ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՒԲԱՅԻ ԴԵՄՇվեդիայում Կուբայի դեսպան Ալբա Սոտո Պիմենթելը Շվեդիայի Պրոլետար թերթին տվ...
14/11/2021

ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ՆՔ ԱՄՆ-Ի ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՒԲԱՅԻ ԴԵՄ
Շվեդիայում Կուբայի դեսպան Ալբա Սոտո Պիմենթելը Շվեդիայի Պրոլետար թերթին տված հարցազրույցում տեղեկացնում է, որ նոյեմբերի 15-ին Միացյալ Նահանգները իրենց գործակալների միջոցով Կուբայում կազմակերպել են իբրև թե «խաղաղ քայլարշավ», որը այնքան էլ խաղաղ չէ և նպատակ ունեն Կուբայում քաոս ստեղծել։
Անցյալ ամառ տեղի ունեցած կատաղի ցույցերից հետո, երբ ԱՄՆ-ի աջակցությամբ ցույցերը վերածվեցին անկարգությունների և վանդալիզմի, նույն ուժերը Կուբայի ապակայունացման փորձի նոր ամսաթիվ են նշանակել՝ նոյեմբերի 15-ը: Նոյեմբերի 15-ին հենց նույն օրն է, երբ Կուբան նորից բացվում է զբոսաշրջության համար՝ կորոնավիրուսի սահմանափակումներից հետո, այն բանից հետո, երբ փոքր աղքատ երկիրը, չնայած ԱՄՆ-ի հանցավոր շրջափակմանը, պատվաստեց ողջ բնակչությանը իր մշակած պատվաստանյութով։ Լավ է, որ զբոսաշրջիկները նորից կարող են գալ ու տեսնել Կուբայի իրականությունը։ Ոչ թե Կուբայի առևանգված կերպարը, որը հակահեղափոխականները ցանկանում են ներկայացնել իրենց դավադրական կոչված՝ «խաղաղ դրսևորումով»։
Covid-19-ի դեմ պատվաստումների ծրագիրը վերջին շաբաթների ընթացքում զգալիորեն կրճատել է վարակների թիվը։ Վերջերս հայտարարվեց նաև նոր բարձր տեխնոլոգիական բիոտեխնոլոգիական կենտրոնի ստեղծման մասին, որը կարտադրի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր և այլ դեղամիջոցներ, որոնք ամբողջությամբ կկառուցվեն Կուբայի կապիտալով և կավարտվեն 2022 թվականին։
Կուբայի դավադիրների կապը ԱՄՆ-ի հետ ավելի քան 60 տարվա վաղեմություն ունի, բայց դեռ արդիական է։ Այդ կապերը կարելի է տեսնել սոցիալական ցանցերում, ասում է Ալբա Սոտո Պիմենթելը։ Նոյեմբերի 15-ին ցույցեր կազմակերպելու կոչ անողներին աջակցում են և՛ հայտնի ահաբեկիչները, և՛ իհարկե Վաշինգտոնը

Այս դավադրությունների հետևում կանգնած են Միացյալ Նահանգների կառավարությունն ու ահաբեկիչները, որոնց նա տեղավորել է երկրում՝ բացահայտ նպատակ ունենալով փոխարինել Կուբայում սոցիալիստական համակարգը: Դա ի՞նչ կապ ունի «խաղաղ երթի» հետ։ Իսկ ինչպե՞ս կարող է որևէ մեկը նույնիսկ հավատալ, որ սա խաղաղ ցույց է, երբ նոյեմբերի 15-ին փողոց դուրս գալու իրենց կոչերում օգտագործում են հուլիսի 11-ի ցույցերի բռնության պատկերները։
Հայ Ձախ Ֆորումը դատապարտում է Միացյալ Նահանգների դավադրական քայլերը Կուբայի դեմ ու ցանկանում է Հայաստանյան բոլոր առաջադիմական հասարակական ու քաղաքական ուժերը նաև իրենց հերթին դատապարտեն դա։
Հայ Ձախ Ֆորում, Երևան, 14 Նոյեմբերի, 2021 թ․

ՀԱՅ ՁԱԽ ՖՈՐՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի ԹԱԼԱՆՉԻՆԵՐԻ ՑՈՒՅՑԸՀոկտեմբերի 27-ի սպանություններից հետո իշխանությունը գրաված...
08/11/2021

ՀԱՅ ՁԱԽ ՖՈՐՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի ԹԱԼԱՆՉԻՆԵՐԻ ՑՈՒՅՑԸ
Հոկտեմբերի 27-ի սպանություններից հետո իշխանությունը գրաված ուժերը տասնյակ տարիների ընթացքում թալանեցին հայ ժողովրդին, Հայաստանի պետական գանձարանը և հայոց բանակը, որի հետևանքվ Հայաստանը տկարացավ շատ առումներով։ Թալանչիները իրենց ոչ ճիշտ քաղաքականության հետևանքով երկիրը թուլացրին այնպես, որ վերջին 44 օրյա պատերազմի ընթացքում չկարողացավ համապատասխան դիմադրություն ցուցաբերել ու պարտության մատնվեց մեր երկիրը ունենալով իր բոլոր բացասական հետևանքները։ Իհարկե պետք է ընդունել, որ շատ դժվար էր դիմադրելը Թուրքիայի, Պակիստանի և Իսրայելի բոլոր ռազմական ու ոչ ռազմական օժանդակությամբ կռվող Ադրբեջանական ուժերի դեմ, հատկապես լավ չնախատեսված մեծաքանակ անօդաչու սարքերի դեմ։
Նախկին թալանչի իշխանավորները և ռիակցիոն ուժերը 2019 թվականի քաղաքական հեղափոխությունից անմիջապես հետո մինչ օրս իրենց բոլոր ջանքներն են գործադրում ժողովրդի մեծամասնության կողմից վստահություն վայելող իշխանության տապալման ու իրենց թալանած հարստությունները պահպանելու ուղղությամբ։ Դժբախտաբար նրանց բոլոր քայլերը գիտակցաբար թե անգիտակցաբար ծառայում է թշնամու շահերի ուղղությամբ և նպաստում է երկրի անկայունությանը, նոյեմբերի 8-ի հանրավաքը նաև նրանց կողմից փորձ է տեսնելով թե արդյոք կարող են անօրինական ձևով իշխանությունը տապալել ու ոտնահարել օրինական ընտրությունների արդյունքը։
Օր ըստ օրե նրանց թալանը և անօրինական գործերը ավելի շատ է բացահայտվում և գիտակցում են, որ նրանցից շատերը ըստ օրենքի հայտնվելու են ճաղերի ետևում, այդ իսկ պատճառով գնում են ծայրահեղ քայլերի իրենց անօրինական հարստությունը պահպանելու համար՝ «երկիրը փրկելու» պատրվակով։ Հայաստանում և Սփյուռքում նրանց դեմքը արդեն պատռվել է ու բացահայտվել է նրանց ազգին չնպաստող արարքները, այդ իսկ պատճառով և սփյուռքում և Հայաստանում ժողովրդի մեծամասնությունը պաշտպանում է ժողովրդի մեծամասնության կողմից ընտրված Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։
Նկատի ունենալով մեր տարածաշրջանի տարբեր կոնֆլիկտները, բոլորս գիտակցում ենք, որ Հայաստանը և Արցախը այս պարագային կարիք ունի կայունության ու տարբեր բնագավառներում վերականգմանը և հզորացմանը և յուրաքանչյուր դրդում ու անկայունության փորձ որոշ ընդիմադիրների ու թալանչիների կողմից գնահատվելու են ապազգային ու դավաճանական քայլ՝ գիտակցաբար թե անգիտակցաբար։ Պետք է գիտակցենք, որ մեր թշնամիներին ձեռնտու է անկայուն Հայաստան և թալանչիների նման քայլերը առաջին հերթին ուրախացնելու է մեր թշնամիներին։
Հայ Ձախ ֆորումը կոչ է անում համայն հայությանը համախմբվել և միասնաբար հզորացնել Հայաստանը և Արցախը: Պարզ է, որ պետք է համախմբվենք գործող իշխանության շուրջ, որպեսզի նա կարողանա հզոր կերպով առաջ տանի իր ներքին ու միջազգային քաղաքականությունը, ընդիմադիրները պետք է աշխատեն իրենց տարաձայնությունները բարձրացնեն ՀՀ խորհրդարանում և ունեցած զանգվածային մեծամաս լրատվական միջոցներով։
Հայ Ձախ Ֆորումը դատապարտելով յուրաքանչյուր անկայունացնող փորձ, կոչ է անում լինել միասնական ու համախմբված, որպեսզի կարողանանք վեր հանել մեր թերությունները և գտնել ամենախելամիտ ելքերը։
Կեցցե Հայ Ժողովրդի միսնականությունը
Կեցցե Հայ Ժողովուրդը
Հայ Ձախ Ֆորում
7 Նոյեմբերի, 2021 թ․

ՀԱՅ ՁԱԽ ՖՈՐՈՒՄԸ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ Է ՉԻՆԱՍՏԱՆԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԴԱՁԸ ԵՎ ՄԱՂԹՈՒՄ Է ՍՈՑԻԱԼԻԶՄԻ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԱՌԱՋԽԱՂԱՑՈՒՄՆԵՐՉինաստա...
21/10/2021

ՀԱՅ ՁԱԽ ՖՈՐՈՒՄԸ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ Է ՉԻՆԱՍՏԱՆԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԴԱՁԸ ԵՎ ՄԱՂԹՈՒՄ Է ՍՈՑԻԱԼԻԶՄԻ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԱՌԱՋԽԱՂԱՑՈՒՄՆԵՐ
Չինաստանը Ամերիկայից հետո աշխարհի երկրորդ երկիրն է տնտեսության զարգացման տեսակետից ու նախատեսվում է մոտ ապագայում դառնալու է առաջինը աշխարհում, այդ իսկ պատճառով Ամերիկան իր առաջին թշնամին է համարում Չինաստանին և Ռուսաստանին։
Չինաստանը իր հզոր տնտեսությամբ ու սոցիալիստական համակարգով որոշիչ տնտեսական ու քաղաքական դերակատարություն ունի շատ երկրների վրա հատկապես ասիական արևելյան շրջանում։ Քաղաքական տեսակետից ստրատեգիական հարաբերույթուններ ունի Ռուսաստանի, Հնդկաստանի, Հյուսիսային Կորեայի և Իրանի հետ։
Չինաստանը կարողացել է հաղթահարել աղքատությունը իր ամբողջ հսկա ժողովրդի մակարդակով, փորձում է իրականացնել դեմոկրատական սոցիալիզմը։ Նա կարողացել է ու հաջողվել է սոցիալիզմը համապատասխանեցնել 21րդ դարի պայմանների հետ։ Իմպերիալիստական երկրները նախանձով են նայում սոցիալիզմի հաղթանակին Չինաստանում և ամեն կերպ աշխատում են ճնշել Չինաստանին ու իրենց արտաքին առաջին վտանգը անմարդկային ու ժողովրդին շահագործելու ուղղությամբ համարում են Չինաստանին։
Հայաստանը լավ հարաբերությունների մեջ է Չինաստանի հետ ու ողջունելի է դա և պետք է ավելի զարգացնել այդ հարաբերությունները և չենթարկվել Ամերիկյան ու որոշ Եվրոպական երկրների թելադրանքներին Չինաստանի կապակցությամբ։ Մենք շատ դասեր կարող ենք քաղել Չինաստանի տնտեսության զարգացման մոդելներից, որտեղ նկատի է առնվում առաջին հերթին ընդհանուր ժողովրդի շահերը։
Կեցցե Չինաստանի հեղափոխությունը
Կեցցե Սոցիալիզմի հաղթանակը Չինաստանում
Կեցցե Չինաստանցի ժողովուրդը
ՀԱՅ ՁԱԽ ՖՈՐՈՒՄ
ՀՈԿՏԵՄԲԵՐ 2021

15/10/2021

Էնվեր Փաշայի ոչնչացման գործում, բացի Հակոբ Մելքումովից, մյուս հայ քաղաքական գործիչների դերակատարությունըՀարցազրույցների շարան հայոց պատմության կարևորագույն հ...

04/10/2021
15/09/2021
20/08/2021
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՍՈՑԻԱԼ ԴԵՄՈԿՐԱՏ ՀՆՉԱԿՅԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՏԵՆԱՊԵՏ ՀԱՄԲԻԿ ՍԱՐԱՖՅԱՆԻ ՀԵՏ
15/08/2021

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՍՈՑԻԱԼ ԴԵՄՈԿՐԱՏ ՀՆՉԱԿՅԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՏԵՆԱՊԵՏ ՀԱՄԲԻԿ ՍԱՐԱՖՅԱՆԻ ՀԵՏ

14/08/2021

«Նոր կառավարությունը պետք է անցյալի բացթողումների և չկայացած գործառույթները հաշվի առնելով նոր աշխատանքային ոճ որդեգրի, որովհետև երկրի տնտեսությունը գտնվում է …

16/07/2021

ԹՈՒՐՔԱՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԺՈՂԿՈՄ ԽՈՐՀՐԴԻ ԸՆԴՈՒՆԱԾ ԴԵԿՐԵՏԸ, 1917 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐ ԱՄՍԻՆ:Հարցազրույց Հայաստանի Հանրապետության պատմական գիտություն...

Address

Yerevan

Alerts

Be the first to know and let us send you an email when Հայ Ձախ Ֆորում ,Armenia Left Forum,Армянский Левый Форум posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Հայ Ձախ Ֆորում ,Armenia Left Forum,Армянский Левый Форум:

Share