Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի և ներկայացուցչի գրասենյակի պաշտոնական էջ

ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ «ՉԻՐԱԳՈՎԸ ԵՒ ԱՅԼՔ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ», «ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ» ԵՒ «Մ...
20/06/2025

ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ «ՉԻՐԱԳՈՎԸ ԵՒ ԱՅԼՔ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ», «ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ» ԵՒ «ՄԱԿՈՒՉՅԱՆԸ ԵՒ ՄԻՆԱՍՅԱՆԸ ԸՆԴԴԵՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ» ՎՃԻՌՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

https://rilm.am/events/evropayi-khorhrdi-nakhararneri-komitei-orosho%d6%82mnery-chiragovy-ev-aylq-ynddem-hayastani-sargsyann-ynddem-adrbejani-ev-mako%d6%82chyany-ev-minasyany-ynddem-adrbejani/

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանն ընդունել է Միջազգային քրեական դատարանի (Մ...
26/05/2025

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանն ընդունել է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ)գրասենյակի ղեկավար Օսվալդո Զավալա Գիլերին

https://rilm.am/events/liparit-drmeyann-yndunel-e-osvaldo-zavala-gilerin/

06/05/2025

Հայաստանը կարևոր քայլ է կատարում՝ դառնալու միջազգային իրավունքի զարգացման տարածաշրջանային կենտրոն

05/05/2025

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հրավիրում է լրատվամիջոցների ներկայացուցիչներին մասնակցելու Միջազգային ներդրումային վեճերի լուծման խորհրդատվական կենտրոնի գործարկման հարցերին նվիրված երկրորդ աշխատանքային հանդիպման բացման նիստին, որը տեղի կունենա՝

📅 2025թ. մայիսի 6-ին
🕤 09:30 - 10:30
📍 Էլիտ Պլազա բիզնես կենտրոն, Երևան

Խորհրդատվական կենտրոնի ստեղծման նախաձեռնությունը մեկնարկել և մշակվում է ՄԱԿ-ի Միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի (UNCITRAL) ներդրող-պետություն վեճերի լուծման բարեփոխումներով զբաղվող երրորդ աշխատանքային խմբի շրջանակներում:

Հանդիպումը կայանալու է օտարերկրյա պատվիրակությունների, միջազգային կազմակերպությունների և իրավաբանական ոլորտի փորձագետների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվելու են Կենտրոնի ստեղծման և դրա կառուցվածքի հարցերը։

Խնդրում ենք լրագրողներին ներկայանալ մինչև 09:30՝ հաշվի առնելով, որ հանդիպումը մեկնարկելու է ժամը՝ 10։00։

26/04/2025

Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը շարունակում է մանուպուլացնել իրավական գործընթացներում ընդունված ընթացակարգային որոշումները։ Հայաստանը միջազգային դատարաններին մշտապես տեղեկացրել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և պահվող անձանց իրավունքների խախտումների, այդ թվում դատավարական իրավունքների խախտումների վերաբերյալ։ Վերջին նման տեղեկատվությունը Արդարադատության միջազգային դատարան է փոխանցվել ս.թ ապրիլի 18-ին՝ պահանջելով նաև Դատարանի կանոնների 78-րդ կանոնի համաձայն լրացուցիչ միջոցներ կիրառել՝ ի հավելումն արդեն իսկ կիրառված միջոցների։ Դատարանը պահանջել էր ներկայացնել մանրամասն տեղեկատվություն Հայաստանի պահանջին ի պատասխան, ինչը կատարվել է Ադրբեջանի կողմից։ Արդյունքում դատարանն արձանագրել է, որ «գործի քննության այս փուլում» բացակայում է լրացուցիչ միջոցների կիրառման անհրաժեշտությունը։

Ադրբեջանը նաև լռում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ընթացող դատավարությունների շրջանակներում կիրառված և այս պահին էլ իր կողմից կատարման ենթակա պարտավորությունների մասին։ Ադրբեջանը չի հիշատակում նաև այն որոշումների մասին, որոնցով ՄԻԵԴ-ը, հիմք ընդունելով նաև Հայաստանի ներկայացրած փաստարկները, մերժում է Ադրբեջանի կողմից պարբերաբար ներկայացվող այն պահանջները, որոնք ուղղված են միջանկյալ միջոցների վերացմանը։

Ընթացող դատավարությունների շրջանակներում Հայաստանը միջազգային դատարաններին շարունակաբար ներկայացնելու է խախտումների վերաբերյալ տեղեկություններ։

24/03/2025

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի պատվիրակությունը քննարկումներ է անցկացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչության հետ: Հատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանին առնչվող գործերին։

05/03/2025

Զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Գրասենյակը բնականոն հունով շարունակում է իր գործառույթների իրականացումը։

Address

Republic Square, Government House 1
Yerevan
0010

Telephone

+37410515587

Alerts

Be the first to know and let us send you an email when Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ:

Share