05/12/2022
Դեկտեմբերի 2-ը ԵՄ Թվինինգ ծրագրի համար առանձնահատուկ օր էր։ Ծրագրի երկու տարվա իրականացումից հետո, Թվինինգը ամփոփում էր իր արդյունքները և նվաճումները։ Հսկայական աշխատանք է տարվել և՛ ծրագրի թիմի, և՛ շահառուի կողմից։ Շնորհիվ արդյունավետ համագործակցության և փոխըմբռնման՝ Թվինինգ ծրագրի թիմը և ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը Հայաստանն ավելի աղետակայուն են դարձրել։ Թվինինգ ծրագրի համար մեծ պատիվ էր հյուրընկալել մոտ 120 հյուրերի․ միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը, Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում Շվեդիայի Արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը, Հայաստանում Լիտվայի դեսպանության երկրորդ քարտուղար Էվալդաս Գալվանաուսկասը, Թվինինգ ծրագրի մշտական խորհրդատու Անաստասիա Էզերեցը, Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը, ծրագրի ղեկավարները Լիտվայից և Շվեդիայից, ծրագրի շահագրգիռ կողմերը կառավարությունից և Ազգային ժողովից, ինչպես նաև Արտակարգ իրավիճակների նախարարության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցները։ Ծրագրի ձեռքբերումների շարքում են՝ Աղետների ռիսերի կառավարման ազգային ռազմավարության վերանայումը, Աղետների ռիսկերի կառավարման և բնակչության պաշտպանության վերաբերյալ օրինագծի և ենթաօրենսդրական ակտերի մշակումը, բնակչության պաշտպանությունում կամավորության ռազմավարության մշակումը և քաղաքացիական առաջին արձագանքողի հայեցակարգի ներդրումը, հանրային իրազեկման նկատառումներով գրքույկի տպագրությունը արտակարգ իրավիճաներին տնային պայմաններում պատրաստվելու համար, ինչպես նաև առաջարկություններ մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարման համար։ Ծրագրի ձեռքբերումներից նշվեց նաև կառուցողական և արդյունավետ համագործակցությունը քույր կազմակերպությունների և շահառու կազմակերպության միջև, փոխադարձ վստահությունը, արժեքավոր և հարատև ընկերությունը, որը հնարավորություն կտա շահառուին բարելավել Հայաստանի դիմակայունությունը աղետներին՝ հիմնելով իր հետագա գործունեությունը Թվինինգի արդյունքների վրա։
🇦🇲🇪🇺 🤝
December 2nd was a special day for the EU Twinning project “Enhancing civil protection in Armenia”. After two years of implementation, Twinning was proudly summarizing its results and announcing its achievements. Huge work was done both by the project team and the beneficiary. Thanks to this effective cooperation and mutual understanding, the Twinning project team and the Ministry of Emergency Situations were able to make Armenia more disaster resilient. The Twinning final event was honored to be attended by around 120 participants, including the Minister of Emergency Situations Armen Pambukhchyan, deputy Minister Davit Hambaryan, Ambassador of the European Union to Armenia Andrea Wiktorin, Ambassador Extraordinary and Plenipotentiary of the Kingdom of Sweden to Armenia Patrik Svensson, Second Secretary of the Embassy of the Republic of Lithuania to Armenia Evaldas Galvanauskas, Resident Twinning Adviser Anastasia Ezerets, Deputy Director of Rescue Service Tigran Petrosyan, the project leaders from Lithuania and Sweden, project stakeholders from government authorities and the National Assembly, other institutions, employees of different departments of the Ministry of Emergency Situations of RA.
Among the achievements of the project are the revision of the National Disaster Risk Management strategy, development of the draft Law on Disaster Risk Management and Population Protection, elaboration of sub-laws, development of the concept for volunteerism in civil protection, and creation of the concept of civil first responder, publication of the brochure “When There is an Emergency” for household preparedness, recommendations for effective human resource management and development. Of course, among the project achievements the constructive and productive partnership between the sister-organizations and the beneficiary, mutual trust, valuable and lasting friendship were mentioned, which will allow the beneficiary to continue strengthening resilience of Armenia based on the project deliverables.