07/10/2023
📢 ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐ
ՀՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ԱԶԳԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ԲԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ.
ՄԻՋԳԻՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ
Երիտասարդ գիտնականների 17-րդ գիտաժողով
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, Երևան
11-13 դեկտեմբեր, 2023
📍 ՀՀ ԳԱԱ ՀԱԻ երիտասարդ գիտնականների խորհուրդը հրավիրում է հետազոտողների, գիտաշխատողների, ասպիրանտների (մինչև 40 տարեկան) և ԲՈՒՀ-ում ուսումնառող ուսանողների (մագիստրատուրա և բակալավրիատի 4-րդ կուրս)՝ մասնակցելու ՀԱԻ 17-րդ երիտասարդական գիտաժողովին: Գիտաժողովը միջգիտակարգային է և ընդգրկում է հետևյալ ոլորտները՝
🔸 Հնագիտություն
🔸 Ազգագրություն և մշակութային մարդաբանություն
🔸 Բանագիտություն
🔸 Պատմություն
🔸 Սոցիոլոգիա
🔸 Հոգեբանություն
✔️ Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել՝
1. Աբստրակտ՝ PDF ֆորմատով, առավելագույնը 300 բառ: Աբստրակտը ձևավորել նշված հաջորդականությամբ՝ հեղինակի անուն, ազգանուն, հաստատություն, զեկուցման վերնագիր, բանալի բառեր (մինչև 10-ը), աբստրակտի տեքստ: Աբստրակտը պետք է արտահայտի հետազոտության համառոտ բնութագիրը, առաջադրված խնդիրը՝ հստակ նշելով ընտրված տեսական մոտեցումները և մեթոդաբանությունը:
2. Գիտաշխատողների և ասպիրանտների դեպքում մասնագիտական ինքնակենսագրություն (CV):
3. Ուսանողների դեպքում գիտական ղեկավարի երաշխավորագիր։
⏳ Աբստրակտներն ուղարկել մինչև 2023 թ. նոյեմբերի 06-ը (ուշ ուղարկված հայտերը չեն ընդունվելու) կարող եք ուղարկել [email protected] էլ․ հասցեին։
🕰 Ընտրված զեկուցումների հեղինակները կտեղեկացվեն մինչև 2023 թ. նոյեմբերի 27-ը։
⏰ Զեկուցումների տևողությունը` 15 րոպե:
🌐 Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք գրել [email protected] հասցեին:
ՀՀ ԳԱԱ ՀԱԻ երիտասարդ գիտնականների խորհուրդ
Հասցե` Երևան, 0025, Չարենցի փ., 15
Հեռ.` (+374) 10 55 68 96, Էլ. հասցե [email protected]
#ՀԱԻ #գիտաժողով