Սամվել Բաբայան ֆան/Samvel Babayan Fan

Սամվել Բաբայան ֆան/Samvel Babayan Fan Ազգային հերոս
(1)

12/06/2026

«Պազիվնոյը-41»
Լեգենդար մարտիկ Կարեն Անդրանիկի Բաբայան, ՊԲ գնդապետ, ծնվել է 1963թ հունիսի 12-ին Ստեփանակերտում։ 1970-1978թթ․սովորել է Ստեփանակերտի Եղիշե Չարենցի անվան թիվ 7 դպրոցում։ Ապա 1978 թ․ ուսումը շարունակել Ստեփանակերտի երաժշտական ուսումնարանում։ 1981-1983 թթ․ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում, եղել է հրետանային վաշտի ավագ։ Ծառայության ավարտից հետո 1983-1987 թթ․ աշխատել է Ստեփանակերտի արտադրական կոմբինատում՝ որպես խառատ։ 1985թ․ամուսնացել է, ունի երկու դուստր, մեկ որդի։
1988թ․շարժման առաջին իսկ օրերից Ղարաբաղում անդամագրվել է ֆիդայական շարժմանը։ 1988-1992 թթ․Ստեփանակերտի երկրորդ վաշտի հրամանատարն է եղել։ 1991թ․Կրկժանի մարտերում ծանր վիրավորվում է, ապա կազդուրվելուց հետո վերադառնում լեգենդար Երկրորդ վաշտի շարքերը։ 1992թ․մարտ ամսին Խոջալույի մարտերում կրկին ծանր վիրավորվում է և տեղափոխվում Երևան։ 1992թ․ամռանը կազմավորվում է 71-րդ առանձնակի մոտոհրաձգային գումարտակը, որի հրամանատար է նշանակվում Կարեն Բաբայանը և մինչև 1995թ․առաջնորդում այս գումարտակը։ Այս գումարտակի հրամանատարությամբ մասնակցում է Չլդրանի, Վաղուհասի, Վանքի, Գյուլաթաղի, Կիչանի, Առաջաձորի, Կուսապատի, Տոնաշենի և այլ ուղղություններով մղվող մարտերին։ 1994-1998 թվականներին՝ ԼՂՀ ներքին գործերի նախարարն է , 1998- 2000 թվականներին՝ Ստեփանակերտի քաղաքապետը։
1989-1994 թվականներին մասնակցել է Կրկժանի, Մալիբեկլուի, Խոջալուի, Մարտակերտի, Մարտունիի, Հադրութի, Քելբաջարի, Աղդամի, Ֆիզուլիի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։
Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։

Address

Տերյան
Yerevan
[email protected]

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Սամվել Բաբայան ֆան/Samvel Babayan Fan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share