01/06/2026
🇦🇲🇬🇪 Թբիլիսիում կայացավ ամենամյա Վարդատոնը
📍 2026թ. մայիսի 30-ից 31-ը Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը գտնվում էր Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում:
🌹 Մայիսի 31-ին կայացավ Սայաթ-Նովային նվիրված ամենամյա Վարդատոնը, որը կազմակերպվեց Թբիլիսիի քաղաքապետարանի, ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Վրաստանում ՀՀ դեսպանության և Վիրահայերի միության կողմից:
🇦🇲 Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը` սիրված երգիչներ Արփիի և Վարդան Բադալյանի հետ հանդես եկավ Սայաթ-Նովայի լավագույն ստեղծագործությունների կատարմամբ: