ՄՍԾ Շենգավիթի տարածքային կենտրոն

ՄՍԾ Շենգավիթի տարածքային կենտրոն Հարցերի դեպքում դիմել զանգերի կենտրոն՝ 114:

Միասնական սոցիալական ծառայությունը (ՄՍԾ) միավորում է սոցիալական պաշտպանության ոլորտի բոլոր 4 մարմինները՝ սոցիալական ապահովության ծառայության, բժշկասոցիալական փորձաքննության, զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոնները։

Ծառայությունն իրականացնում է կենսաթոշակների, նպաստների և սոցիալական ապահովության ծրագրերով նախատեսված այլ դրամական վճարների նշանակում և տրամադրում, կյանքի դժվարին ի

րավիճակում հայտնված անձանց սոցիալական կարիքների գնահատում և բավարարում, կայուն զբաղվածության ապահովմանը միտված պայմանների ստեղծում, բժշկասոցիալական փորձաքննության իրականացում, աջակցող միջոցների տրամադրում և այլն։

Միասնական սոցիալական ծառայությունն իրականացնում է բնակչության սոցիալական կարիքների առավել հասցեական և ամբողջական գնահատման, սոցիալական աշխատանքի բարելավմանն ու արդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքներ։

Սոցիալական ծառայությունների միասնական համակարգի ներդրումը հնարավորություն է տալիս բարձրացնել սոցիալական ծառայությունների որակը և ապահովել ընտանիքի սոցիալական կարիքներին համապատասխան բազմաբնույթ ու ամբողջական սոցիալական ծառայությունների փաթեթի տրամադրում։

ՀՀ-ում գործում է ՄՍԾ 49 տարածքային կենտրոն։
Հարցերի դեպքում դիմել զանգերի կենտրոն՝ 114։

Սիրելի՛ երեխաներ, հարգելի՛ ծնողներ,Սրտանց շնորհավորում եմ ձեզ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։Այս օրը ևս մ...
01/06/2026

Սիրելի՛ երեխաներ, հարգելի՛ ծնողներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։

Այս օրը ևս մեկ առիթ է հիշեցնելու, որ երեխաները մեր կյանքի ամենամեծ արժեքն են, մեր ապագայի հույսն ու ուժը։ Յուրաքանչյուր երեխա արժանի է մեծանալու սիրո և հոգատարության ապահով ու երջանիկ միջավայրում՝ անկախ նրանից, թե որտեղ է ապրում կամ ինչ սոցիալական պայմաններում:

Մեր պարտականությունն է ստեղծել այնպիսի պայմաններ, որտեղ յուրաքանչյուր երեխա կկարողանա լիարժեք սովորել, զարգանալ, բացահայտել իր տաղանդներն ու երազանքները։ Այդ նպատակով պետությունը շարունակում է ներդրումներ կատարել կրթության, առողջապահության, սոցիալական պաշտպանության և երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտներում՝ ընդլայնելով նրանց համար հասանելի հնարավորությունները։

Առանձնահատուկ ուշադրության կենտրոնում են գտնվում նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաները։ Մենք շարունակում ենք զարգացնել այն ծառայություններն ու ծրագրերը, որոնք աջակցում են առանց ծնողական խնամքի մնացած, հաշմանդամություն ունեցող և սոցիալական դժվարություններ ունեցող ընտանիքներում ապրող երեխաներին՝ ապահովելով նրանց իրավունքների լիարժեք իրացումն ու կյանքի որակի բարելավումը։

Համոզված եմ, որ ամենաերջանիկ երեխան այն երեխան է, որը մեծանում է ընտանիքում՝ շրջապատված սիրով, խնամքով և աջակցությամբ։ Այդ պատճառով շարունակաբար զարգացվում են ընտանիքակենտրոն ծառայությունները, որպեսզի անհրաժեշտ աջակցությունը հասնի յուրաքանչյուր ընտանիքի ժամանակին և արդյունավետ կերպով։

Սիրելի´ երեխաներ, ձեր ժպիտը, հաջողություններն ու երազանքները մեր երկրի ապագան են։ Մաղթում եմ ձեզ անհոգ մանկություն, առողջություն, ջերմություն և բազմաթիվ հաջողություններ։

Շնորհավոր Երեխաների պաշտպանության միջազգային օրը։ 🫶👧👦

30/05/2026

Կառավարության աջակցությամբ՝ 3,700-ից ավելի ընտանիք տուն կունենա․

16 միլիոն դրամ՝ սեփական տան համար։ ՀՀ Կառավարությունը կրկին հնարավորություն է տալիս սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին օգտվել բնակապահովման ծրագրից և ստանալ 16 միլիոն դրամ աջակցություն՝ անհատական բնակելի տուն կառուցելու համար։

Ծրագիրը վերաբացվել է 2026 թվականի մարտի 20-ին։ Այս փուլում 1,417 ընտանիք կմիանա առաջին փուլում արդեն աջակցություն ստացած 2,319 շահառուներին։ Արդյունքում` 3,736 ընտանիք կունենա սեփական տուն՝ մինչև 2027 թվականի ավարտը։

Սեփական տուն ունենալը պետք է լինի ոչ թե հեռավոր նպատակ, այլ իրական հնարավորություն։ Այս ծրագիրը հենց դրա համար է։

Դիտեք տեսանյութը՝ տեղեկանալու, թե ովքեր կարող են դիմել ծրագրին։

📌2026 թվականի մայիսի 27-ին ՄՍԾ Շենգավիթի տարածքային կենտրոնում կայացավ Տարածքային մակարդակում կնքված` սոցիալական համագոր...
29/05/2026

📌2026 թվականի մայիսի 27-ին ՄՍԾ Շենգավիթի տարածքային կենտրոնում կայացավ Տարածքային մակարդակում կնքված` սոցիալական համագործակցության համաձայնագրի համաձայն ձևավորված, համակարգող խորհրդի հերթական նիստը, որտեղ հաստատվեցին և քննարկվեցին օրակարգի հետևյալ հարցերը.

✅Տարածքային կենտրոն դիմած միևնույն բնակության վայրում բնակվող (հաշվառված) ընտանիքներին առանձին տնտեսություն վարելու վերաբերյալ հարցի քննարկում:
✅Տարածքային կենտրոնին տրամադրած համադրման ցուցակներով՝ ընտանիքների անապահովության գնահատման ժամանակ օգտագործվող առանձին բնութագրիչների վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը չկիրառելու մասին առաջարկության քննարկում : Նիստին ներկա էին ՄՍԾ Շենգավիթի տարածքային կենտրոնի տնօրեն Ասյա Գևորգյանը, համակարգող խորհրդի անդամները:Նիստը վարեց համակարգող խորհրդի նախագահ Արփենիկ Աբրահամյանը:

📢 Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարել է մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգաց...
27/05/2026

📢 Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարել է մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) համագործակցության շրջանակում իրականացվող բնակարանային ապահովության և հիփոթեքային շուկայի զարգացման ծրագրի համակարգողի թափուր պաշտոնը զբաղեցնելու նպատակով։

Ծրագրի հիմնական նպատակն է բարելավել բնակարանային ապահովման լուծումների հասանելիությունը և նպաստել հիփոթեքային շուկայի ընդլայնմանը։ Համակարգողը պատասխանատու է ծրագրային գործողությունների արդյունավետ պլանավորման, իրականացման, մշտադիտարկման և համապարփակ վերահսկման համար։

📌 Ծրագրի համակարգողի (Project Coordinator) թափուր հաստիքի համար հայտարարված մրցույթի պահանջներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ` https://mlsa.am/competition/188 ։

📢Հարգելի՛ աշխատանք փնտրողներ,կազմակերպությունում առկա են արտադրանքի որակի հսկման մասնագետի, արդուկ անողների և կարողների ...
27/05/2026

📢Հարգելի՛ աշխատանք փնտրողներ,
կազմակերպությունում առկա են արտադրանքի որակի հսկման մասնագետի, արդուկ անողների և կարողների թափուր աշխատատեղեր:
✅Հետաքրքրված անձինք կարող են դիմել ՄՍԾ Շենգավիթի տարածքային կենտրոն: Հասցե՝ Մանանդյան 2/1, հեռախոսահամարներ՝ 060 652 742 և 055633747:

📢 Բյուջետային գործընթացի կազմակերպման աշխատանքներում կարևորելով  քաղաքացիական հասարակության ներգրավումն ու մասնակցությու...
27/05/2026

📢 Բյուջետային գործընթացի կազմակերպման աշխատանքներում կարևորելով քաղաքացիական հասարակության ներգրավումն ու մասնակցությունը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ և Եվրոպական Միության աջակցությամբ տեղի է ունեցել հանրային քննարկում։

Քննարկմանը մասնակցել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, գլխավոր քարտուղար Արտակ Մանգասարյանը, նախարարության հետ համագործակցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

📌 Նախարարության աշխատակիցները ներկայացրել են երեխաների, կանանց և մարդկանց թրաֆիքինգի, տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտների 2027 թ․ բյուջետային գործընթացի, մասնավորապես՝ 2027-2029 թթ․ միջնաժամկետ ծախսերի ծրագրի ցուցանիշները, բյուջետային հայտերի որակի գնահատման մեխանիզմներն ու արդյունքները, ինչպես նաև նոր նախաձեռնությունները։

Կարևորելով բյուջետավորման և ֆինանսական պլանավորման հարցում հասարակության ներգրավվածությունն ու մասնակցությունը՝ բանախոսներն ընդգծել են, որ պետական ռեսուրսների արդյունավետ բաշխման գործընթացը կարևոր նախապայման է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց մատուցելու հասցեական և լիարժեք ծառայություններ։

✅ Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով․ ներկաները խոսել են մատուցվող ծառայությունների շրջանակի ընդլայնման, խնամքի կազմակերպման նոր գործիքակազմի, պետություն-քաղհասարակության համագործակցության ամրապնդման և այլ հարցերի շուրջ։

Հանրային քննարկումը կազմակերպվել էր ԱՍՀ նախարարության և Եվրոպական Միության համագործակցությամբ՝ «ԵՄ-ն հանուն գենդերային հավասարության բարեփոխումների օգնության պատուհան (2-րդ փուլ)» ծրագրի շրջանակում։

📌 ԱՍՀ նախարարության հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի բաժնի պետ Աննա Հակոբյանը «Արմենպրես Podcast» նախագծում ...
27/05/2026

📌 ԱՍՀ նախարարության հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի բաժնի պետ Աննա Հակոբյանը «Արմենպրես Podcast» նախագծում խոսել է հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող ծառայությունների, ապաինստիտուցիոնալացման քաղաքականության, անձի ֆունկցիոնալության գնահատման և աջակցող միջոցների տրամադրման գործընթացների մասին։

✅ Հղում՝ https://www.youtube.com/watch?v=rdSD_D3Rzu0

26/05/2026

✅ Սոցիալական բնակարանի տրամադրում՝ սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց։

25/05/2026

📌 Ովքե՞ր և ի՞նչ ընթացակարգով կարող են ստանալ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ կամ նպաստ։

24/05/2026

📢📍Աշխատաշուկայում ամենապահանջված մասնագիտությունների, աշխատաշուկայի առանձնահատկությունների, զբաղվածության ոլորտում իրականացվող ծրագրերի և e-work.am/ աշխատանքի որոնման պետական հարթակի միջոցով ուսուցման և աշխատանք գտնելու հնարավորությունների մասին իրազեկման նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության զբաղվածության ապահովման և աշխատանքային ներուժի զարգացման վարչության մասնագետներն այցելել են Երևանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջ և Երևանի զարդարվեստի պետական արհեստագործական ուսումնարան։
✅Ներկայացվել են սոցիալական պաշտպանության ոլորտի 4 ուղղությունները՝ աշխատանք և զբաղվածություն, սոցիալական աջակցություն, սոցիալական ապահովություն, անձի ֆունկցիոնալության գնահատում։
✅Քննարկվել են գործատուների պահանջներն ու շահառուների ուսուցման և աշխատանքի տեղավորմանն ուղղված աջակցության ծրագրերը։
#մսծ #е-work

Address

Մանանդյան 2/1
Yerevan
0006

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Alerts

Be the first to know and let us send you an email when ՄՍԾ Շենգավիթի տարածքային կենտրոն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share