ԱՍՀՆ «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • ԱՍՀՆ «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ

ԱՍՀՆ «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ Կենտրոնը խնամք է տրամադրում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին։

ՀՀ ԱՍՀՆ «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ՝
որտեղ յուրաքանչյուր երեխա ստանում է իր գարունը և ջերմ տունը 🌸 Առանց ծնողական խնամքի մնացած կամ ճգնաժամային վիճակում գտնվող երեխաներին տրամադրում ենք անվտանգ ապաստան սեր և ապագայի հույս 🤍

24/05/2026

ՀՈւՆԻՍԻ 1 🎊🎈🎈

Coming soon ⏳

23/05/2026

Քո երեխայի համապարփակ զարգացումը վստահիր մեզ։

🗣️🔈Շտապի՛ր դիմել

Հետադարձ կապ

☎️011283730
📩[email protected]
📍Երևան, Քանաքեռ, Զաքարիա Սարկավագի 145/2

🕒 Աշխատանքային ժամեր
Երկուշաբթի-ուրբաթ 9:00-18:00

Մայիսի 21-ին՝ մշակութային բազմազանության օրվա շրջանակում, հետաքրքիր,  ճանաչողական ճանապարհորդություն ունեցանք  աշխարհի շ...
21/05/2026

Մայիսի 21-ին՝ մշակութային բազմազանության օրվա շրջանակում, հետաքրքիր, ճանաչողական ճանապարհորդություն ունեցանք աշխարհի շուրջ։ 🌎🌳

Երեխաները ինտերակտիվ մթնոլորտում, մասնակցեցին և ծանոթացան տարբեր երկրների մշակութային առանձնահատկություններին՝ ազգային ավանդույթներ, երաժշտություն, երգ ու պար, խոհանոց։

Սյս հետաքրքիր դաս-քննարկումը՝ նոր գիտելիքի և աշխարհը ինքնուրույնաբար բացահայտելու առաջարկ էր, որն էլ երեխաներն ընդունեցին մեծ ոգևորությամբ։

«Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի շահառու երեխաները ավարտեցին Երևանի Ս. Շահմուրադյանի անվան համար 85 հիմնական դպրոց...
20/05/2026

«Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի շահառու երեխաները ավարտեցին Երևանի Ս. Շահմուրադյանի անվան համար 85 հիմնական դպրոցի տարրական դասարանը։ 🎓

Բարի երթ սիրելի՛ երեխաներ, մի՛շտ ընտրեք գիտելիքը, և թող դա լինի ձեր լավագույն ընտրությունը։

«Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի սաները օրեր առաջ մասնակցեցին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժակ...
18/05/2026

«Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի սաները օրեր առաջ մասնակցեցին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Գեղարվեստական կրթության ֆակուլտետի «Լևոն Կոջոյան» ցուցասրահում կայացած «Էություն և զարթոնք» ոսկեգործական ցուցադրությանը, որին ներկայացված էր նաև 2019-2023 թվականների շահառու երեխաների աշխատանքների հավաքածուն:
Գաղափարի հեղինակ՝ «Լավդավինդասթրիզ» մշակութային հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ, ոսկեգործ՝ Դավիթ Պետրոսյան։

📢   «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնում առկա է թափուր աշխատատեղ 📌Պաշտոնը՝ Ավագ բուժքույրԱշխատանքային պարտականությու...
12/05/2026

📢 «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնում առկա է թափուր աշխատատեղ

📌Պաշտոնը՝ Ավագ բուժքույր

Աշխատանքային պարտականություններ

✅ Կազմակերպությունում բժշկական գործի կազմակերպում և համակարգում։
✅Կազմակերպությունում խնամվողների առողջության պահպանության ապահովում և անհրաժեշտության դեպքում առաջին բուժօգնության տրամադրում։
✅Շահառուներին առաջին բուժօգնություն տրամադրող միջին և կրտսեր բժշկական անձնակազմի գործունեության համակարգում և վերահսկում։

✅ Պաշտոնի անձնագրով սահմանված այլ գործառույթներ

📌Մասնագիտական որակավորում՝

ՈՄ-4 / ՈՄ-5
✅ «Բուժքույր» մասնագիտությամբ միջին մասնագիտական կրթություն

✅ Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ

Դիմելու ընթացակարգին ծանոթանալու և լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք գրել մեր էլ. փոստին կամ զանգահարել.

հետադարձ կապ

☎️011283730
📩[email protected]
📍Ք. Երևան, Քանաքեռ, Զաքարիա Սարկավագ 145/2

Մայիսի 12-ին աշխարհում նշվում է բուժքույրերի միջազգային օրը: Շնորհակալ ենք մեր կենտրոնի բուժքույրական անձնակազմին՝ շահառ...
12/05/2026

Մայիսի 12-ին աշխարհում նշվում է բուժքույրերի միջազգային օրը:

Շնորհակալ ենք մեր կենտրոնի բուժքույրական անձնակազմին՝ շահառու երեխաների առողջության պահպանությունը բարեխիղճ ապահովելու համար։👩‍⚕️👨‍⚕️

12/05/2026

«Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնը սիրով արձագանքեց և միացավ «Ճախրուկ» ՀԿ-ի նախաձեռնած հոգեվերլուծության դասընթացին։ Նման նախաձեռնությունները վստահաբար բարձրացնում են մասնագիտական թիմերի փոխադարձ համագործակցությունը, նոր որակ են ձևավորում և նպաստում են մասնագիտական աճի և ոլորտի համընդհանուր զարգացմանը։


Շնորհակալություն Ճախրուկ / Tshakhruk

Address

Երևան, Քանաքեռ, Զ. Սարկավագի 145/2
Yerevan
0091

Telephone

+37411283491

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ԱՍՀՆ «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to ԱՍՀՆ «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ:

Share