ՀՀԿ «Կենտրոն» շրջանային կազմակերպության կանանց հանձնախումբ

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • ՀՀԿ «Կենտրոն» շրջանային կազմակերպության կանանց հանձնախումբ

ՀՀԿ «Կենտրոն» շրջանային կազմակերպության կանանց հանձնախումբ Էջը հանդիսանում է ՀՀԿ «Կենտրոն» շրջանային կազմակերպության կանանց հանձնախմբի պաշտոնական էջը: Հանձնախմբի նախագահն է՝ Արփինե Գ. Վարդանյանը:

Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստը, որի ընթացքում քննարկվել է 2026թ. հունիս...
01/04/2026

Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստը, որի ընթացքում քննարկվել է 2026թ. հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին կուսակցության մասնակցության հարցը։

Համակողմանի վերլուծության արդյունքում որոշում է կայացվել այդ ընտրություններին Հանրապետականի անմիջական չմասնակցության մասին։

Որոշման հիմնավորումները և կուսակցության հետագա քայլերը կներկայացվեն ապրիլի 4-ին կայանալիք ՀՀԿ 18-րդ համագումարում։

🇦🇲Անկախության ջատագով,ծնունդդ շնորհավոր…Ես այնպիսի իդեալներ եմ կրում իմ մեջ, որ ինքս ինձ հետ հակասության մեջ եմ: Ես երկփ...
28/03/2026

🇦🇲Անկախության ջատագով,ծնունդդ շնորհավոր…

Ես այնպիսի իդեալներ եմ կրում իմ մեջ, որ ինքս ինձ հետ հակասության մեջ եմ: Ես երկփեղկված եմ իբրև անձ: Գոյություն ունի կյանքի կարոտ, բայց միաժամանակ պարտքի մեծ գիտակցություն, որը չի թողնում այդ կարոտը դրսևորվի.... Ես դռներ չունեմ: Չկան: Անձնական կյանքի դռներ չկան: Կան միայն փոքրիկ պատուհաններ, որոնցով երբեմն-երբեմն նայում եմ իմ ներսը...
Աշոտ Նավասարդյան

Հիշատակդ վառ, Վարչապետ:
25/03/2026

Հիշատակդ վառ, Վարչապետ:

20/02/2026

Այսօր տեղի ունեցավ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստ, որի ընթացքում որոշում կայացվեց Հայաստանի Հանրապետական կուսակցության հերթական՝ 18-րդ համագումարն անցկացնել սույն թվականի ապրիլի 4-ին։

Համագումարի նախապատրաստման նպատակով տրվեցին ՀՀԿ կանոնադրությունից բխող համապատասխան հանձնարարականներ։

2026թ. հունվարի 17-ին տեղի ունեցավ ՀՀԿ «Կենտրոն» շրջանային կազմակերպության կանանց հանձնախմբի 2025թ. ամփոփիչ հաշվետու և 2...
17/01/2026

2026թ. հունվարի 17-ին տեղի ունեցավ ՀՀԿ «Կենտրոն» շրջանային կազմակերպության կանանց հանձնախմբի 2025թ. ամփոփիչ հաշվետու և 2026թ. տարեսկզբյան պլանային նիստը: Քննարկվեցին տարվա մարտահրավերները, կուսակցության և հանձնախմբի զարգացման տեսլականը, առաջիկա անելիքները: Քննարկվեցին ազգային և աշխարհաքաղաքական տարբեր խնդիրներ, հայոց եկեղեցու, հայոց լեզվի առջև ծառացած դժվարությունները և արտաքին միջամտությունների կանխման առաջնահերթությունները: Հանձնախմբի անդամներն իրենց պատրաստակամությունը հայտնեցին շարունակել աշխատանքն ի նպաստ հայրենիքի և ՀՀԿ զարգացման, անվտանգության և առաջընթացի:

Մահազդ
13/01/2026

Մահազդ

Խորը ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է հայ քաղաքական գործիչ, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) առանցքային ներկայացուցիչ Ռազմիկ Զոհրաբյանը։

Ռազմիկ Զոհրաբյանը երկար տարիներ զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ ՀՀԿ կառույցներում՝ հանդիսանալով կուսակցության գաղափարական և կազմակերպչական թևի կարևոր ներկայացուցիչներից մեկը։ Նա ակտիվ դեր է ունեցել ՀՀԿ-ի կայացման, ներքին կարգապահության և քաղաքական ռազմավարության ձևավորման գործընթացներում։ Նրա գործունեությունը հիմնականում ուղղված է եղել կուսակցական համակարգի ամրապնդմանը, քաղաքական գործընթացների կառավարմանը և պետական կառավարման փորձի փոխանցմանը։

Ռազմիկ Զոհրաբյանը ծնվել է 1950 թվականի ապրիլի 1-ին՝ Երևանում։

1969–1971 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։
1971–1974 թվականներին աշխատել է Երևանի ավտոպահեստամասերի գործարանում՝ որպես արտադրամասի հերթափոխի պետ։

1971 թվականից զբաղվել է քաղաքական գործունեությամբ, եղել է ընդհատակյա Ազգային միացյալ կուսակցության անդամ։
1974–1984 թվականներին դատապարտվել է ազատազրկման՝ հակասովետական ագիտացիայի և պրոպագանդայի համար նախատեսված հոդվածով։

1984–1990 թվականներին աշխատել է Երևանի մի շարք գործարաններում՝ տարբեր պաշտոններում։

1990-ական թվականներին ակտիվորեն մասնակցել է երկրում ընթացող քաղաքական գործընթացներին։ Այդ շրջանում հանդիսացել է «Անկախության բանակ» ռազմաքաղաքական միավորման կազմակերպիչներից մեկը։

2002–2007 թվականներին զբաղեցրել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնը։

2007–2012 թթ, 2012-2017թթ ընթացքում եղել է Ազգային ժողովի պատգամավոր:
Եղել է ՀՀԿ խորհրդի անդամ, ինչպես նաև ՀՀԿ նախագահի տեղակալ։

2000 թվականին պարգևատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով,
2005 թվականին՝ ՀՀ պաշտպանության նախարարության «Գարեգին Նժդեհ» մեդալով և ՀՀ վարչապետի հուշամեդալով։

Տեղեկացնում ենք, որ Ռազմիկ Զոհրաբյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա 2026 թվականի հունվարի 14 ին, սկսած ժամը 17:30ից՝ Մալաթիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում (հասցե՝ Ռոմանոս Մելիքյան 2/10, Մալաթիայի թաղապետարանի հարևանությամբ), թաղումը՝ հունվարի 15-ին, նույն տեղից, ժամը 13:00:

Այսօր ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Կարինե Աճեմյանի ծննդյան օրն է: Շնորհավորում ենք, լավագույն բարեմաղթանքներով  Կարինե Աճե...
01/07/2025

Այսօր ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Կարինե Աճեմյանի ծննդյան օրն է: Շնորհավորում ենք, լավագույն բարեմաղթանքներով Կարինե Աճեմյան / Karine Atshemyan

Հիշում և պահանջում ենք: Հայոց ցեղասպանությունը սկսվել է անցյալում, բայց շարունակվում է մինչ մեր օրերը: Հայի գեն կրողը չի...
24/04/2025

Հիշում և պահանջում ենք: Հայոց ցեղասպանությունը սկսվել է անցյալում, բայց շարունակվում է մինչ մեր օրերը: Հայի գեն կրողը չի կարող ուրանալ և մոռանալ:

#հայաշունչ #հայոցցեղասպանություն #հայ

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէ, և Հայաստանում անխուսափելի իշխանափոխությունից հետո բանակցային գործընթացը պ...
07/04/2025

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէ, և Հայաստանում անխուսափելի իշխանափոխությունից հետո բանակցային գործընթացը պետք է վերադառնա պետության արտաքին քաղաքական օրակարգ, իսկ գործող վարչախմբի գործողություններն արժանան համարժեք իրավական գնահատականի
ՀՀԿ

Այսօր հայ քաղաքական, պետական գործիչ, Հայաստանի հանրապետական կուսակցության հիմնադիր-նախագահ Աշոտ Նավասարդյանի ծննդյան օրն...
28/03/2025

Այսօր հայ քաղաքական, պետական գործիչ, Հայաստանի հանրապետական կուսակցության հիմնադիր-նախագահ Աշոտ Նավասարդյանի ծննդյան օրն է։ Մարդ, ով իր ողջ կյանքն ու ճակատագիրը ներդրեց Հայրենիքի, Ազգի անկախացմանն ու զարգացմանը, ում վաստակը ահռելի է Հայ ժողովրդի պատմության մեջ, ում դափնիները վայելեցին, ում ստեղծած գործն այլափոխեցին, սակայն չկարողացան կոտրել նրա ստեղծած գաղափարներն ու ոգին... Սերունդները դեռ պետք է ուսումնասիրեն ու հպարտանան, դեռ շատ բան կա ասելու, դեռ շատ բան կպարզվի, ու կգա այն Հայաստանը, որի պատգամը թողել եք, չեք տեսել, բայց փափագել գալիք սերունդներին։

Address

Byuzand 1/3
Yerevan
0010

Telephone

+37455529100

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ՀՀԿ «Կենտրոն» շրջանային կազմակերպության կանանց հանձնախումբ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to ՀՀԿ «Կենտրոն» շրջանային կազմակերպության կանանց հանձնախումբ:

Share