ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբ

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբ

ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբ ՀՀ-ում Արցախի Հանրապետության Կառավարության օպերատիվ շտաբ

12/10/2023

📢 ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կտրամադրվի վեցամսյա սոցիալական աջակցություն՝ 40 հազարական դրամ՝ ժամանակավոր կացարաններում բնակվելու և 10 հազարական դրամ՝ կոմունալ ծախսերի վճարման համար․ նախագիծն այսօր Կառավարության նիստում հավանության է արժանացել։

Ըստ այդմ, աջակցությունը կտրամադրվի ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների չափահաս և անչափահաս անդամներին, բացառությամբ՝
• եթե դիմողը բացակայում է ՀՀ-ից,
• բնակչության պետական ռեգիստրում ՀՀ-ում հաշվառված անձ է։

📌 Տեղահանված այն անձինք, ովքեր ՀՀ-ում ունեն բնակելի անշարժ գույք, ժամանակավոր կացարաններում բնակվելու համար նախատեսված 40 հազար դրամ աջակցության շահառու չեն հանդիսանա, սակայն վերջիններս կկարողանան օգտվել կոմունալ վճարների համար նախատեսված 10 հազարական դրամներից։

‼️ ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Հոկտեմբեր ամսվա համար դիմումներ ներկայացնելու անհրաժեշտություն չկա․ այս ամսվա վճարման ցուցակը կձևավորվի 100 հազար դրամ միանվագ աջակցություն ստացած անձանց տվյալների մշակման միջոցով։

Գումարը կփոխանցվի շահառուների բանկային հաշիվներին կամ կտրամադրվի առձեռն՝ Հայփոստի միջոցով, այն դեպքում, եթե շահառուի տարիքը 75-ից բարձր է կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ է և չունի բանկային հաշվեհամար։

❌ Նոյեմբեր ամսից աջակցությունը չի վերաբերի՝
• բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում ժամանակավոր բնակվող անձանց,
• պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում ժամանակավոր բնակվող անձանց։

💻Սկսած նոյեմբերից աջակցությունը կտրամադրվի մեկ անգամ ներկայացվող առցանց դիմումների հիման վրա, որի ընթացակարգը կներկայացվի լրացուցիչ։

❗️ԱՀ դեմ իրականացված ագրեսիայի հետևանքով սեպտեմբերի 24-ին և դրանից հետո բռնի տեղահանված բոլոր անձինք ՀՀ կառավարության որ...
03/10/2023

❗️ԱՀ դեմ իրականացված ագրեսիայի հետևանքով սեպտեմբերի 24-ին և դրանից հետո բռնի տեղահանված բոլոր անձինք ՀՀ կառավարության որոշմամբ կստանան 100 հազար դրամ միանվագ աջակցություն՝ առաջնային կարիքների ծախսերի ապահովման համար։

Աջակցության ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է հետևել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տրված ցուցումներին։⤵️

Ինչպե՞ս կարող են ԼՂ-ից տեղահանված անձինք ստանալ կառավարության կողմից հատկացվող 100 հազար դրամ միանվագ աջակցությունը

ԼՂ դեմ իրականացված ագրեսիայի հետևանքով սեպտեմբերի 24-ին և դրանից հետո բռնի տեղահանված բոլոր անձինք ՀՀ կառավարության որոշմամբ կստանան 100 հազար դրամ միանվագ աջակցություն՝ առաջնային կարիքների ծախսերի ապահովման համար։

Աջակցության ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է հետևել նշված քայլերին՝

✅ Քայլ 1. Աջակցությունից օգտվելու համար պարտադիր է, որ անձը հաշվառված լինի ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների բազայում։ Նրանք, ովքեր Հայաստան մուտք գործելիս հաշվառում չեն անցել, պետք է մոտենան Հայաստանի 60-ից ավել համայնքներում ստեղծված տարածքային հումանիտար կենտրոններ (հասցեները՝ https://irazekum.am/nkc) կամ Փարաքարի Միասնական սոցիալական ծառայության կայան (հասցե՝ Նաիրի 40):

✅ Քայլ 2. Հաշվառում անցած տեղահանված այն անձինք, ովքեր չունեն բանկային քարտեր, պետք է դիմեն նախընտրելի բանկ՝ անվճար քարտ ստանալու համար, որին կփոխանցվի աջակցության գումարը*։ Քարտի թողարկման դիմումը ներկայացնելուց հետո Կենտրոնական բանկը նոր քարտատիրոջ քարտի համարը կուղարկի Միասնական սոցիալական ծառայությանը՝ դրամական աջակցությունը քարտին փոխանցելու համար։

ℹ️ Ընդ որում՝

📌 Տեղահանված այն անձինք, ովքեր ունեն բանկային քարտեր (այդ թվում՝ կենսաթոշակի), որևէ տեղ դիմելու, նոր քարտ ձեռք բերելու անհրաժեշտություն չունեն։ 100 հազար դրամ միանվագ աջակցությունը առաջիկա օրերի ընթացքում կփոխանցվի նրանց քարտերին։

📌 75 տարին լրացած, ինչպես նաև 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, ովքեր չունեն բանկային քարտ, աջակցությունը կարող են ստանալ կանխիկ եղանակով՝ Հայփոստից (ըստ անհրաժեշտության՝ փոստատարի միջոցով)՝ անձը հաստատող փաստաթղթի հիման վրա։

ℹ️ Կարևոր դիտարկումներ.

📌 Յուրաքանչյուր չափահաս անձ պետք է ունենա սեփական քարտային հաշիվ, որին կփոխանցվի աջակցության գումարը։

📌 Անչափահաս երեխաներին հասանելիք աջակցության գումարը կստանա նրանց մայրը կամ օրինական ներկայացուցիչը՝ առցանց հարթակում դիմում ներկայացնելով (հարթակի գործարկման մասին կտեղեկացնենք Կառավարության կողմից կարգը հաստատելուց հետո) կամ Միասնական սոցիալական ծառայություն մոտենալով։

📌 Այն անձինք, ովքեր չունեն անձը հաստատող փաստաթուղթ, պետք է նախապես մոտենան ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն (անձնագրային բաժանմունք), որտեղ իրենց անձը նույնականացնելուց հետո կտրվի տեղեկանք, որի հիման վրա հնարավոր կլինի բանկում բացել քարտային հաշիվ և ստանալ աջակցության գումարը։

ℹ️ * Քարտային հաշիվ հնարավոր է բացել Հայաստանում գործող բոլոր բանկերում, բացի «Մելլաթ Բանկ» ՓԲԸ և «Ֆասթ բանկ» ՓԲԸ բանկերից, որոնք այս պահի դրությամբ ֆիզիկական անձանց քարտային հաշիվներ չեն սպասարկում:

☎️ Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել Թեժ գիծ՝ 114 հեռախոսահամարով։

29/09/2023

❗️ ՀՀ կառավարությունը նախատեսում է ընդունել որոշում, ըստ որի ԼՂ-ից բռնի տեղահանված յուրաքանչյուր անձի կտրամադրվի միանվագ 100,000 դրամ աջակցություն՝ առաջնային կարիքների բավարարման նպատակով։

Այս պահին մշակվում են ծրագրի ընթացակարգերը, որից հետո Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կհրապարակի դրամական աջակցությունը ստանալու համար անհրաժեշտ քայլերի հաջորդականությունը։

24/09/2023

Հարգելի՛ քաղաքացիներ,

ԼՂ–ից տեղահանված քաղաքացիներին հրատապ աջակցություն ցուցաբերելու և պետական մարմինների հետ աշխատանքն արդյունավետ կազմակերպելու նպատակով՝ գործարկվել է Առաջնային կարիքի հաշվառման հարթակը՝ https://e-soc.am, ինչպես նաև գործում է ԱՍՀՆ 114 թեժ գիծը։

📌 Կոռնիձորում տեղակայված Հումանիտար կայանում սոցիալական աշխատողների կողմից հարթակում լրացվում են քաղաքացու կարիքները, որոնք հասանելի են պատասխանատու մարմինների համար (Մարզպետարան, ՏԻՄ, Միասնական սոցիալական ծառայություն), և վերջիններիս կողմից էլ կբավարարվեն առկա կարիքները՝ կացարան, սնունդ, հագուստ, այլ անհրաժեշտ պարագաներ։

Ցանկության դեպքում՝ քաղաքացիները հայտը կարող են լրացնել ինքնուրույն։

‼️ Հարթակը նախատեսված է բացառապես այս օրերին տեղահանվող քաղաքացիների կարիքները հաշվառելու և դրանք բավարարելու համար․ կարիքներին օպերատիվ արձագանքելու համար խնդրում ենք հարթակը չծանրաբեռնել այլ հայտերով։

📍ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ
31/07/2023

📍ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ

Սիրելի հայրենակիցներ      Յոթ ամսից ավելի է, ինչ Արցախը շրջափակման մեջ է՝ մեր ազգակիցներն ապրում են ծանրագույն ճգնաժամի ...
14/07/2023

Սիրելի հայրենակիցներ

Յոթ ամսից ավելի է, ինչ Արցախը շրջափակման մեջ է՝ մեր ազգակիցներն ապրում են ծանրագույն ճգնաժամի ծայրահեղ պայմաններում։ Պահը օրհասական է և ճակատագրական։

Քույրեր և եղբայրներ, պետք է, անհրաժեշտ է կանգնել Արցախի մեր հայրենակիցների թիկունքին։ Սիրելիներս, դիմում եմ յուրաքանչյուրիդ՝ Մայր Հայրենիքում հյուրընկալված սփյուռքի մեր հայրենակիցներին, հայաստանյան բոլոր հասարակական կառույցներին, հասարակական-քաղաքական գործիչներին, քաղաքացիներին և, հատկապես, 2020թ. պատերազմի պատճառով տեղահանված և Հայասատանում ժամանակավորապես ապաստանած արցախցիներին, մեր մայրերին ու քույրերին՝ միացե՛ք ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբի նախաձեռնած խաղաղ և ապաքաղաքական հավաքներին։

Միասի՛ն տեր կանգնենք և պայքարենք Արցախը փրկելու, հայկական պահելու համար։
Հաստատակամորեն կանգնենք շրջափակման պայմաններում պայքարող մեր հարազատների կողքին և ապացուցենք, որ Արցախը մենք ենք, Արցախը չի կարող չլինել հայկական։
Վաղը ՀՀ-ում ԱՀ Կառավարության օպերատիվ շտաբում (Երևան, Աբովյան 9), ժամը 12:00-ին տեղի կունենա բաց քննարկում. մեր հավաքների մեկնարկը հուլիսի 17-ն է։

Եվ այսպես, հուլիսի 17-ին՝ ժամը 11:00-ին՝ հանդիպում ենք ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև (Պետրոս Ադամյան 14): Մեր պահանջը ներկայացնելուց հետո, կշարժվենք դեպի Հայաստանում ՌԴ դեսպանատուն (Սուրբ Գրիգոր Լուսավորչի 13):

Կոչ ենք անում միանալ մեր պահանջատիրությանը և տեր կանգնել Արցախին։
Մենք պարտավոր ենք, մենք այլ ելք չունենք:

Հարգանքով՝ ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի պետ՝ Միքայել Վիրաբյան

Արցախի Հանրապետությունից տեղահանված ընտանիքների կողմից ՀՀ-ում բնակարանի ձեռք բերման խնդիրը լուծված է դեռևս մասնակի՝ շատ ...
19/06/2023

Արցախի Հանրապետությունից տեղահանված ընտանիքների կողմից ՀՀ-ում բնակարանի ձեռք բերման խնդիրը լուծված է դեռևս մասնակի՝ շատ ընտանիքներ կանգնել էին տարատեսակ խնդիրների առջև: Եվ ահա՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է նոր նախագիծ, որն արժանացել է կառավարության հավանությանը:

Ըստ Նախագծի՝

✅ ծրագրին առցանց դիմելու ժամկետը երկարաձգվել է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը (հղումը՝ https://bit.ly/37WXffK ),
✅ հավաստագրերի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2024 թ․ հուլիսի 1-ը,
✅ նվազեցվել է պահանջվող կանխավճարի չափը՝ 5 տոկոսից դառնալով 2,5 տոկոս, իսկ առնվազն 4 անչափահաս երեխա ունեցող, ինչպես նաև բացառապես կենսաթոշակային տարիքի շահառուներից կազմված ընտանիքների համար՝ 1 տոկոս,
✅ ուժը կորցրած է ճանաչվել այն պայմանը, համաձայն որի՝ շահառուի դիմելու օրվա դրությամբ վերջին 12 ամիսների ընթացքում ձեռք բերվող անշարժ գույքը չպետք է օտարված լինի,
✅ սահմանվել են արտոնություններ այն ընտանիքների համար, ովքեր հավաստագրի միջոցով անշարժ գույք ձեռք կբերեն կամ անհատական բնակելի տուն կկառուցեն այն գյուղական ոչ սահմանամերձ բնակավայրերում, որտեղ պետական և սուբվենցիոն ծրագրերի շրջանակում արդեն իսկ կառուցված են և/կամ ներկայումս հիմնանորոգվում կամ կառուցվում են դպրոցներ, մանկապարտեզներ։ Այս դեպքում աջակցության չափը կկազմի 12 մլն դրամ՝ նախկին 10 մլն դրամի փոխարեն,
✅ հստակեցվում է, որ ծնողների հետ միևնույն հասցեում բնակված՝ ամուսնացած կամ ամուսնալուծված զավակի ընտանիքը որպես առանձին շահառու կարող է դիտարկվել միայն այն դեպքում, եթե այդ ընտանիքին սեփականության իրավունքով պատկանել է մեկ այլ բնակելի անշարժ գույք Արցախի Հանրապետության այն շրջանում, որտեղ բնակվել է այդ ընտանիքը։

📎 15.06.2023թ. դրությամբ՝ ծրագրի շրջանակում հավաստագիր է ստացել 3612 շահառու, որից շուրջ 805 ընտանիքն արդեն իսկ ավարտել է հիփոթեքային վարկավորման գործընթացը։

Առավել մանրամասն՝ https://shorturl.at/ehOPR

Փոփոխություններ՝ Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի պայմաններու....

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛ՆԻ գիտություն շահառուների⤵️
16/06/2023

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն
Ի գիտություն շահառուների⤵️

🔷ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեն հայտնում է, որ 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված և (կամ) բնակտարածք կորցրած անձանց բնակարանային կարիքի ժամանակավոր բավարարման նպատակով՝ մարտ ամսվա 40 հազար դրամի չափով աջակցության փոխանցումները ԱրցախՓոստ, ՀայՓոստ, Հայէկոնոմբանկ, Հայբիզնեսբանկ, Արարատբանկ, Յունիբանկ, Արդշինբանկ, Արցախբանկ,Կոնվերս բանկ նշած բոլոր շահառուներին կատարված են:
‼️ Նրանք, ովքեր բանկային հաշվեհամարը կամ քարտային հաշվին կցված վճարային քարտի 16 նիշանոց համարը սխալ են նշել, խնդրում ենք անձնագրով այցելել նշված բանկի ցանկացած մասնաճյուղ՝ աջակցության գումարը ստանալու նպատակով:
‼️ Փոխանցումների մասին տեղեկանալու համար կարող եք անցնել հետևյալ հղմամբ՝ www.statesupport.am/check-payments, որտեղ յուրաքանչյուր փոխանցումից հետո կկատարվեն թարմացումներ:

11/05/2023

🔷Արցախբանկ նշած շահառուների փոխանցումները կատարված են

🔹ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեն հայտնում է, որ մեկնարկել է 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված և (կամ) բնակտարածք կորցրած անձանց բնակարանային կարիքի ժամանակավոր բավարարման նպատակով՝ փետրվար ամսվա 40 հազար դրամի չափով աջակցության տրամադրման գործընթացը:

🔹Առաջին փուլով կատարվել են Արցախբանկ նշած շահառուների փոխանցումները:

‼️Հետագա փուլերի փոխանցումների մասին տեղեկանալու համար կարող եք անցնել հետևյալ հղմամբ՝ www.statesupport.am/check-payments, որտեղ յուրաքանչյուր փոխանցումից հետո կկատարվեն թարմացումներ:

Ի գիտություն շահառուների՝ կարևոր է իմանալ. անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման ժամկետները սեղմ են։⤵️
10/05/2023

Ի գիտություն շահառուների՝ կարևոր է իմանալ. անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման ժամկետները սեղմ են։⤵️

📢Արցախի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 29-ի N 736-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ են կատարվել:

Ըստ այդմ ՝

🔹Բնակարանային կարիքի ժամանակավոր բավարարման նպատակով դրամական աջակցության ծրագրի շահառու են հանդիսանում պատերազմական գործողությունների հետևանքով տեղահանված և (կամ) բնակտարածք կորցրած այն ընտանիքները (այդ թվում մեկ անձից բաղկացած), ովքեր Արցախի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 21-ի N 1394-Ն որոշմանը համապատասխան բնակարանային ապահովման նպատակով լիազոր մարմնում՝ ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեում ունեն հաշվառվելու իրավունք և փաստաթղթեր են ներկայացրել բնակարանային գործի համար (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի N 169-Լ որոշմամբ հաստատված ծրագրի շահառուների)։
🔹Շահառու ընտանիքին դրամական աջակցությունը լիազոր մարմինը տրամադրում է այդ նպատակի համար Արցախի Հանրապետության պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին՝ ելնելով շահառու ընտանիքի անդամների թվից (1 անձ՝ 60 000 ՀՀ դրամ, 2 անձ՝ 80 000 ՀՀ դրամ, 3 անձ՝ 120 000 ՀՀ դրամ, 4 անձ՝ 140 000 ՀՀ դրամ, 5 և ավելի անձ՝ 160 000 ՀՀ դրամ)։
🔹Դրամական աջակցությունը տրամադրվում է լիազոր մարմնում բնակարանային գործի համար փաստաթղթեր ներկայացրած և բնակարանային գործերի շտեմարանում շահառու ընտանիքի «գլխավոր» նշված անձին (ընտանիքի բոլոր անդամների համաձայնության դեպքում՝ նաև ընտանիքի այլ անդամի)։
🔹Հայաստանի Հանրապետությունում սեփականության իրավունքով բնակտարածք ունեցող, սակայն Արցախի Հանրապետությունում բնակվող ընտանիքները ևս հանդիսանում են ծրագրի շահառու։ Շահառու ընտանիքները Արցախի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 29-ի N 736-Ն որոշմամբ սահմանված դիմումը կարող են ներկայացնել ապրիլ ամսվա համար նախատեսված հայտագրման պատուհանը բացվելուն պես:

ℹ️ Որոշմանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ`
🔗 http://arlexis.am/DocumentView.aspx?DocID=30773

‼️Քանի որ աջակցության շահառու են համարվում բնակարանային ապահովման նպատակով ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեում հաշվառվելու իրավունք ունեցող տեղահանված և (կամ) բնակտարածք կորցրած ընտանիքները, մեր այն հայրենակիցներին(բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարութ-յան 2022 թվականի փետրվարի 17-ի N 169-Լ որոշմամբ հաստատված ծրագրի շահառուների), ովքեր դեռևս փաստաթղթեր չեն հանձնել, հորդորում ենք հետևյալ փաստաթղթերը սեղմ ժամկետում հանձնել ԱՀ բնակարանային հարցերի կոմիտե կամ ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբ։

30/04/2023

Ի գիտություն շահառուների. կարևոր է իրազեկվել։

📣Հարգելի հետևորդներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում  ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբի կողմից 2023 թվականի առաջ...
20/04/2023

📣Հարգելի հետևորդներ,
ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբի կողմից 2023 թվականի առաջին եռամսյակում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը։

✅2023 թվականի առաջին եռամսյակում Օպերատիվ շտաբում սպասարկվել են թվով 4771 քաղաքացիներ։

📍Կատարված աշխատանքների վերաբերյալ թվային տեղեկատվությունը՝ ներկայացվող աղյուսակում⤵️

Address

Կենտրոն վարչական շրջան, Աբովյան 9
Yerevan
0001

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share