«ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
(այսուհետ՝ Կենտրոն) ստեղծվել է ՀՀ կառավարության 2017թ. հունվարի 12-ի N 10-Ն որոշման համաձայն՝ «Երևանի բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոն» ՊՈԱԿ-ի բաժանման ձևով վերակազմակերպման արդյունքում:
Կենտրոնը շուրջ 20 տարի է, ինչ նշանակալի դեր է խաղում հանրապետության ուսումնական հաստատություներում ներառական կրթու
թյան ներդրման գործընթացում։
Կենտրոնի գործունեության առարկան կրթության կազմակերպման ոլորտում մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների համակարգումն է, ինչպես նաև երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքների գնահատման ու աջակցության միասնական հիմքերի ապահովումը։
Կենտրոնի գործունեության նպատակը երեխայի կրթության իրականացման գործընթացում կրթական ծառայությունների մատչելիությունը, արդյունավետությունը և մասնակցային հնարավորությունները մեծացնելն է։
Կենտրոնը մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ է մատուցում
• ուսումնական հաստատությունների վարչական և մանկավարժական աշխատողներին,
• Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների աշխատողներին,
• մասնագիտական հանձնաժողովներին,
• կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին, նրանց ծնողներին
• երեխաների կրթության և ուսուցման կազմակերպման գործում շահագրգիռ այլ կազմակերպությունների ներկայացուցիչներին ու անձանց՝ իրենց նախաձեռնությամբ։
Ինչպես նաև՝
• խորհրդատվությունների տրամադրում.
• սեմինարների կազմակերպում.
• վերապատրաստման դասընթացներ.
• ուսումնամեթոդական նյութերի մշակում և տրամադրում մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող մասնագետներին:
Կենտրոնն ունի գիտական մեծ պոտենցիալ, շուրջ 150 աշխատակիցներ, որոնք հանդիսանում են ոլորտի առաջատար մասնագետներ։ Կենտրոնի աշխատակիցներն իրենց աշխատանքային գործունեությունն իրականացնում են 8 բաժիններում՝ https://hmk.am/bajinner-hy/
Կենտրոնը համագործակցում է պետական, միջազգային և հասարակական կազմակերպությունների, ՀՀ տարբեր գերատեսչությունների, բարձրագույն ուսումնական հաստատությունների, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի, ինչպես նաև բոլոր շահագրգիռ կառույցների հետ՝ ՀՀ-ում համընդհանուր ներառական կրթական համակարգի ներդրումն առավել սահուն իրականացնելու նպատակով:
Այս ողջ գործունեության նպատակը մեկն է՝ տեսնել յուրաքանչյուր երեխայի շահը և հավասար, մատչելի պայմաններում ապահովել նրա կրթության իրավունքի իրացումը:
“REPUBLICAN PEDAGOGICAL-PSYCHOLOGICAL CENTER” SNCO
(hereinafter referred to as The Center) was established as a result of the reorganization of the “Yerevan Center for Medical-Psychological-Pedagogical Assessment” SNCO in 2017 by RA Government, according to the decision N 10-N of January 12, 2012. The latter was the legal successor of Yerevan Boarding School N 5 and Yerevan Special School N 5. SUBJECT AND ORGANIZATION OF CENTER ACTIVITY
The subject of the Center is the coordination of pedagogical and psychological assistance. Also, providing a common framework for assessing and assisting the special educational needs of the child in the educational field. The Center aims to increase child’s opportunities, accessibility, and efficiency in the educational process. The Center provides pedagogical and psychological services to the administrative and pedagogical staff of educational institutions, employees of regional centers for pedagogical and psychological assistance, professional commissions, children with special educational needs, their parents, and representatives of other organizations interested in organizing children’s education. THE CENTER PROVIDES PEDAGOGICAL AND PSYCHOLOGICAL ASSISTANCE
• Provision of consultations
• Organization of seminars and training courses
• Development of educational and methodological materials and their provision to specialists who implement pedagogical and psychological service. The Center has great scientific potential, about 150 employees, who are leading specialists in the field. Employees perform their job responsibilities in 8 departments: https://hmk.am/en/bajinner-en/
The Center cooperates with state, international, and non-governmental organizations, various Ministries of the Republic of Armenia, higher educational institutions, the National Center for Educational Technologies, as well as with all interested structures in order to more smoothly implement the system of total inclusive education in the Republic of Armenia. The aim of all these activities is the same: to recognize the interests of each child and to ensure the realization of his/her right to education on equal and accessible terms.