Մեդիապլան

Մեդիապլան Անկախ Հայաստան

🇦🇲🇨🇳Հարգելի ԸնկերներՀայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության անունից և անձամբ իմ կողմից, Ձեզ ե...
01/10/2024

🇦🇲🇨🇳Հարգելի Ընկերներ

Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության անունից և անձամբ իմ կողմից, Ձեզ եմ հղում ամենաջերմ շնորհավորանքներս՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրման 75-ամյակի առթիվ:

Այս կարևոր օրը խորհրդանշում է Ձեր երկրի մեծ նվաճումները և առաջընթացը: Մենք բարձր ենք գնահատում մեր ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունները և հավատում ենք, որ մեր համագործակցությունը շարունակաբար կխորանա:

Մաղթում եմ Ձեզ և ամբողջ չին ժողովրդին խաղաղություն, բարեկեցություն և անդադար զարգացում:

Ամենաանկեղծ մաղթանքներով,

Հենրիխ Դանիելյան
Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության ղեկավար:

Դիտեք ՀՀԿ ԵԿ փոխնախագահ Աշոտ Անդրեասյանի հարցազրույցը Review հաղորդման շրջանակներում 🔥
08/02/2024

Դիտեք ՀՀԿ ԵԿ փոխնախագահ Աշոտ Անդրեասյանի հարցազրույցը Review հաղորդման շրջանակներում 🔥

#Լուրեր #Հայաստանից #НОВОСТИ #168 #Армения #новостиАрмении Պաշտոնական...

Նիկոլի դեմ պայքարելը ապրելակերպ է , որովհետև դու չես կարող մի օր պայքարել հայրենիքդ և ազգդ վաճառած դավաճանի դեմ , իսկ մի...
28/11/2023

Նիկոլի դեմ պայքարելը ապրելակերպ է , որովհետև դու չես կարող մի օր պայքարել հայրենիքդ և ազգդ վաճառած դավաճանի դեմ , իսկ մի օր հավես չունենալ։
Այս պայքարի ընթացքում մենք քննադատության ենք ենթարկվում նիկոլից ոչ պակաս նիկոլների կողմից, ովքեր պարզապես շարքերում են։
Անուններ չեմ նշի ՝ քանիցս նշել եմ։
Օրինակ.՝ ի՞նչն է խանգարում տվյալ նիկոլներին պայքարելու նիկոլի դեմ առանց ՀՀԿ-ին անուն կպցնելու և անտեղի մեղադրելու։
Ի՞նչն է խանգարում նրանց սկսելու սեփականը , առանց ՀՀԿ-ի անունը շոշափելուց։
Գիտե՞ք ինչու չեն անում և ինչու՞ է միշտ շահարկվում ՀՀԿ-ի անունը, որովհետև տվյալ ընդդիմադիր ուժերը , նախ և առաջ ցանկացած բան սկսելուց ՀՀԿ-ի դուռը գալով և խնդրելով են սկսում անելիքը կամ երբեք էլ չեն սկսում , միայն քննադատում են թե ով ում բերեց , ով ինչը սխալ արեց , արե՞ց թե չարեց։
Կա նաև այլ պատճառ , տվյալ լատենտ նիկոլականները չեն պայքարում իշխանափոխության համար , այլ պայքարում են այդ իշխանությունը անպայման իրենցով անելու համար։
ՀՀԿ-ին մեղադրելը հավասարազոր է նիկոլական լինելուն , որովհետև նիկոլը հանձնել է ՀՀԿ-ի ազատագրած հողը , նիկոլը մսխել է ՀՀԿ-ի ստեղծած անվտանգությունը , Նիկոլը կործանել է ՀՀԿ-ի ստեղծած հրաշալի Հայաստանը։
Նիկոլն էլ էր ՀՀԿ-ին քննադատում ՝ սխալ էր քննադատում , կործանարար էր քննադատում և դրա արդյունքում մենք ունենք այն, ինչ ունենք։
Մենք ունենք այն ինչ ունենք , որովհետև այսօրվա ՀՀԿ-ին քննադատողները նիկոլին բերողներն են ու ՀՀԿ-ին մերժողները։
ՀՀԿ-ն միակ ընդդիմադիր ուժն է , ով իրականում Նիկոլի դեմ պայքարում է և ունի իրական ռեսուրս նիկոլին իշխանությունից հեռացնելու համար։
ՀՀԿ-ն և ՀՀԿ-ականները երբեք չեն լքելու պայքարի խրամատը , չեն լքել ու չեն լքում։
Կա՛մ ՀՀԿ-ն կհասնի հաջողության , ինչի վրա ավելի քան վստահ եմ , և մենք կունենանք ազատագրված Հայաստան նախ և առաջ նիկոլից , կա՛մ Հայաստան չի լինի և նիկոլը կմսխի ՀՀԿ-ի ստեղծած Հայաստանի մյուս մասը ևս։

Ашот Андреасян

21/06/2023

🇦🇲 «Հայրենավաճառության մեջ մեղադրվողի հուսահատ ջանքերը ոչ մի քննության չեն դիմանում». ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

Մեկնաբանություն ստանալու լրատվամիջոցների խնդրանքներին ընդառաջելով՝ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակն արձագանքում է վարչապետի աթոռը զբաղեցնողի երեկվա ցնորամտություններին, որոնք հնչել են «2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի դռնբաց նիստ» կոչվող շոուի ժամանակ:

ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող կապիտուլյանտի երեկվա ընթերցանությունը ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովում ավելի շուտ հիշեցնում էր սեփական պետությանն ու ժողովրդին դավաճանելու մեջ մեղադրվողի պաշտպանական ճառի փորձարկում:

Հայրենավաճառության մեջ մեղադրվողի հուսահատ ջանքերը ոչ մի քննության չեն դիմանում: Արդարացում չունեցող՝ իր պետականակործան քաղաքականությունն արդարացնելու նպատակով ակնհայտ փաստերի միտումնավոր խեղաթյուրումն ավելի է ծանրացնում հանցանքը:

21/06/2023

Ինչի՞ պարոն Armen Ashotyan -ը էն քաղաքական գործիչն ա , որ կալանավորելով կարող են լռեցնել 💥💥💥

17/06/2023

Արմեն Աշոտյանը Նիկոլի վախերն է ❗

Հայաստանում խոսքի ազատությունն արգելված է, մարդն իրավունք չունի ազատ արտահայտվելու, քանի որ դրա համար նրան կարող են ազատ...
17/06/2023

Հայաստանում խոսքի ազատությունն արգելված է, մարդն իրավունք չունի ազատ արտահայտվելու, քանի որ դրա համար նրան կարող են ազատազրկել:

Քննչական կոմիտեի կողմից հրապարակած ձայնագրության մեջ Արմեն Աշոտյանի ձայնը չկա. կա ինչ-որ մարդկանց խոսակցություն:
Այսինքն, փաստացի այդ մարդիկ յուրաքանչյուրի մասին կարող են խոսել և այդ մարդկանց էլ մեղավորի պիտակ կպցնել:

Նիկոլի ղեկավարած Հայաստանն ու ժողովրդավարությունն այնքան կապ ունեն իրար հետ, որքան Նիկոլն ու հայրենասիրությունը:

Հայրենասերն Աշոտ Նավասարդյանն է, ով իր գաղափարների տարածման համար 3 անգամ կալանավորվել է: Կալանավայրերում անց է կացրել շուրջ 12 տարի, այդ թվում` 7 տարի բանտային և հատուկ ռեժիմի պայմաններում:

Հայրենասերն Անդրանիկ Մարգարյանն է, ով խորհրդային վարչակազմի դեմ պայքարելու համար ձերբակալվել ու դատապարտվել է երկամյա բանտարկության:

Հայրենասերը Ռազմիկ Զոհրաբյանն է, ով դատապարտվել է 10 տարվա ազատազրկման` հակասովետական ագիտացիայի և պրոպագանդայի համար նախատեսված հոդվածով:

Հայրենասերը Սերժ Սարգսյանն ու Վազգեն Սարգսյանն են, ովքեր տարիներ շարունակ պայքարելով թուրքերի դեմ` ազատագրել են Արցախը, ծնկի են բերել թուրքին, հզորացրել են հայկական բանակն ու ապահովել մեր հայրենիքի անվտանգությունը:

Աշոտյան Արմենն այդ արժեքների կրողն է:
Հանրապետականը թուրքից չի վախեցել, սովետական բանտերից չի վախեցել. չենք վախենում նաև հիմա, քանի որ, ինչպես ասում էր Վազգեն Սարգսյանը` «Իրականում ամեն բան նույնն է․ թուրքը նույն թուրքն է, մենք էլ նույն մենք ենք»:

Պայքարը հանուն ազատ, խաղաղ և անվտանգ Հայաստանի և Արցախի` շարունակվելու է:

Կհիշե՞ք ընդդիմադիր նիկոլին , որ ոտքը ոտքի վրա գցած ապահով  Հայաստանում հանգիստ ապրում էր ու մեղադրում էր գործող իշխանութ...
14/06/2023

Կհիշե՞ք ընդդիմադիր նիկոլին , որ ոտքը ոտքի վրա գցած ապահով Հայաստանում հանգիստ ապրում էր ու մեղադրում էր գործող իշխանություններին։
Հիշեցի՞ք, խոսում էր արտագաղթից , թանկացումներից և այլնից։
Հիմա էս անհայրենիքը քիչ ա մի ամբողջ սերունդ կոտորել ա , Հայրենիքի զգալի հատված վաճառել ա ու էլի նախկիններին ա մեղադրում։
Հողատուի ու իր պաշտոնյաների թալանի արդյունքում բոլոր մթերքները թանկացել են առնվազն 40 տոկոսով, հացը թանկացել է 100 տոկոսով , տների գները թանկացել են 70 տոկոսով , արտագաղթն աճել է 30 տոկոսով։
Առը հա քեզ թավշյա Հայրենիք , որտեղ հայրենակիցներին ստիպում են վայրկյան առաջ լքել այն։
Ազատվել է պետք չարիքից ❗❗❗

Հաղթանակի Սերունդ շարժման առաջնորդ, ՀՀԿ ԵԿ փոխնախագահ Աշոտ Անդրեասյան

26/05/2023

Էդուարդ Շարմազանով.

Նիկոլին բա՞ խի բան չեք ասում Սասուն։

❗❗❗

Այսօր, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կուսակցությունները հանդես են եկել միասնական հայտարարությամբ հայ-...
18/05/2023

Այսօր, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կուսակցությունները հանդես են եկել միասնական հայտարարությամբ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված Նիկոլի ոչ լեգիտիմ և հակահայկական գործողությունների վերաբերյալ:

Նիկոլը, անտեսելով Արցախի ինքնորոշման իրավունքը, համաձայն է, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, իսկ դա զուրկ է իրավական հիմքից, քանի որ դեմ է

1. ՄԱԿ-ի կանոնադրությանը
2. Հելսինկյան եզրափակիչ ակտին
3. Արցախյան բանակցությունների միջազգայնորեն ճանաչված միակ ձևաչափի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից, բանակցությունների ընթացքում ընդունված փաստաթղթերին
4. ՀՀ սահմանադրությանը և օրենսդրությանը
5. ԱՀ սահմանադրությանը

Պետք է արձանագրել, որ մեր երկու հանրապետությունների կուսակցությունների, հայ ժողովրդի միասնականությունը Նիկոլին հեռացնելու բանալին է, քանի որ ի սկզբանե Նիկոլը ազգը պառակտել էր, որպեսզի այլևս չլինի միասնականություն:

ՀՀԿ ԵԿ Ղեկավար Հենրիխ Դանիելյան

Address

Yerevan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Մեդիապլան posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share