Արդար Հայաստան կուսակցություն

Արդար Հայաստան կուսակցություն Երևանի ավագանու ընտրություններ 2023,
«Արդար Հայաստան»
Քվեաթերթիկ N3
Վստահի’ր, Հավատա’, Փոխելու’ ենք

https://www.youtube.com/watch?v=Of1pdTIdZHc
17/04/2025

https://www.youtube.com/watch?v=Of1pdTIdZHc

Ես լրագրող եմ՝ Հայաստանից։ Ես ակնկալում եմ մարդկանց աջակցությունը, որոնք ցանկանում են Հայաստանում լրագրությունը լինի անկախ, կախումներ չունենա քաղաքական ուժեր...

Մեր ռազմավարական նպատակը Հայաստանում միջին խավի ձևավորումն ու կայացումն է, որը ժամանակակից զարգացած հասարակության հիմնակ...
17/03/2025

Մեր ռազմավարական նպատակը Հայաստանում միջին խավի ձևավորումն ու կայացումն է, որը ժամանակակից զարգացած հասարակության հիմնական սոցիալական հիմքն է:

Միջին խավի սոցիալական դերը պայմանավորված է հասարակության քաղաքական կայունության պահպանման հարցում շահագրգռվածության, ազատության և մարդու իրավունքների արժեքների գիտակցման, փոխզիջման հակվածության և քաղաքական ծայրահեղությունները, հակասությունները հարթելու պատրաստակամության, քաղաքական պահանջների զսպվածության, ընտրական և այլ քաղաքական որոշումների ընդունման համեմատաբար բարձր իրազեկվածության մակարդակի վրա:

Միջին խավն ընդգրկում է բարձր որակավորում ունեցող մասնագետներին, մտավորականությանը, փոքր և միջին ձեռնարկատերերին, անհատ ձեռներեցներին, պետական ծառայությունների, առողջապահության և սպասարկման ոլորտում զբաղված անձանց:

Մեր ընկալմամբ միջին խավը սեփական ձեռքերով ու քայլերով, մտավոր ունակություններով իրենց ճակատագիրը կերտող մարդիկ են, այն նաև մարդկանց սոցիալական միասնություն է:

Մենք գտնում ենք, որ ազատ շուկայական հարաբերություններն այլևս այլընտրանք չունեն, սակայն այն չպետք է շփոթել վայրի կապիտալիզմի հետ:

Պետության գերխնդիրը պետք է լինի ազատ ձեռնարկատիրության սկզբունքի հիմքի վրա տնտեսության գերկենտրոնացման և մենաշնորհային միտումներին դիմակայելը, անազատ և անարդար մրցակցությունը խափանելը, նոր արտադրությունների ու ձեռնարկությունների՝ դեպի շուկա մուտքն ապահովելը, բոլորի համար հնարավորությունների հավասարություն ապահովելը՝ համոզմամբ, որ տնտեսական կարողությունների գերկենտրոնացումն ու հասարակության ընդգծված շերտավորումը սպառնալիք է հասարակության ու պետության բնականոն զարգացմանն ու ժողովրդավարական կառավարմանը:

15/02/2025

Address

Brothers Orbeli 33
Yerevan
006

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Արդար Հայաստան կուսակցություն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share