11/05/2026
📣ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԿԱՆՉ
❓Հետաքրքրվա՞ծ ես հանրային և քաղաքական գործընթացներով,
❓Ցանկանու՞մ ես բարելավել գիտելիքներդ ընտրական իրավունքի, մեդիագրագիտության, քաղաքացիական մասնակցության վերաբերյալ,
ԱՊԱ
🔷«Քաղաքացիական երիտասարդական կենտրոն»-ը սիրով հրավիրում է ՔԵԶ մասնակցելու «Ընտրական իրավունք, մեդիագրագիտություն եւ քաղաքացիական մասնակցություն» թեմայով մեկօրյա աշխատարանին։
👥Ովքե՞ր կարող են մասնակցել աշխատարանին․
🔗ՀՀ Տավուշի մարզի Իջևան, Դիլիջան, Նոյեմբերյան և Բերդ համայնքներում բնակվող 17-35 տարեկան երիտասարդները,
🔗 Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք,
🔗Քաղհասարակության կազմակերպությունների ներկայացուցիչները, համայնքային ակտիվիստները։
📍 Աշխատարանները տեղի կունենան հետեւյալ ժամանակացույցով.
📌 Մայիսի 17– Իջևան, Դիլիջան
📌 Մայիսի 19 – Նոյեմբերյան
📌 Մայիսի 21 – Բերդ
📝 Գրանցվելու համար հարկավոր է լրացնել հայտադիմումը՝
https://docs.google.com/.../1fidmrmkwVqny5otfN4DG0iG.../edit
🔶Տեղի և ժամի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը կտրամադրվի գրանցված մասնակիցներին։
Մանրամասների համար կարող եք զանգահարել՝ +374 77 73 33 92 հեռախոսահամարով։
_________________
✅«Տեղական ձայներ, ազգային հաշվետվողականություն․ երիտասարդների կողմից առաջնորդվող ընտրական մշտադիտարկում Տավուշի մարզում» (Local Voices, National Accountability: Youth-Led Election Oversight in Tavush) ծրագիրը իրականացվում է Քաղաքացիական երիտասարդական կենտրոնի կողմից «ProElect» ծրագրի շրջանակներում։
«ProElect-Արևելյան գործընկերությունում ընտրական գործընթացների հաշվետվողականության խթանում քաղաքացիական հասարակության դերակատարների մասնակցության և կարողությունների զարգացման միջոցով» ծրագիրը իրականացվում է Transatlantic Foundation-ի և ERIM-ի գործընկերությամբ և ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։ Ծրագրի նպատակն է ապահովել՝ Արևելյան գործընկերության երկրների քաղաքացիական հասարակության դերակատարները ներգրավված, կարողունակ և տեղեկացված լինեն ընտրությունների մշտադիտարկման, ինչպես նաև ժողովրդավարական հաշվետվողականության մեխանիզմների խթանման մասին։