02/06/2026
Հիմնանորոգվում է Ծաղկաձորի մուտքից մինչև ճոպանուղի տանող 5կմ երկարությամբ ճանապարհահատվածը (Հ-55, Հրազդանի տրանսպորտային հանգույց-Ծաղկաձորի ճոպանուղի հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ5+800-կմ10+800)։
Շինարարն իրականացնում է հողային աշխատանքներ։ Նախագծով նախատեսված է երկշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում, իջատեղերի, մուտքերի, արհեստական կառուցվածքների նորոգում, ջրահեռացման վաքերի տեղադրում, մայթերի կառուցում և այլ աշխատանքներ։
Զբոսաշրջային կարևոր նշանակություն ունեցող ճանապարհի հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։
🔗Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին՝ https://t.me/armroad