TMCYC / Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • TMCYC / Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն

TMCYC / Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն Ստեղծում ենք ապագայի ծրագրեր Կառավարման համակարգերի ստեղծում
Համայագչային ցանցերի նախագծում
Վեբ-կայքերի պատրաստում, սպասարկում եւ զարգացում

26/12/2023

Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնն առավելագույն ներգրավվածություն ունի Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի իրականացման և ներդրման գործում: ☺️

02/09/2023

«Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի» տնօրեն Սարգիս Մանուկյանը պատմում է կենտրոնի գործունեության, իսկ ծչագրավորման բաժնի ղեկավար և ֆուտբոլային թիմի ավագը Մհեր Հովսեփյանը՝ ֆուտզալի թիմի ստեղծման և մրցաշարի ձևաչափի մասին։

Ակտիվ քաղաքացի հարթակը վերագործարկվել է նոր ձևաչափով։ Մասնակցե՛ք քվեարկություններին, կիսվե՛ք ձեր կարծիքով, ուղարկե՛ք, առ...
27/06/2023

Ակտիվ քաղաքացի հարթակը վերագործարկվել է նոր ձևաչափով։

Մասնակցե՛ք քվեարկություններին, կիսվե՛ք ձեր կարծիքով, ուղարկե՛ք, առաջարկներ, որոնք նպաստում են Երևանի զարգացմանը։

🌐

«Ակտիվ քաղաքացի»-ն Երևանի քաղաքապետարանի և քաղաքացիների միջև գաղափարների քննարկման հարթակ է:

Քիշնևի քաղաքապետ Իոն Սեբանի հրավերով մայիսի 4-ին և 5-ին «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի փոխտնօրեն...
18/05/2023

Քիշնևի քաղաքապետ Իոն Սեբանի հրավերով մայիսի 4-ին և 5-ին «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի փոխտնօրեն Արսեն Ներսիսյանը և ՏՏ նախագծերի կառավարման բաժնի պետ Իզաբելլա Նիկողոսյանը մասնակցել են Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևի քաղաքապետարանի կողմից կազմակերպված «Քիշնև՝ քաղաքային սոցիալական ֆորում 2023»-ին։

Ֆորումը բաց հարթակ էր, որին մասնակցում էին պետական մարմիններ, միջազգային պետական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, տեղական և միջազգային տարբեր փորձագետներ։

Միջոցառման նպատակն էր ներկայացնել եվրոպական փորձը և մոտեցումները քաղաքների կայուն զարգացման համար: Ֆորումի հիմնական թեմաներն էին՝ առողջ, ստեղծագործ, անվտանգ, ներառական, կրթվող և էներգաարդյունավետ քաղաքի ձևավորումը:

https://tmcyc.yerevan.am/hy/news-inner/36

Այսօր մեր ընկերության 23-ամյակն է 🤩Այս երկար ուղին հնարավոր չէր լինի անցնել առանց կուռ և համախմբված թիմի: Սիրելի՛ թիմ, շ...
12/05/2023

Այսօր մեր ընկերության 23-ամյակն է 🤩
Այս երկար ուղին հնարավոր չէր լինի անցնել առանց կուռ և համախմբված թիմի:

Սիրելի՛ թիմ, շնորհակալություն ենք հայտնում բոլորիդ և ամենքիդ անհատապես յուրաքանչյուր օր սիրով և հատևողականորեն ներդրված ջանքի և միասնական լինելու համար՝ Երևանն առավել թվային և ժամանակակից դարձնելու գործում:

12/05/2023

Հանրային վերգետնյա տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման փորձարկման գործընթացը մեկնարկված է:

Շնորհավորում ենք մեր թիմին IT Futsal cup 2023 առաջնությունում գրանցած հաջողությունների առթիվ։     #չէորսիրումենքիրար
17/04/2023

Շնորհավորում ենք մեր թիմին IT Futsal cup 2023 առաջնությունում գրանցած հաջողությունների առթիվ։
#չէորսիրումենքիրար

Երևան քաղաքի երթևեկության արդյունավետ կառավարման կազմակերպման առաջնային խնդիրներից է լուսացույցների թողունակության արդյո...
13/04/2023

Երևան քաղաքի երթևեկության արդյունավետ կառավարման կազմակերպման առաջնային խնդիրներից է լուսացույցների թողունակության արդյունավետ կառավարումը:
Այս նպատակով «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն»-ի տնօրեն Սարգիս Մանուկյանն այցելել է Չինաստան՝ ուսումնասիրելու էլեկտրոնային երթևեկության կառավարման նոր համակարգերը։
Այցի ընթացքում հանդիպումներ են եղել առաջատար խոշոր ընկերությունների ներկայացուցիչների հետ, որոնց շարքում է «Hisense» համաշխարհային ընկերությունը։

Անմոռանալի խաղ 👌😎👌
01/04/2023

Անմոռանալի խաղ 👌😎👌

Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի աշխատանքային խումբը Բարսելոնայում մասնակցել է «Խելացի քաղաք» համաշխարհայ...
02/12/2022

Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի աշխատանքային խումբը Բարսելոնայում մասնակցել է «Խելացի քաղաք» համաշխարհային կոնգրեսին: Սա ոլորտի ամենամասշտաբային միջոցառումն է, որը կայանում էր արդեն 11-րդ անգամ: Միջոցառմանը մասնակցում էին շուրջ 1000 ցուցադրողներ՝ 600-ից ավել տաղավարներով, այցելուների թիվը գերազանցել է 20000-ը:
Չնայած քաղաքային տնտեսության և ենթակառուցվածքների կառավարման ոլորտում ներկայացված բազմատեսակ լուծումներին՝ մեր աշխատանքային խմբի մասնակցության նպատակն էր ուսումնասիրել քաղաքային շարժունակության (Mobility) ուղվածության նախագծերը, դրանց ներդրման փորձը և հետագա հնարավոր համագործակցությունը ոլորտում հանդես եկող մասնակիցների հետ:
Դիտարկվել են երթևեկության կառավարման (Traffic Management), հասարակական տրանսպորտի կառավարման (Fleet Management) և միասնական տոմսային համակարգեր ներկայացնող ընկերությունների արտադրաքներն ու լուծումները: Նաև տեղի են ունեցել հանդիպում-քննարկումներ և փորձի փոխանակումներ կոնգրեսին մասնակցող քաղաքների ներկայացուցիչների հետ:

https://tmcyc.yerevan.am/hy/news-inner/32

Sargis Manukyan

Address

1/3 Buzand Street
Yerevan
0010

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37411514717

Alerts

Be the first to know and let us send you an email when TMCYC / Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to TMCYC / Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն:

Share