ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն Ministry of Environment of Armenia

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն Ministry of Environment of Armenia

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն Ministry of Environment of Armenia ՀՀ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ministry of Environment of Armenia

📌 Անտառապատման և անտառվերականգնման ոլորտի վերաբերյալ հարցերը՝ մեկ սեղանի շուրջՇրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյ...
29/05/2026

📌 Անտառապատման և անտառվերականգնման ոլորտի վերաբերյալ հարցերը՝ մեկ սեղանի շուրջ

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ընդլայնված քննարկում Հայաստանում անտառապատման, անտառվերականգնման, բնական վերաճի օժանդակման, լանդշաֆտային վերականգնման, ագրոանտառային համակարգերի ձևավորման գործընթացների շուրջ:

Միջոցառմանը մասնակցել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գարեգին Միրզոյանը, կազմակերպության մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներ, ոլորտում ներգրավված պետական, միջազգային, դոնորային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

✅ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն իր խոսքում կարևորել է ոլորտում կիրառվող մեթոդաբանությունների, մոնիթորինգի համակարգերի, որակի գնահատման չափանիշների համադրելիությունը՝ նշելով, որ անտառային օրակարգի շուրջ համախմբվելու նպատակը միասնական մոտեցումների ձևավորումն է, որոնք կապահովեն իրականացվող ներդրումների արդյունավետությունը, արդյունքների չափելիությունը և անտառների վերականգնման երկարաժամկետ կայունությունը։

✅ «Հայանտառ» ՊՈԱԿ–ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գարեգին Միրզոյանն իր խոսքում ևս կարևորել է օրվա հանդիպումը՝ նշելով, որ քննարկումը կարևոր հարթակ է ոլորտում կուտակված փորձի վերհանման, առկա խնդիրների բացահայտման և միասնական մասնագիտական մոտեցումների ձևավորման համար։
Գարեգին Միրզոյանը ներկայացրել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի՝ անտառային ոլորտում պետական լիազորություններ իրականացնող կառույցի վերջին երեք տարիների գործունեության ամփոփը, ոլորտի կառավարման և կազմակերպության գործունեության հիմքում ընկած իրավական կարգավորումները, անդրադարձել առկա հիմնախնդիրներին և դրանց լուծման հնարավոր ուղիներին։ ՊՈԱԿ-ի գործունեության համատեքստում նա առանձնացրել է ոլորտի զարգացմանն ու արդյունավետ կառավարմանը միտված առաջնահերթություններ և առաջարկություններ՝ ընդգծելով, որ դրանց հետևողական իրականացումը կնպաստի անտառային ոլորտի զարգացմանը։ Մասնավորապես, կարևորվել են օրենսդրական և ենթաօրենսդրական կարգավորումների կատարելագործումը, մարդկային և ֆինանսական ռեսուրսների ներգրավման և արդյունավետ օգտագործման հնարավորությունների ընդլայնումը։

✅ Քննարկման ընթացքում մասնակիցներն անդրադարձել են գործող իրավական կարգավորումներին, անտառապատման և անտառվերականգնման ծրագրերի պլանավորման և իրականացման գործնական փորձին, տարածքների ընտրության, հողային և կլիմայական պայմանների գնահատման, ծառատեսակների և տնկանյութի ընտրության, տնկման, ցանքի, բնական վերաճի օժանդակման, հետագա խնամքի և պահպանության միջոցառումների իրականացման առանձնահատկություններին։

Առանձին ուշադրություն է դարձվել անտառային մոնիթորինգին, տվյալների հավաքագրման և փոխանակման մեխանիզմներին, արդյունքների գնահատման չափանիշներին։ Մասնակից կազմակերպությունները ներկայացրել են իրենց կողմից իրականացվող ծրագրերը, կիրառվող գործիքակազմը, արձանագրված խնդիրներն ու դրանց լուծման վերաբերյալ առաջարկությունները։

Հանդիպմանը ներկայացված առաջարկությունները հիմք կծառայեն անտառապատման և անտառվերականգնման աշխատանքների իրականացման համար միասնական կամ նվազագույն պարտադիր մեթոդական, որակական և մոնիթորինգային չափանիշների լավարկման գործընթացում՝ նպաստելով ոլորտում իրականացվող ծրագրերի արդյունավետության, թափանցիկության և երկարաժամկետ արդյունքների բարձրացմանը։

🌳 Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկում շարունակվում է սոճիների փոշոտման շրջանը՝ բնությանը հաղորդելով յուրահատուկ շունչ և գ...
28/05/2026

🌳 Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկում շարունակվում է սոճիների փոշոտման շրջանը՝ բնությանը հաղորդելով յուրահատուկ շունչ և գարնանային առանձնահատուկ մթնոլորտ։
Տարվա այս ժամանակահատվածում դենդրոպարկի արահետները լցվում են բնական թարմությամբ, իսկ մշտադալար ծառատեսակների ու ծաղկող թփերի համադրությունը ձևավորում է գեղատեսիլ և ներդաշնակ բնապատկեր։

Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկը շարունակում է այցելուներին ներկայացնել Հայաստանի դենդրոֆլորայի բազմազանությունն ու բնական արժեքները՝ ստեղծելով յուրահատուկ հնարավորություն բնության գեղեցկությունն ու հանգստությունը մեկ վայրում վայելելու համար։

📍 Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկ, Լոռու մարզ, հ․ Գյուլագարակ

‼️ ՆախազգուշացումՄայիսի 27֊28֊ին հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի մեծացում, բարձր ջերմաստիճաններով...
27/05/2026

‼️ Նախազգուշացում

Մայիսի 27֊28֊ին հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի մեծացում, բարձր ջերմաստիճաններով պայմանավորված Սևանա լճի ավազանի, Արփա, Որոտան, Հրազդան, Ազատ և Վեդի գետերի ավազաններում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում հնարավոր են անբարենպաստ ելքեր։

🌳Բերդի «Սորաններ» դենդրոպարկը Տավուշի մարզի բնության գեղատեսիլ և առանձնահատուկ անկյուններից մեկն է, որն աչքի է ընկնում հ...
26/05/2026

🌳Բերդի «Սորաններ» դենդրոպարկը Տավուշի մարզի բնության գեղատեսիլ և առանձնահատուկ անկյուններից մեկն է, որն աչքի է ընկնում հարուստ բուսականությամբ, խաղաղ միջավայրով և բնության հետ ներդաշնակ մթնոլորտով։

Դենդրոպարկը յուրահատուկ վայր է բնության սիրահարների, զբոսաշրջիկների և էկոտուրիզմով հետաքրքրվողների համար։ Խիտ անտառները, կանաչապատ տարածքները, հանգստի գոտիները և բնության գեղեցիկ տեսարանները ստեղծում են լիարժեք հանգստի և ճանաչողական զբոսաշրջության համար նպաստավոր պայմաններ։

Բերդի «Սորաններ» դենդրոպարկում այցելուները հնարավորություն ունեն վայելելու մաքուր լեռնային օդը, բացահայտելու Տավուշի բնաշխարհի գեղեցկությունը, շրջելու բնական արահետներով և ժամանակ անցկացնել բնության խաղաղ միջավայրում։

Դենդրոպարկը նաև կարևոր նշանակություն ունի բնապահպանական կրթության, բնության պահպանության և էկոտուրիզմի զարգացման տեսանկյունից՝ նպաստելով մարդու և բնության միջև պատասխանատու ու գիտակցված փոխհարաբերության ձևավորմանը։

📍Նոր մոտեցում՝ համայնքների և բնության համատեղ զարգացման համար«Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ-ի կողմից իրականացվու...
25/05/2026

📍Նոր մոտեցում՝ համայնքների և բնության համատեղ զարգացման համար

«Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ-ի կողմից իրականացվում է «Արփի լիճ ազգային պարկին հարակից համայնքներում Ֆինանսական մասնակցային մոտեցման (ՖՄՄ) իրականացում» ծրագիրը։

🌿 Ծրագրի նպատակն է ամրապնդել կենսաբազմազանության պահպանությունը և բնական ռեսուրսների կայուն շահագործումը Հայաստանի՝ կենսաբազմազանությամբ հարուստ տարածքներում, ինչպես նաև բարելավել հարակից համայնքների բնակչության սոցիալ-տնտեսական վիճակը։

❗ Ծրագիրը միտված է լուծելու մի շարք կարևոր խնդիրներ՝

▪ ապահովել պահպանվող տարածքների արդյունավետ կառավարում՝ համատեղելով բնության պահպանումը և դրանց օգտագործումը համայնքների զարգացման, զբոսաշրջության և տեղական տնտեսության համար,
▪ խթանել պահպանվող տարածքների ֆինանսական կայունությունը՝ սեփական եկամուտների ստեղծման միջոցով (էկոտուրիզմ, ծառայություններ և այլն),
▪ աջակցել համայնքներին՝ ստեղծելու եկամտի այլընտրանքային հնարավորություններ և նվազեցնելու բնական ռեսուրսների նկատմամբ ճնշումը։

Այս խնդիրների լուծման հիմնական գործիքը Ֆինանսական մասնակցային մոտեցումն (ՖՄՄ) է, որը՝

▪ նպաստում է բնական ռեսուրսներից կախված համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը,
▪ խթանում է համայնքների ակտիվ մասնակցությունն ու ինքնակազմակերպումը,
▪ հնարավորություն է տալիս բնակիչներին ստանձնել պատասխանատվություն սեփական զարգացման համար։

🤝 ՖՄՄ մոտեցումը ստեղծում է փոխշահավետ լուծում՝ միաժամանակ նպաստելով թե՛ բնության պահպանությանը, թե՛ համայնքների զարգացմանը։

_______
«Կենսաբազմազանություն և կայուն տեղական զարգացում Հայաստանում» ծրագիրը ֆինանսավորվում է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) կողմից՝ KfW զարգացման բանկի միջոցով։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն Ministry of Environment of Armenia կողմից՝ WWF Հայաստանի հետ համատեղ, որը հանդիսանում է «Կենսաբազմազանություն և հատուկ պահպանվող տարածքներ» բաղադրիչի իրականացման խորհրդատուն։ «Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ-ն իրականացնում է Ֆինանսական մասնակցային մոտեցումը Արփի լիճ ազգային պարկի հարակից համայնքներում:

25/05/2026

📌 Առաջին անգամ իրականացվել է աննախադեպ ծրագիր՝ ուղղված Սևանի կողակի բնական պաշարների վերականգնմանը։

Հավաքագրվել է ծնողական կազմ, որի արդյունքում ստացված մանրաձուկը նախատեսվում է 2027 թվականին բաց թողնել Սևանա լիճ։

Ծրագիրը կարևոր ռազմավարական ներդրում է լճի էկոհամակարգի բնական հավասարակշռության վերականգնման գործում և հիմք է ստեղծում երկարաժամկետ կայուն արդյունքների ապահովման համար։

📌 Անցնող աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում։✅ «Հայանտառ» ՊՈԱԿ-ում«Անտառային էկոհամա...
24/05/2026

📌 Անցնող աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում։

✅ «Հայանտառ» ՊՈԱԿ-ում

«Անտառային էկոհամակարգեր» թեմայով էկոկրթական հանդիպում է անցկացվել Երևանի Ա. Պուշկինի անվան թիվ 8 և Ա. Արմենակյանի անվան թիվ 26 հիմնական դպրոցների ավագ դասարանների աշակերտների հետ։ՊՈԱԿ–ի ներկայացուցիչ Դավիթ Աբովյանը ներկայացրել է կառույցը՝ որպես պետական անտառային հողերի կառավարման լիազորություն ունեցող առանցքային կառույց, կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունները, իրականացվող միջոցառումները, սոցիալական ծրագրերը և դպրոցականներին կոչ արել բնապահպան վարքագծով օրինակելի լինել շրջապատում։

Անտառների, անտառային հողերի օգտագործման և ԲՀՊՏ կառավարման բաժնի պետ Դավիթ Աբովյանը «Հայանտառ»–ը ներկայացրել է նաև Արժույթի միջազգային հիմնադրամի՝ ՀՀ–ում կլիմայի քաղաքականության վերլուծությանն ուղղված առաքելության այցի շրջանակում կազմակերպված հանդիպմանը։ Օրակարգային հարցերի թվում ներկայացվել են Հայաստանում անտառօգտագործման հիմնական ուղղությունները, անտառների կայուն աճի ապահովման նպատակով իրականացվող հատումների տեսակներն ու առանձնահատկությունները, փայտանյութի մթերման գործընթացը, թափուկ վառելափայտի տրամադրումը՝ որպես ՊՈԱԿ-ի սոցիալական նախաձեռնություն։

✅ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ում

«Դեպի կայուն կենսաբազմազանություն. COP17» խորագրով երկփուլ միջոցառում է կայացել՝ ուղղված ապագա սոցիալական աշխատողներին։ Միջոցառման ընթացքում մասնակիցներին ներկայացվել են կենսաբազմազանության էությունը, Հայաստանի կենսաբազմազանությունը, սպառնալիքներն ու պահպանության մեխանիզմները, ինչպես նաև Հայաստանի պարտավորությունները՝ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի շրջանակում։ Առանձնակի անդրադարձ է կատարվել Հայաստանում կայանալիք COP17 համաժողովի նպատակներին, մարտահրավերներին և հնարավորություններին։ Երկրորդ փուլը կազմակերպվել է «Շիկահող» պետական արգելոցում՝ գիտաճանաչողական արշավի ձևաչափով։

✅ ‹‹Դիլիջան›› ազգային պարկ ՊՈԱԿ-ում

Կենսաբազմազանության միջազգային օրվան նվիրված իրականացվել են մի շարք միջոցառումներ։ «Շամախյան» տեղամաս մասնաճյուղում կազմակերպվել է ծառատունկ՝ Դիլիջանի թիվ 4 դպրոցի աշակերտների մասնակցությամբ, որի ընթացքում տնկվել է շուրջ 100 հացենի տեսակի ծառ։ Բացի այդ, ազգային պարկում անցկացվել է թռչնաբների տեղադրում՝ Կովկասյան ազնվացեղ եղջերուների կենտրոնի հարակից տարածքում։ Միջոցառման ընթացքում երեխաները ծանոթացել են թռչունների կարևոր դերին և բնության պահպանության գաղափարներին։

✅ «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ում

Կազմակերպվել են մի շարք էկոկրթական միջոցառումներ համայնքային դպրոցների աշակերտների համար։ Այգեստանի միջնակարգ դպրոցի աշակերտների մասնակցությամբ անցկացվել է «Բնությունը թղթի վրա. հերբարիումների պատրաստում և պահպանում» թեմայով սեմինար-քննարկում, որի ընթացքում աշակերտները ծանոթացել են հերբարիումների պատրաստման և պահպանման եղանակներին։ Շիրակի մարզի Բագրավանի միջնակարգ դպրոցի աշակերտների համար կազմակերպվել է թռչնադիտարկում «Խոսրով» տեղամասում, ինչպես նաև այցելություն թանգարան՝ ծանոթանալու արգելոցի պատմամշակութային ժառանգությանը և կենսաբազմազանությանը։ Հովտամեջի միջնակարգ դպրոցի աշակերտների հետ անցկացվել է «Կենսաբազմազանության դերը մարդու կյանքում» թեմայով էկոկրթական հանդիպում, որի ընթացքում քննարկվել են բնության հավասարակշռության, կենսաբազմազանության պահպանության և մարդու պատասխանատու վարքագծի կարևոր հարցեր։

✅ Հայաստանի բնության պետական թանգարանում

Շարունակվում են էկոկրթական ծրագրերն ու ճանաչողական էքսկուրսիաները դպրոցականների համար։ Մասնակիցները ծանոթացել են Հայաստանի կենսաբազմազանությանը, Կարմիր գրքային տեսակներին և շրջակա միջավայրի պահպանության հիմնահարցերին՝ ձևավորելով բնության նկատմամբ հոգատար և պատասխանատու վերաբերմունք։

📌 Կենսաբազմազանության միջազգային օրվա առթիվ Սևանա լիճ բաց թողնվեց շուրջ 120 հազար հատ իշխանի մանրաձուկԱյսօր աշխարհը նշու...
22/05/2026

📌 Կենսաբազմազանության միջազգային օրվա առթիվ Սևանա լիճ բաց թողնվեց շուրջ 120 հազար հատ իշխանի մանրաձուկ

Այսօր աշխարհը նշում է Կենսաբազմազանության միջազգային օրը՝ միավորելով ջանքերը կենսաբազմազանության պահպանման, բնության կորուստների կանխման և էկոհամակարգերի վերականգնման շուրջ։

Օրվա շրջանակում Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ Սևանա լիճ բաց թողնվեց շուրջ 120 հազար հատ Սևանի իշխանի մանրաձուկ՝ որպես լճի կենսաբազմազանության վերականգնմանն ուղղված հերթական կարևոր քայլ։

Սևանա լիճը Հայաստանի բնապահպանական կարևորագույն խորհրդանիշներից է, իսկ Սևանի իշխանը՝ մեր բնական ժառանգության անբաժանելի մասը։ Մանրաձկների բացթողումը ոչ միայն ձկնային պաշարների վերականգնմանն ուղղված միջոցառում է, այլև երկարաժամկետ ներդրում է լճի էկոհամակարգի կայունության, կենսաբազմազանության պահպանության և ապագա սերունդների բնապահպանական անվտանգության համար։

Այս տարվա Կենսաբազմազանության միջազգային օրվա ուղերձը՝ “Acting locally for global impact” («Գործել տեղական մակարդակում՝ հանուն գլոբալ արդյունքի»), առանձնահատուկ խորհրդանշական է նաև մեզ համար։ Սևանա լճում իրականացվող այս ծրագիրը հենց այդ գաղափարի լավագույն արտահայտություններից մեկն է․ տեղական մակարդակում իրականացվող յուրաքանչյուր պատասխանատու քայլ կարող է դառնալ գլոբալ բնապահպանական փոփոխությունների կարևոր բաղադրիչ։

Բնության պահպանությունը սկսվում է կոնկրետ գործողություններից։ Մեր յուրաքանչյուր նախաձեռնություն՝ ուղղված կենսաբազմազանության վերականգնմանն ու պահպանությանը, ներդրում է համաշխարհային բնապահպանական օրակարգում և ապացույց, որ շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատվությունը սահմաններ չի ճանաչում։

Հայաստանը հոկտեմբերին հյուրընկալելու է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը, ինչը միջազգային վստահության և մեծ պատասխանատվության կարևոր ցուցիչ է և մենք նպատակ ունենք COP17-ը դարձնել ոչ միայն քննարկումների, այլև իրական գործողությունների և գործնական արդյունքների հարթակ՝ բնության պահպանության ոլորտում համատեղ և ազդեցիկ լուծումներ ձևավորելու համար։

22/05/2026

📌 Մայիսի 22-ին աշխարհում նշվում է Կենսաբազմազանության միջազգային օրը։

Այս կարևոր իրադարձության շրջանակում Շրջակա միջավայրի նախարարությունը նախաձեռնել է մի շարք միջոցառումներ, որոնց շարքում առանձնահատուկ կարևորություն ունի Սևանա լճում իշխան ձկան պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիրը, որի շրջանակում այսօր Սևանա լիճ բաց թողնվեց շուրջ 120 հազար իշխանի մանրաձուկ։

Նախատեսվում է, որ մինչև տարեվերջ բացթողումների ընդհանուր ծավալը կհասնի շուրջ 1 միլիոնի։

📌 Գործադիրը մայիսի 21-ի նիստին սահմանել է Հայաստանի Հանրապետության տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք 2...
21/05/2026

📌 Գործադիրը մայիսի 21-ի նիստին սահմանել է Հայաստանի Հանրապետության տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք 2026թ. հուլիսի 6-ից վեց ամիս ժամկետով:

Որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության, Սևանա լճում կենսապաշարի կայուն օգտագործման և կենսաբազմազանության պահպանության պահանջից։ Սևան լճում սիգի կայուն արդյունագործական որսի ապահովման համար կարևոր պայմաններից է բնական վերարտադրության ապահովումը:

Այն կնպաստի միջազգային շուկայում բարձր արժեք ունեցող սիգի ձկնկիթի արտահանման հնարավոր բացասական հետևանքները կանխարգելելուն, ինչպես նաև մարդածին մեծ բացասական ազդեցության ու կենսառեսուրսների նկատմամբ ձևավորված սպառողական վերաբերմունքի հնարավոր բացասական հետևանքները կանխարգելելուն, արդյունագործական բարձր արժեք ունեցող ձկնատեսակի պահպանությունը և բնականոն վերարտադրությունը ապահովելուն։

Address

Կառավարության 3-րդ տուն
Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37411818559

Alerts

Be the first to know and let us send you an email when ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն Ministry of Environment of Armenia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն Ministry of Environment of Armenia:

Share