Supreme Certifying Committee - Բարձրագույն որակավորման կոմիտե

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Supreme Certifying Committee - Բարձրագույն որակավորման կոմիտե

Supreme Certifying Committee - Բարձրագույն որակավորման կոմիտե ՀՀ ԲՈԿ-ը ստեղծում է մասնագիտական խորհուրդներ, կազմակեր

ՀՀ ԲՈՀ-ը ստեղծում է մասնագիտական խորհուրդներ, կազմակերպում նրանց աշխատանքը, հանձնում է գիտական աստիճանի և գիտական կոչման վկայագրեր:

ԲՈԿ-Ի ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ԳԱԳԻԿ ՔԹՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ:Սիրելի՛ աշակերտներ, ...
01/09/2023

ԲՈԿ-Ի ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ԳԱԳԻԿ ՔԹՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ:

Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, ուսուցիչներ և դասախոսներ

Սրտանց շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ:

Նոր ուսումնական տարին պետք է սկսել նոր եռանդով, նոր գաղափարներով և սպասելիքներով, յուրաքանչյուրս իր ուսման կամ աշխատանքի նկատմամբ պատասխանատվության գիտակցմամբ և արժևորմամբ: Ուսումն էլ աշխատանքի մի ձև է, աշխատանք՝ սեփական անձի կերտման համար: Գուցե ամենակարևոր աշխատանքը մեր կյանքի ընթացքում, քանի որ ուսման շնորհիվ են ձևավորվում այն որակները, որոնք ուղեկցելու են մեզ ողջ կյանքի ընթացքում և դառնալու են մեր վաղվա հաջողությունների գրավականը:

Կրթությունն անհրաժեշտ նախապայմանն է լավ աշխատակից, լավ դասախոս և գիտնական, լավ առաջնորդ և պաշտոնյա, և վերջապես լավ մարդ դառնալու գործում: Սովորելը և սովորեցնելը յուրաքանչյուրիս ամենօրյա աշխատանքն է և՛ ուսումնական հաստատություններում, և՛ աշխատավայրում, և՛ առօրյա կյանքում: Եվ կախված այդ աշխատանքի հանդեպ մեր մոտեցման կարևորմամբ միայն կարելի է դատել հետագա արդյունքների մասին: Ի վերջո, ամեն սերունդ ինքն է պատասխանատու հաջորդ սերնդին համապատասխան գիտելիքի և արժեքների փոխանցման համար, այն արժեքների, որոնք պետք է դառնան մեր վաղվա օրվա ուղենիշներն ու զարգացման հիմքը:

Բարձրագույն որակավորման կոմիտեն իր գործունեության 30 տարիների ընթացքում, և այսօր ևս, վստահաբար իր անուրանալի տեղն է զբաղեցնում մեր երկրի բարձրագույն կրթության և գիտության ոլորտում՝ կրթված և մտածող, ստեղծագործող և գիտահենք հասարակություն ձևավորելու գործում: Ոլորտում խնդիրներ և դրանց ուղղությամբ անելիքներ դեռ կան իհարկե, սակայն միևնույն ժամանակ պետք է արձանագրել նաև, որ ԲՈԿ-ի մասնագիտական խորհուրդների դարբնոցով են անցել և կերտվել ներկայիս դասախոսական և գիտական կազմի գերակշիռ մասը: Հիրավի կարելի է ասել, որ ԲՈԿ-ը ստեղծել է իր «դպրոցը», իսկ բարձրագույն կրթության և գիտության ճրագը մեր երկրում կրում և փոխանցում են հենց այդ դպրոցի սաները:

Մաղթում եմ բոլորիս կրթական և գիտական նորանոր ձեռքբերումներով և հաղթանակներով լեցուն, խաղաղ ուսումնական տարի:

Եվ իսկապե՛ս, կրթությունն այլընտրանք չունի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր ներկայացվել է ԿԳՄՍ Բարձրագույն որակավորման կոմիտեի 2022թ. գործունեության հաշվետվությունը...
21/03/2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր ներկայացվել է ԿԳՄՍ Բարձրագույն որակավորման կոմիտեի 2022թ. գործունեության հաշվետվությունը:
Հաշվետվության մանրամասներին և ԲՈԿ-ի 2022 թվականի գործունեության հիմնական ուղղությունների մասին կարող եք ծանոթանալ նաև ԿԳՄՍ պաշտոնական կայքում հետևյալ հղմամբ՝ https://escs.am/am/news/15724?fbclid=IwAR07SDxHeYa_k_HeJVSRSeBMFYY2Aj2EgFadw-THHriKdHhHkpuf7Np9HuA

ՀՀ ԲՈԿ-ի նախագահի (պարտականությունները կատարող) 10.03.2023թ. N 63-Ա հրամանով հաստատվել է ՀՀ-ում ատենախոսությունների թեմա...
12/03/2023

ՀՀ ԲՈԿ-ի նախագահի (պարտականությունները կատարող) 10.03.2023թ. N 63-Ա հրամանով հաստատվել է ՀՀ-ում ատենախոսությունների թեմաները հաստատող հիմնարկների ցուցակը:
Մանրամասները տես մեր կայքում՝ https://bok.am/node/14675 :

Supreme Certifying Committee

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՆԵՐԻ ԽՄԲԱԳԻՐՆԵՐԻՆԲՈԿ-ի 2024 թվականի գիտական պարբերականների ցուցակում ընդգրկվելու համար պարտադիր են ...
22/02/2023

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՆԵՐԻ ԽՄԲԱԳԻՐՆԵՐԻՆ

ԲՈԿ-ի 2024 թվականի գիտական պարբերականների ցուցակում ընդգրկվելու համար պարտադիր են լինելու կայքում հրապարակված բոլոր չափանիշները։
Մանրամասն՝ հետևյալ հղմամբ https://www.bok.am/node/14657։

Supreme Certifying Committee

Հաստատվել է ԲՈԿ-ի կողմից 2023թ-ին ընդունելի գիտական պարբերականների ցուցակը։Ցուցակին կարող եք ծանոթանալ այցելելով մեր կայ...
15/02/2023

Հաստատվել է ԲՈԿ-ի կողմից 2023թ-ին ընդունելի գիտական պարբերականների ցուցակը։
Ցուցակին կարող եք ծանոթանալ այցելելով մեր կայքի հետևյալ հղմամբ՝ https://www.bok.am/node/14646։

Supreme Certifying Committee

Դիտեք 2022թ-ին Բարձրագույն որակավորման կոմիտեի իրականացրած աշխատանքների, ձեռքբերումների ու ոլորտի վիճակագրական տվյալների...
23/01/2023

Դիտեք 2022թ-ին Բարձրագույն որակավորման կոմիտեի իրականացրած աշխատանքների, ձեռքբերումների ու ոլորտի վիճակագրական տվյալների մասին հետաքրքիր հարցազրույցը կոմիտեի նախագահի հետ Արմենպրեսի տաղավարում։

ARMENPRESS NEWS AGENCYՀետևեք մեզ Facebook - https://www.facebook.com/armenpressTelegram - https://t.me/armenpressԱրմենպրեսի պաշտոնական կայք - https://armenpr...

ՀՀ գիտական աստիճանաշնորհման նոր կանոնակարգի նախագծի վերաբերյալ քննարկումների շարքում առանձնապես կարևոր  էր ՀՀ ԳԱԱ-ում ան...
28/12/2022

ՀՀ գիտական աստիճանաշնորհման նոր կանոնակարգի նախագծի վերաբերյալ քննարկումների շարքում առանձնապես կարևոր էր ՀՀ ԳԱԱ-ում անցկացված հանդիպումը։

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԲՈԿ-ի 2023թ. ցանկում ընդգրկվելու համար պարբերական գիտական հրատարակությունների դիմում-հայտերի ընդունման մեկ...
09/12/2022

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ԲՈԿ-ի 2023թ. ցանկում ընդգրկվելու համար պարբերական գիտական հրատարակությունների դիմում-հայտերի ընդունման մեկնարկը տրված է:

Մանրամասների համար այցելեք մեր կայք https://bok.am/node/14552 հղմամբ:

Supreme Certifying Committee

Հարգելի գործընկերներ,ԲՈԿ-ը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ գիտական աստիճանաշնորհման նոր կանոնակարգի նախագիծը։Ի թիվս ...
06/12/2022

Հարգելի գործընկերներ,
ԲՈԿ-ը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ գիտական աստիճանաշնորհման նոր կանոնակարգի նախագիծը։
Ի թիվս բազմաթիվ փոփոխությունների՝ նախագծով նախատեսվում է․
- աստիճանաշնորհման գործընթացում ընդգրկված բոլոր օղակներում առավել շեշտադրել որակական, բովանդակային պահանջներ,
- նպաստել միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ընդգրկված պարբերականներում տպագրությանը,
- օգտագործել Սփյուռքի գիտական ներուժը ՀՀ գիտական կադրերի պատրաստման գործընթացում,
- գիտական աստիճանաշնորհման բոլոր փուլերը շահառուների համար դարձնել հնարավորինս չափելի, հստակ և թափանցիկ։

Նախագծին կարող եք ծանոթանալ մեր պաշտոնական կայքում՝ https://www.bok.am/node/14548 հղմամբ։

Supreme Certifying Committee

Դիտեք ԲՈԿ-ի նախագահ Կարեն Քեռյանի ասուլիսը Արմենպրեսի տաղավարում՝ նվիրված բարձրագույն որակավորման ոլորտի բարեփոխումներին...
21/11/2022

Դիտեք ԲՈԿ-ի նախագահ Կարեն Քեռյանի ասուլիսը Արմենպրեսի տաղավարում՝ նվիրված բարձրագույն որակավորման ոլորտի բարեփոխումներին։
Օրակարգում են՝
- 2022թ-ին ԲՈԿ-ի կատարած աշխատանքներն ու ձեռքբերումները,
-Հայաստանում գիտական աստիճանաշնորհման համակարգի բարեփոխումներն՝ այլ երկրների փորձի ուսումնասիրմամբ,
- գրագողության կանխարգելմանն ուղղված քայլերն ու առաջիկա ծրագրերը,
- բարձրագույն որակավորման ոլորտի հիմնախնդիրներն ու դրանց լուծման տեսլականը։

Ասուլիսի հղումը՝ https://armenpress.am/arm/multimedia/videos/2787/

16/11/2022

✅Ազգային ժողովի լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց ‹‹Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքը:

💬Կրթությունն այն ոլորտն է, որն ունի բավարար ներուժ՝ դառնալու Հայաստանի մրցակցային առավելություններից մեկը, նպաստելու մեր երկրի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը, օգնելու մեր երիտասարդներին ունենալու բարեկեցիկ և արժանապատիվ կյանք սեփական երկրում»,- ասել է Վահրամ Դումանյանը:

✅Հաջորդաբար ընդունվելու է ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի իրագործման գործողությունների և միջոցառումների պլանն ու ժամանակացույցը:

Ավելին՝ https://escs.am/am/news/14489

Address

Kievyan St. 16
Yerevan
0028

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37411271022

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Supreme Certifying Committee - Բարձրագույն որակավորման կոմիտե posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share