27/03/2026
🔷 Սիրելի երևանցիներ,
մեր քաղաքը միանում է «Երկրի ժամ» նախաձեռնությանը 🌍
Տարին մեկ անգամ՝ ընդամենը մեկ ժամով, աշխարհը միավորվում է մեկ կարևոր գաղափարի շուրջ՝ հոգ տանել մեր մոլորակի մասին 💚🌱
📅 Ս․թ․ մարտի 28-ին
⏰ 20։30-ից 21։30
Այս մեկ ժամվա ընթացքում արտաքին լուսավորությունը կանջատվի 💡❌
Երևանն այս քայլով կմիանա համաշխարհային նախաձեռնությանը 🌎՝ իր ներդրումն ունենալով բնապահպանական և մարդկային արժեքների տարածման գործում 🤝
Միացեք նաև դուք՝ անջատելով լույսերը 🔌 և փոխանցելով կարևոր ուղերձը 📢✨