Վարդգես Պետրոսյանի անվան N 51 հիմնական դպրոց

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Վարդգես Պետրոսյանի անվան N 51 հիմնական դպրոց

Վարդգես Պետրոսյանի անվան N 51 հիմնական դպրոց Մեր դպրոցը մեր տունն է...

1940-ականների սկզբին Արաբկիր թաղամասն օրեցօր ընդարձակվում է նաև Հայաստան ներգաղթած հայրենակիցների հաշվին, և առաջանում է թաղամասում նոր դպրոց ունենալու անհրաժեշտություն: Երևանի հ.51 դպրոցը հիմնադրվել է 1949թ.:Իր գոյության 70 տարիների ընթացքում այն ունեցել է վայրէջքի ու վերելքի ժամանակահատվածներ, հյուրընկալել անվանի գիտնականների ու արվեստագետների: 2000 թվականին դպրոցն անվանակոչվել է՝ կրելով ճանաչված

գրող և հրապարակախոս Վարդգես Պետրոսյանի անունը, իսկ գրողի հարթաքանդակի հանդիսավոր բացումը կատարվել է 2006 թվականին: 2016 թվականին շահագործման է հանձնվել դպրոցի կից մասնաշենքը, որն ունի ընդարձակ, լուսավոր դասասենյակներ: 2017-2018 թթ. շահագործման հանձնվեց կից եռահարկ փոքր մասնաշենքը, ուր տեղակայվելու են ՆԶՊ, Տեխնոլոգիա առարկաների դասասենյակները, ինչպես նաև դպրոցի գրադարանը՝ ընդարձակ ընթերցասրահով: Սակայն այն չհասցրեց օգտագործվել, քանի որ ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի՝ «Սեյսմիկ անվտանգության բարելավման» ծրագրի շրջանակներում սկսվեցին դպրոցի հիմնական մասնաշենքի վերակառուցման աշխատանքները: 2021 թվականի ապրիլին նախատեսված է այդ աշխատանքների ավարտը: Դպրոցական նոր շենքում առկա են կրթական ժամանակակից նորմերով սահմանված դասասենյակները, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության լաբորատորիաներ՝ համապատասխան սարքավորումներով ու նյութերով: Դպրոցն ունի երկու մարզադահլիճ և՛ հին, և՛ նոր մասնաշենքերում: Չափազանց կարևոր ու գնահատելի է հանդիսությունների հարմարավետ դահլիճի առկայությունը, որը մեծապես նպաստում է աշակերտների մշակութային և գեղագիտական դաստիարակության զարգացմանը: Դպրոցն այսօր ունի մոտ 1100 աշակերտ: Աշխատում են 72 ուսուցիչներ, որոնք իրենց գործի գիտակն են: Նրանցից շատերը պարգևատրվել են ոսկե մեդալներով ու պարգևներով: Դպրոցն իր հիմնադրման օրից առ այսօր ղեկավարել են 12 տնօրեններ: 2019 թվականի ապրիլից դպրոցը ղեկավարում է Լուսինե Ղասաբօղլյանը:

14/06/2026
🏆Ա. Շիրակացու անվան ճեմարանում անցկացված բաց օլիմպիադայի արդյունքների ամփոփման շրջանակում 6գ դասարանի աշակերտ Նաիրի Նավա...
04/06/2026

🏆Ա. Շիրակացու անվան ճեմարանում անցկացված բաց օլիմպիադայի արդյունքների ամփոփման շրջանակում 6գ դասարանի աշակերտ Նաիրի Նավասարդյանը մաթեմատիկա առարկայից արժանացել է I կարգի դիպլոմի։ 🥇
Շնորհավորում ենք Նաիրիին և մաղթում նոր հաջողություններ, բարձր արդյունքներ ու բազմաթիվ հաղթանակներ։
Lusine Ghasaboghlyan

Այսօր Երևանի Վ. Պետրոսյանի անվան հ. 51 հիմնական դպրոցի 9-րդ դասարաններում կայացավ «Հայոց լեզու» առարկայի ավարտական քննու...
02/06/2026

Այսօր Երևանի Վ. Պետրոսյանի անվան հ. 51 հիմնական դպրոցի 9-րդ դասարաններում կայացավ «Հայոց լեզու» առարկայի ավարտական քննությունը։
Lusine Ghasaboghlyan

Ա. Շիրակացու անվան ճեմարանում ամփոփվեցին բաց օլիմպիադայի արդյունքները, և մեր դպրոցի 6ա դասարանի աշակերտները գրանցել են հ...
02/06/2026

Ա. Շիրակացու անվան ճեմարանում ամփոփվեցին բաց օլիմպիադայի արդյունքները, և մեր դպրոցի 6ա դասարանի աշակերտները գրանցել են հաջողություններ։

📚Հարություն Բադալյանը արժանացել է III կարգի դիպլոմի «մաթեմատիկա», «ռուսաց լեզու» առարկաներից և II կարգի դիպլոմ «հայոց լեզու» առարկայից։

📚 Էմիլիա Հարությունովան արժանացել է գովասանագրի և «ռուսաց լեզու» և «հայոց լեզու» առարկաներից III կարգի դիպլոմի։

Սրտանց շնորհավորում ենք մեր աշակերտներին՝ մաղթելով նորանոր հաջողություններ, բարձր նվաճումներ և անսպառ եռանդ ուսման ճանապարհին։ Թող այս ձեռքբերումները դառնան նոր հաղթանակների ամուր հիմք։ 🌟👏📖
Lusine Ghasaboghlyan

Վ. Պետրոսյանի անվան հ.51 հիմնական դպրոցի 12 ուսուցիչներ մասնակցել են «Տեխնոլոգիական նորարարությունների դերը կրթության մե...
02/06/2026

Վ. Պետրոսյանի անվան հ.51 հիմնական դպրոցի 12 ուսուցիչներ մասնակցել են «Տեխնոլոգիական նորարարությունների դերը կրթության մեջ» խորագրով 6-րդ համաժողովին, որը համախմբել էր կրթության ոլորտի առաջատար մասնագետներին, մանկավարժներին և նորարար գաղափարներ կրողներին։
Lusine Ghasaboghlyan

01/06/2026

Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Վ. Պետրոսյանի անվան հ. 51 հիմնական դպրոցի բակում տիրում էր տոնական և ջերմ մթնոլորտ։ 4-րդ դասարանի կազմակերպած միջոցառումը(Դասվար՝ Շ. Գևորգյան), որտեղ երեխաները երգեցին, պարեցին և ուրախ տրամադրություն փոխանցեցին բոլորին, դարձավ իսկական տոն՝ լի դրական հույզերով և գեղեցիկ պահերով։ Այս օրը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ երեխաներն են մեր ապագան, և նրանց երջանիկ ու անհոգ մանկությունը մեր բոլորի ամենակարևոր արժեքներից է։

Շնորհավորում ենք բոլոր երեխաներին Երեխաների պաշտպանության օրվա առթիվ՝ մաղթելով անհոգ մանկություն, առողջություն, հաջողություններ և բազում երջանիկ ժպիտներ։ 💙🌈🎉👧👦
Lusine Ghasaboghlyan

Երևանի Վ. Պետրոսյանի անվան հ. 51 հիմնական դպրոցում տեղի ունեցավ տարեվերջյան հաշվետու ծնողական ժողով, որի ընթացքում դպրոց...
01/06/2026

Երևանի Վ. Պետրոսյանի անվան հ. 51 հիմնական դպրոցում տեղի ունեցավ տարեվերջյան հաշվետու ծնողական ժողով, որի ընթացքում դպրոցի տնօրենը ներկայացրեց 2025-2026 ուստարվա ընթացքում կատարված աշխատանքները, ձեռքբերումներն ու գրանցված հաջողությունները։

Ժողովի ընթացքում ամփոփվեցին ուսումնական տարվա կարևոր իրադարձությունները, կրթական ծրագրերը, աշակերտների մասնակցություններն ու նվաճումները, ինչպես նաև դպրոցի զարգացմանն ուղղված նախաձեռնությունները։ Տնօրենը շնորհակալություն հայտնեց ծնողներին՝ համագործակցության, աջակցության և դպրոցի կյանքում ակտիվ ներգրավվածության համար։

Հանդիպումն անցավ կառուցողական և ջերմ մթնոլորտում՝ հնարավորություն տալով ծնողներին բարձրաձայնել իրենց հարցերը, առաջարկություններն ու դիտարկումները։

🤝 Միասնական աշխատանքով և փոխվստահության մթնոլորտում շարունակելու ենք ստեղծել լավագույն պայմանները մեր աշակերտների կրթության և զարգացման համար։ 🌟📖🏫
Lusine Ghasaboghlyan

Ավարտական քննական նախագիծ «Աշխարհագրություն» , «Քիմիա» և «Կենսաբանություն» առարկաներից 9_րդ դասարաններում։ Թեմա՝ «Թափոնն...
01/06/2026

Ավարտական քննական նախագիծ «Աշխարհագրություն» , «Քիմիա» և «Կենսաբանություն» առարկաներից 9_րդ դասարաններում։
Թեմա՝ «Թափոնների տեսակները և դրանց ազդեցությունը Շրջակա միջավայրի վրա»
Ուսուցիչ՝ Ն. Թեմուրյան
Lusine Ghasaboghlyan

Ավարտական քննական նախագիծ «Կենսաբանություն» և «Քիմիա» առարկաներից։ Թեմա՝ տնային պայմաններում մաքուր օճառի ստացում(անվտան...
31/05/2026

Ավարտական քննական նախագիծ «Կենսաբանություն» և «Քիմիա» առարկաներից։
Թեմա՝ տնային պայմաններում մաքուր օճառի ստացում(անվտանգ փորձարարական պայմաններում)
Ուսուցիչներ՝ Կ. Թարվերդյան, Ս.Պետրոսյան
Lusine Ghasaboghlyan

Address

Yerevan
0051

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Վարդգես Պետրոսյանի անվան N 51 հիմնական դպրոց posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Վարդգես Պետրոսյանի անվան N 51 հիմնական դպրոց:

Share

Category