National Assembly of Armenia / Ազգային ժողով

National Assembly of Armenia / Ազգային ժողով Հայաստանի Ազգային ժողովի ֆեյսբուքյան պաշտոնական էջ

📍 Շաբաթվա ընթացքում Ազգային ժողովը հյուրընկալել է մի շարք այցելուների: 🔸ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժող...
31/05/2026

📍 Շաբաթվա ընթացքում Ազգային ժողովը հյուրընկալել է մի շարք այցելուների:

🔸ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն ընդունել է Գյումրու ակադեմիական վարժարանի աշակերտներին եւ ուսուցիչներին:

🔸«Երիտասարդ սերունդ» ՀԿ-ի կողմից կազմակերպվող Erasmus+ վերապատրաստման դասընթացի մասնակիցների հետ զրուցել է պատգամավոր Տիգրան Պարսիլյանը:

Հանդիպումների ընթացում օրենսդիրները ներկայացրել են խորհրդարանի հիմնական գործառույթները, պատասխանել հյուրերի հարցերին, որոնք, մասնավորապես, վերաբերել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին, մեր երկրի արտաքին եւ ներքին քաղաքականությանը, տարածաշրջանային խնդիրներին, առաջիկա խորհրդարանական ընտրությունների գործընթացին։

Հյուրերը եղել են Ազգային ժողովի գրադարանում ու թանգարանում:

#Ազգայինժողով
#բացդաս

Հետեւեք մեզ Telegram-ում` https://t.me/parliament_armenia
Instagram-ում՝ bit.ly/3TQ40Fj
եւ Youtube-ում՝ bit.ly/4a8Os5x

29/05/2026

ՀՀ #ԱԺ նիստ
Հետեւեք մեզ Telegram-ում` https://t.me/parliament_armenia
Instagram-ում՝ bit.ly/3TQ40Fj
եւ Youtube-ում՝ bit.ly/4a8Os5x

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղերձը Հանրապետության տոնի առթիվ. Սիրելի՛ հայրենակիցներ,Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետու...
28/05/2026

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղերձը Հանրապետության տոնի առթիվ.

Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի առթիվ։

1918 թվականի մայիսի 28-ին՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերից հետո վերականգնվեց դարեր շարունակ խաթարված հայոց պետականությունը: Հայ ժողովուրդը, ապրելով իր պատմության ամենածանր ժամանակաշրջաններից մեկը, կարողացավ համախմբվել պետություն ունենալու վեհ գաղափարի շուրջ, հավատալ իր ուժին ու ոտքի կանգնել՝ կերտելով անկախ հանրապետություն: Չնայած Հայաստանի առաջին հանրապետությունն ընդամենը երկուսուկես տարվա կյանք ունեցավ, բայց այն շրջադարձային էր մեր ազգային մտածողության տեսանկյունից, քանի որ դարերով պետականազուրկ եղած ազգից կրկին վերածվեցինք պետականակերտ ժողովրդի։

Սիրելի՛ հայրենակիցներ, այժմ մենք կանգնած ենք պատմական առաքելության իրագործման առաջ։

Մենք սկսել ու շարունակում ենք կառուցել այնպիսի պետություն, որտեղ կենացային խաղաղությունը վերածվել է իրական ու տեսանելի խաղաղության։

Պետություն, որին տրվող ինքնիշխան, ազատ ու անկախ ձեւակերպումներն այլեւս միայն սահմանադրական ամրագրումներ չեն։

Պետություն, որտեղ ժողովրդավարությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը ոչ թե միայն կոչեր են, այլ հստակ որդեգրված քաղաքականության ուղենիշներ, երբ քաղաքացին իր անմիջական մասնակցությունը կարող է ունենալ պետության զարգացման ու կայացման գործում։

Եվ, իհարկե, պետություն, որը ձեռք է բերել միջազգային հեղինակություն՝ վայելելով տարբեր երկրների առաջնորդների եւ միջազգային գործընկերների հարգանքն ու գնահատանքը։

Փառք նահատակներին եւ շնորհավոր Հանրապետության տոնը, ազատ, անկախ ու ինքնիշխան Հայաստանի Հանրապետության քաղաքացի։

27/05/2026

ՀՀ #ԱԺ նիստ

Հետեւեք մեզ Telegram-ում` https://t.me/parliament_armenia
Instagram-ում՝ bit.ly/3TQ40Fj
եւ Youtube-ում՝ bit.ly/4a8Os5x

🗓 Մայիսի 25-ին կայացել է Ազգային ժողովի խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:Քննարկվել եւ հաստատվել ե...
25/05/2026

🗓 Մայիսի 25-ին կայացել է Ազգային ժողովի խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին ու մայիսի 26-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը:

Սահմանվել է նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:

Հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 35 հարց:

Մանրամասները՝ bit.ly/4uNVkQd

📍Շաբաթվա ընթացքում ճանաչողական այցի շրջանակում Ազգային ժողով են այցելել Հայաստանի մարզերի եւ մայրաքաղաքի մի շարք ուսումն...
24/05/2026

📍Շաբաթվա ընթացքում ճանաչողական այցի շրջանակում Ազգային ժողով են այցելել Հայաստանի մարզերի եւ մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ:

🔸ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Ավետիք Իսահակյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտների և ուսուցիչներըի հետ հանդիպել է պատգամավոր Լուսինե Աքմաքչյանը։

🔸«Քաղաքական ռեալիզմի կենտրոն»-ի անդամներին հյուրընկալել է պատգամավոր Էլինար Վարդանյանը։

🔸ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը հանդիպել է ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտներին և ուսուցիչներին։

Հանդիպումների ընթացքում օրենսդիրները պատասխանել են երիտասարդներին հուզող հարցերին, որոնք մասնավորապես վերաբերել են մեր երկրում իրականացվող առողջապահական եւ կրթական ծրագրերին, Հայաստանի արտաքին եւ տնտեսական քաղաքականության առաջնահերթություններին, հարեւան երկրների հետ հարաբերություններին ու առաջիկա խորհրդարանական ընտրությունների անցկացմանը:

Հյուրերը եղել են օրենսդիր մարմնի գրադարանում ու թանգարանում, ապա լուսանկարվել ԱԺ նիստերի դահլիճում:

#Ազգայինժողով
#բացդա

24/05/2026

ԱԺ պատգամավորներ Զարուհի Բաթոյանը, Էսթեր Այվազյանն ու Ծովինար Վարդանյանը լրացումներ եւ փոփոխություններ են առաջարկում «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքում: Օրենքի կիրարկման ընթացքում ի հայտ եկած բազմաթիվ հարցեր քննարկվել են աշխատանքային ձեւաչափով:

Մանրամասները՝ տեսանյութում: 👇

23/05/2026

Խորհրդարաններում տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառման հնարավորություններն ու մարտահրավերները քննարկվել են Ազգային ժողովում կայացած երկօրյա սեմինարի ընթացքում: Մասնակիցները ներկայացրել են իրենց երկրների փորձը, անդրադարձել ԱԲ-ի գործիքների կիրառման դրական ու բացասական կողմերին, օրենսդրական գործունեության մեջ ԱԲ-ի մեթոդների ներդաշնակ կիրառման հնարավորություններին ու մարտահրավերներին:

Մանրամասները՝ տեսանյութում:

🗓 ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 22-ին հանդիպել է ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելության պատվիրակո...
22/05/2026

🗓 ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 22-ին հանդիպել է ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելության պատվիրակության հետ:

Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:

ԱԺ փոխնախագահը պատվիրակությանն է ներկայացրել նախընտրական քարոզարշավի ընթացքը:

***

🇦🇲🇺🇸 Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին:

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերը:

***

🇦🇲🇫🇷 ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ընդունել է մեր երկրում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին:

Քննարկվել են Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները, մի շարք ոլորտներում համագործակցության հեռանկարները:

Հանդիպումների մանրամասները՝ bit.ly/4wJ0YnJ

Address

19 Baghramyan Avenue
Yerevan
0095

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37410527400

Alerts

Be the first to know and let us send you an email when National Assembly of Armenia / Ազգային ժողով posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to National Assembly of Armenia / Ազգային ժողով:

Share