Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն / Armenian Revolutionary Federation

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն / Armenian Revolutionary Federation

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն / Armenian Revolutionary Federation Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Պաշտօնական կայք www.arfd.am
(1)

Սիրելի հայրենակիցներ,

Այս էջը Հայ Յեղափոխական Դաշնակցութեան պաշտօնական դիմատէտրի/Facebook-ի էջն է։

Էջի միջոցով կը ներկայացուին ՀՅԴ աշխարհասփիւռ կառոյցի աշխատանքներուն վերաբերող լուրեր, տեսանիւթեր, նկարներ, ինչպէս նաեւ պատմական նիւթեր, գիրքեր եւ տարբեր հրատարակութիւններ:

Ընկերային ցանցերու վրայ կը գործեն նաեւ կուսակցութեան պատկանող պաշտօնական այլ էջեր՝
Instagram: https://www.instagram.com/arfpar

ty/
Telegram: https://t.me/ARFparty
Twitter: https://twitter.com/ARF_Party

Իսկ մեր պաշտօնական կայքը՝ https://www.arfd.am/ կը գործէ նոր եւ դասական ուղղագրութեամբ, անգլերէն եւ ռուսերէն ենթաբաժիններով:

ՀՅԴ Հանրային Կապերու Գրասենեակ

Կազմակերպութեամբ ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէին, Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 108-ամեակին առիթով, կիրակի, 31 մ...
02/06/2026

Կազմակերպութեամբ ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէին, Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 108-ամեակին առիթով, կիրակի, 31 մայիսին Ֆըրն Շըպպէքի Ազգային գերեզմանատան մէջ տեղի ունեցաւ Հայաստանի անկախութեան կերտիչներուն եւ այդ ճամբուն վրայ իրենց կեանքը ընծայաբերած հերոսներուն յիշատակի հոգեհանգստեան արարողութիւն եւ յարգանքի տուրք: Պուրճ Համուտի Ազգային գերեզմանատան մէջ եւս ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի ներկայացուցիչ Յակոբ Բագրատունի եւ ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան ծաղկեպսակ զետեղեցին ՀՅԴ պանթէոնին դիմաց` առ ի յարգանք իրենց կեանքը հայրենիքին ու հայութեան նուիրած դաշնակցական գործիչներուն:

Ամբողջական նիւթը ⬇️

ՀՅԴ պաշտոնական կայք | Լուրեր

Կիրակի, 31 Մայիսին, Գահիրէի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ մէջ տեղի ունեցաւ Սուրբ եւ Անմահ Պատարագ, որուն ընթացքին կատար...
02/06/2026

Կիրակի, 31 Մայիսին, Գահիրէի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ մէջ տեղի ունեցաւ Սուրբ եւ Անմահ Պատարագ, որուն ընթացքին կատարուեցաւ Հանրապետական մաղթանք՝ նուիրուած 1918 թուականի Մայիս 28-ին Հայաստանի Առաջին Հանրապետութեան անկախութեան հռչակման տարեդարձին։

Կարդալ ավելին ⬇️

ՀՅԴ պաշտոնական կայք | Լուրեր

«1992 թ. Թուրքիայի նախաձեռնած Թիւրքական պետութիւնների գագաթնաժողովից յետոյ՝ 2009 թ. հոկտեմբերի 3-ին կեանքի կոչուեց Թիւրք...
01/06/2026

«1992 թ. Թուրքիայի նախաձեռնած Թիւրքական պետութիւնների գագաթնաժողովից յետոյ՝ 2009 թ. հոկտեմբերի 3-ին կեանքի կոչուեց Թիւրքալեզու պետութիւնների համագործակցութեան խորհուրդը (Թիւրքական խորհուրդ), որին անդամակցեցին Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Թուրքիան։ Կազմակերպութիւնը տնտեսական, դատաիրաւական, կրթամշակութային, գիտական եւ այլ ոլորտների համար մշակեց ծրագրեր։ Իսկ 2021 թուականի նոյեմբերի 12-ին Ստամբուլում կայացած հերթական գագաթնաժողովի ժամանակ Թիւրքական խորհուրդը վերանուանուեց «Թիւրքական պետութիւնների կազմակերպութեան»»։

Վէմ համահայկական հանդես, ԺԸ (ԻԴ) տարի, թիվ 1(93), հունվար-մարտ, 2026

Կարդալ ավելին ➡️ https://shorturl.at/q9iPA

Այսօր՝ մայիսի 31-ին «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներն ու համակիրները Արամ Մանուկյանի արձանի, Սուրբ Աննա եկեղեցու եւ Մ...
31/05/2026

Այսօր՝ մայիսի 31-ին «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներն ու համակիրները Արամ Մանուկյանի արձանի, Սուրբ Աննա եկեղեցու եւ Մատենադարանի հարող տարածքներից երթ իրականացրեցին դեպի Ազատության հրապարակ, որտեղ մեկնարկեց «Հայաստան» դաշինքի անփոփիչ հանրահավաքը:

Կարդալ ավելին ➡️ https://www.arfd.am/new/news/88131/

«Ոչ մի պարտություն վերջնական չէ, եթե ազգը պահպանում է իր կամքը։Եվ ի վերջո, հայ ժողովրդի պատմությունը միշտ նույնն է.Մեզ հ...
31/05/2026

«Ոչ մի պարտություն վերջնական չէ, եթե ազգը պահպանում է իր կամքը։
Եվ ի վերջո, հայ ժողովրդի պատմությունը միշտ նույնն է.
Մեզ հայտարարում են անհետացած…
Բայց մենք վերադառնում ենք ավելի ուժեղ։

Կեցցե՛ Հայաստանի անկախությունը։
Կեցցե՛ հայկական Արցախը։
Եվ կեցցե՛ հայ ազգը՝ աշխարհի բոլոր վայրերում, որտեղ նա հրաժարվում է խոնարհել գլուխը»։

Ամբողջական նյութը ➡️ https://www.arfd.am/new/news/88130/

31/05/2026

Մենք ունենք կամք՝ կոտրելու այս պարտությունների և անարժանապատվության շղթան: Եկեք թույլ չտանք, որ բովանդակազրկվի մեր հայրենիքը

30/05/2026

Ձայն մի տվեք այն թիմին, որը պառակտել է Հայաստանը. այն թիմին, որը Հայաստանի ժողովրդի մեջ ներազգային թշնամանքը հասցրել է գագաթնակետին։

The Armenian National Committee – International, produced a critical legal and political analysis of the 2026 TRIPP Fram...
29/05/2026

The Armenian National Committee – International, produced a critical legal and political analysis of the 2026 TRIPP Framework Agreement between Armenia and the United States concerning a major regional transit corridor connecting mainland Azerbaijan to Nakhichevan Autonomous Republic through Armenian territory. The report states that although the agreement is officially framed as a peace and connectivity initiative promoting trade, regional integration, and development, its actual structure creates a deeply asymmetric arrangement that disproportionately benefits Azerbaijan and external actors while imposing long-term sovereign, legal, economic, and political obligations on Armenia. A major focus of the analysis is the creation of the TRIPP Development Company, in which a U.S.-linked entity would hold majority ownership and operational control over strategically sensitive infrastructure inside Armenia for potentially up to 99 years.

Read more ➡️https://ancnews.info/wp-content/uploads/2026/05/20260529-NewTRIPP-Analysis-fv.pdf

https://www.arfd.am/eng/news/8522/

ՀՅԴ պաշտոնական կայք | Լուրեր

«­Ժա­մա­նա­կա­ւոր են ղե­կա­վար­նե­րը: ­Յա­ւեր­ժա­կան են ազ­գերն ու հայ­րե­նիք­նե­րը, հայ­րե­նի հո­ղի վրայ հաս­տա­տո­ւած ...
29/05/2026

«­Ժա­մա­նա­կա­ւոր են ղե­կա­վար­նե­րը: ­Յա­ւեր­ժա­կան են ազ­գերն ու հայ­րե­նիք­նե­րը, հայ­րե­նի հո­ղի վրայ հաս­տա­տո­ւած ժո­ղո­վուրդ­նե­րը:
Յա­ւեր­ժա­կան է ա­զա­տա­տենչ հայ ժո­ղո­վուր­դը, ո­րը մա­հո­ւան դի­մաց մա­հը յաղ­թա­հա­րե­լով կեր­տեց հայ­րե­նի­քի ան­կա­խու­թիւ­նը»։

Սի­մոն Վ­րա­ցեան, Հայաստանի Առաջին Հանրապետության վեր­ջին վար­չա­պետ

Յա­ւեր­ժա­կան են հայ­րե­նիք­նե­րը, երբ ժո­ղո­վուրդ­նե­րը պատ­րաստ են ա­նոնց գո­յա­տեւ­ման հա­մար շա­րու­նա­կա­կան զօ­րա­շար­ժի։ ­Հայ­րե­նի­քի անվ­տան­գու­թիւ­նը, պե­տա­կան ինք­նիշ­խա­նու­թիւ­նը եւ հա­մազ­գա­յին ձգտում­նե­րու պաշտ­պա­նու­թիւ­նը չեն կրնար պայ­մա­նա­ւո­րո­ւիլ օ­րո­ւան իշ­խա­նու­թիւն­նե­րով կամ մե­ծա­պե­տա­կան ու­ժե­րու ան­ցո­ղա­կի շա­հե­րով։ ­Պատ­մու­թիւ­նը բազ­միցս ա­պա­ցու­ցած է, թէ այն ժո­ղո­վուրդ­նե­րը, ո­րոնք կը պահ­պա­նեն ի­րենց ազ­գա­յին նկա­րա­գի­րը եւ պե­տա­կան կամ­քը, կրնան դի­մագ­րա­ւել ճա­կա­տագրա­կան փոր­ձու­թիւն­ներ։

Կարդալ աւելին ➡️ https://www.arfd.am/new/news/88118/

29/05/2026

«Հայ» և «հաղթանակ» բառերն այս իշխանության համար դարձել են մերժելի

Address

Մհեր Մկրտչեան 12/1
Yerevan
0010

Telephone

+37410521890

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն / Armenian Revolutionary Federation posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն / Armenian Revolutionary Federation:

Share