Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե Բարձրագույն կրթության և գիտության ոլորտների պետական քաղաքականության մշակում և իրականացում:

14/05/2026

📣📣📣«Գիտությունը՝ քաղաքացիների համար, քաղաքացիները՝ գիտության․ դիմակայելով մարտահրավերներին՝ կերտենք ապագան»․ այս կարգախոսով սույն թվականի 📆 մայիսի 10-ին 📍 Երևանի Ազատության հրապարակում Եվրոպայի օրվան նվիրված ցուցահանդեսին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան (ԳԱԱ)` որպես համակարգող, ներկայացրեց ERNA "European Researchers’ Night in Armenia" նախագիծը։

🏛️ ՀՀ ԳԱԱ-ի 🇪🇺 ERNA "European Researchers’ Night in Armenia" նախագիծը հաղթել է Եվրոպական հանձնաժողովի կողմից իրականացվող "MSCA & Citizens 2025" մրցույթում, որն իրականացվում է Եվրոպական միության «Հորիզոն Եվրոպա» «Մարի Սկլոդովսկա-Կյուրի գործողություններ» ծրագրի շրջանակում (MSCA)։

🇪🇺 ERNA նախագծի գործընկերներն են ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն, «Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոն» հիմնադրամը, «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ-ը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը։

📌 Նախագծի շրջանակում 2026-2027 թվականներին Հայաստանում առաջին անգամ կանցկացվեն «Եվրոպական հետազոտողների գիշեր» և «Հետազոտողները դպրոցներում» լայնածավալ գիտահանրամատչելի միջոցառումները։

ℹ️▶️ Նպատակն է մոտեցնել գիտությունն ու հետազոտողներին հասարակությանը և ցույց տալ գիտության դերը մեր առօրյա կյանքում... ➡️⤵️⤵️⤵️⤵️⤵️
🔗 https://www.sci.am/newsview.php?id=1159&langid=1

European Union in Armenia
Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե SIPAC Foundation Enterprise Incubator Foundation (EIF) ՀՀ ԳԱԱ "Հայկենսատեխնոլոգիա" ԳԱԿ ՊՈԱԿ SPC “Armbiotechnology” SNPO NAS RA

👨‍🔬🎤 «Առաջընթաց՝ արդյունավետ գիտությամբ. ԱԱԳ-2026» գիտաժողովի 1-ին օրը արդեն կայացած է։ 12 զեկուցում, 3 պլենար զեկույց, ...
13/05/2026

👨‍🔬🎤 «Առաջընթաց՝ արդյունավետ գիտությամբ. ԱԱԳ-2026» գիտաժողովի 1-ին օրը արդեն կայացած է։ 12 զեկուցում, 3 պլենար զեկույց, 2 գիտատեղեկատվական զեկույց։

🔸 Առաջին 12 զեկուցումները ներկայացրին հետևյալ մրցույթների շահառուները՝ «Հեռավար լաբորատորիաների ծրագիր 2024», «Գիտական ստորաբաժանումների ամրապնդման ծրագիր – 2024», «Կին ղեկավարների առաջխաղացմանն ուղղված ծրագիր 2024», «Նպատակային ծրագրեր»։

🍇 Քրիստինե Մարգարյանը բացառիկ արդյունավետ է անվանել 2025 թվականը Հայաստանի խաղողի գենետիկայի ուսումնասիրությանն ուղղված գիտական թեմայի ուսումնասիրության համատեքստում․ «Շուրջ 274 նոր հայտնաբերված սորտեր են հավաքագրվել, որոնք որևէ գրական տվյալներում չեն եղել, բոլորը հնարավոր է եղել հավաքագրել հնագույն այգիներից»։

✨ Արուս Հարությունյանը ներկայացրել է՝ «Հեռավար լաբորատորիաների ծրագիր 2024» մրցույթի արդյունքում իրականացվող նախագծի շրջանակներում 1․5 տարվա ընթացքում խմբի 3 երիտասարդ կատարողներն իրականացրել են բակալավրի ավարտական աշխատանքներ, որոնք բանավոր զեկույցներով ներկայացվել են նաև երկու միջազգային գիտաժողովում։ Հրապարակվել է 5 գիտական աշխատանք՝ 3-ը՝ Q1 ամսագրում, 2-ը՝ Q2:

🐾 Մարինե Դալլաքյանն էլ «Կին ղեկավարների առաջխաղացմանն ուղղված ծրագիր 2024» մրցույթի շրջանակում խոսել է թե՛ գիտության համար ընդհանուր առմամբ, թե՛ Հայաստանի ֆաունայի համար հայտնաբերված նոր կենդանատեսակների մասին։

ℹ️ Մանրամասներ՝ https://www.hesc.am/hy/2026/05/13/16593/

 #գիտություն  #դպրոց  #կրթություն  #ԳիտությանՓառատոն🧪🔬Գիտության հանդեպ հետաքրքրությունը սկսվում է դպրոցից․ տեսանյութում ...
13/05/2026

#գիտություն #դպրոց #կրթություն #ԳիտությանՓառատոն
🧪🔬Գիտության հանդեպ հետաքրքրությունը սկսվում է դպրոցից․ տեսանյութում անդրադարձ է կատարվում «Հայկական համադպրոցական գիտության փառատոն 2026»-ի մրցանակակիր երկու նախագծերին, որոնք իրականացրել են Երևանի ՃՇՀԱՀ Մանուկ Աբեղյանի անվան ավագ դպրոցի 10-րդ և 12-րդ դասարանների սաները

Հետևեք մեզ նաև այլ հարթակներում՝Website: https://www.1lurer.am/Facebook : https://www.facebook.com/lurer1tvTelegram : https://t.me/LurerH1Twitter : https://t...

 #ԿինԳիտնականներ  #ԳիտությունԲոլորիՀամար  #ՀավասարՀնարավորություններ👩‍🔬Հանրայինի անդրադարձը՝ Հայաստանում կին գիտնականներ...
12/05/2026

#ԿինԳիտնականներ #ԳիտությունԲոլորիՀամար #ՀավասարՀնարավորություններ

👩‍🔬Հանրայինի անդրադարձը՝ Հայաստանում կին գիտնականների հետազոտություններին, առօրյա մարտահրավերներին և դրանց լուծումներին։

Հետևեք մեզ նաև այլ հարթակներում՝Website: https://www.1lurer.am/Facebook : https://www.facebook.com/lurer1tvTelegram : https://t.me/LurerH1Twitter : https://t...

📣Մայիսի 11-16-ը Դիլիջանում անցկացվող «Առաջընթաց՝ արդյունավետ գիտությամբ. ԱԱԳ-2026» գիտաժողովը միավորել է 100-ից ավելի գի...
12/05/2026

📣Մայիսի 11-16-ը Դիլիջանում անցկացվող «Առաջընթաց՝ արդյունավետ գիտությամբ. ԱԱԳ-2026» գիտաժողովը միավորել է 100-ից ավելի գիտաշխատողների՝ ներկայացնելու Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հայտարարած դրամաշնորհային մրցույթների շրջանակում իրենց գիտական խմբերի հետազոտությունների արդյունքները:

🎙️Ողջունելով մասնակիցներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է՝ ամենամյա գիտաժողովը դարձել է գիտության զարգացման շուրջ համատեղ քննարկումների, փորձի փոխանակման և տարբեր գիտական ուղղությունների միջև համագործակցության ձևավորման կարևոր հարթակ։ Նախարարի խոսքով՝ այս տարվա թեման և խորագիրը շեշտադրում են գիտության առանցքային դերը հանրային և պետական զարգացման գործում:

🗣️«Գիտությամբ զբաղվելն ինքնին արժեքավոր գործունեություն է, որովհետև հենց գիտական միտքն է առաջ մղում մտածողությունը, մեր առջև դնում նոր խնդիրներ ու զարգացման ուղիներ բացում։ Բոլորովին պարտադիր չէ, որ հենց սկզբից պարզ լինի, թե որ թեմաներն են հետագայում կարևոր զարգացում ունենալու։ Գուցե հարյուր թեմաներից միայն երկուսն են դառնալու նշանակալի ուղղություններ, բայց եթե այդ հարյուրի շուրջ չաշխատենք, չենք ունենա նաև այդ երկուսը։ Գիտության զարգացման տեսանկյունից պետք է շատ ուշադիր լինենք հասկանալու, թե ինչպես է գիտությունն ազդում պետության և հասարակության կյանքի վրա»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։

📊Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արտուր Մովսիսյանն իր ողջույնի խոսքում առանձնացրել է վերջին տարիներին գիտության ոլորտում արձանագրված մի շարք առանցքային ցուցանիշներ՝ առանձնակի շեշտադրելով ոլորտի ապագա զարգացումն ապահովող ռազմավարական ծրագրի թիրախները։

🤝Նա նշել է, որ գիտության զարգացման նոր ռազմավարությունը պարզապես պետական փաստաթուղթ չէ․ «Այն պետք է իրագործենք միասին՝ պետության և գիտական համայնքի համատեղ ջանքերով։ Ռազմավարությամբ նախանշված յուրաքանչյուր ցուցանիշ հանրագումարն է առանձին գիտական կազմակերպությունների, բուհերի, գիտական խմբերի, անհատ գիտնականների պատրաստակամության և արձանագրված արդյունքների»,- ամփոփել է Կոմիտեի նախագահի տեղակալը։

💬Գիտաժողովի մասնակիցներին ողջունելով՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահը ևս կարևորել է նման հանդիպումների դերը՝ նշելով, որ դրանք իրական հնարավորություն են ստեղծում միջգիտակարգային համագործակցության և երիտասարդ գիտնականների ներգրավման համար։ Նրա խոսքով՝ գիտական համակարգի զարգացման համար անհրաժեշտ են ոչ թե ֆորմալ կապեր, այլ կենդանի մասնագիտական շփումներ։ Նա ընդգծել է, որ երիտասարդ հետազոտողներն այսօր հնարավորություն ունեն մասնակցելու գիտական օրակարգի ձևավորմանը «հավասարը հավասարի» սկզբունքով։

https://www.hesc.am/hy/2026/05/11/16535/

11/05/2026

Դիլիջանում այսօր մեկնարկած ամենամյա գիտաժողովը միավորել է Հայաստանի առաջատար գիտաշխատողներին՝ ձևավորելով միջգիտակարգային համագործակցության եզակի հարթակ։

📣Մայիսի 9-ից 15-ը ԱՄՆ Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքում կայանալիք «Regeneron» ISEF 2026 միջազգային գիտական և ճարտարագիտակա...
10/05/2026

📣Մայիսի 9-ից 15-ը ԱՄՆ Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքում կայանալիք «Regeneron» ISEF 2026 միջազգային գիտական և ճարտարագիտական տոնավաճառին մասնակցում են Հայկական համադպրոցական գիտության փառատոնի երկու մրցանակակիր գիտական նախագծերը.
⚛️Ֆիզիկա և աստղագիտություն, և
♻️Շրջակա միջավայրի ճարտարագիտություն անվանակարգերում

Մանրամասները` Փառատոնի էջում👇

📣Մատենադարանում տեղի կունենա «Սուրբգրային գիտելիքի փոխանցումը վաղ արդի շրջանի արևելաքրիստոնեական համայնքներում» խորագրով...
09/05/2026

📣Մատենադարանում տեղի կունենա «Սուրբգրային գիտելիքի փոխանցումը վաղ արդի շրջանի արևելաքրիստոնեական համայնքներում» խորագրով աշխատաժողովը, որը նվիրված է վաղ արդի շրջանում (15-18-րդ դդ.) արևելաքրիստոնեական համայնքներում գրավոր և բանավոր կրոնական գիտելիքի ստեղծմանը, շրջանառությանը, փոխանակմանն ու ներկայացմանը բազմակրոն Օսմանյան կայսրությունում և դրանից դուրս։

Ուսումնասիրությունների առանցքում ձեռագիր Աստվածաշունչն է, դավանաբանական, քարոզխոսական և սրբախոսական գրականությունը։
Աշխատաժողովը միավորում է օսմանագետների, հաբսբուրգյան շրջանի բալկաններն ուսումնասիրող պատմաբանների, ասորագետների, հայկական վաղ արդի շրջանը հետազոտող արվեստաբանների և աստվածաբանների։

Աշխատաժողովի հիմնական լեզուն՝ անգլերեն, հարցուպատասխանները՝ անգլերեն ու հայերեն։

Աշխատաժողովը կազմակերպվում է ԲԿԳԿ-ի կողմից ֆինանսավորվող «Բնագիր, մերձբնագիր, պատկեր. գրքի և գիտելիքի շրջանառությունն ու փոխանցումը վաղ արդի շրջանում Օսմանյան կայսրությունում և դրանից դուրս» («Կին ղեկավարների առաջխաղացմանն ուղղված ծրագիր 2024», ծածկագիր 24WS-6F010) թեմայի շրջանակներում։

Մանրամասները՝ https://www.facebook.com/share/17cx6nGrCr/

🇦🇲🇬🇧Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը British Council Armenia` ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտ...
08/05/2026

🇦🇲🇬🇧Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը British Council Armenia` ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ, հրավիրում է բարձրագույն ուսումնական և գիտահետազոտական հաստատությունների ներկայացուցիչներին մասնակցելու «Researcher Connect» խորագրով մասնագիտական առցանց երրորդ դասընթացին:

«Researcher Connect» առցանց դասընթացը նպաստում է հաղորդակցության հմտությունների զարգացմանը միջազգային, բազմամշակութային ակադեմիական համատեքստում: Այն ներառում է հետևյալ թեմաները․
🔹թվային հետազոտական հմտություններ,
🔹գիտական համագործակցություն,
🔹ակադեմիական գրագրություն,
🔹հայտերի արդյունավետ կազմում,
🔹նախագծերի ազդեցիկ ներկայացման հմտություններ,
🔹ինչպես նաև հետազոտությունների ոլորտում ԱԲ կիրառության շրջանակներ։

📆Դասընթացը կանցկացվի 2026 թվականի հունիսի 8-ից 11-ը և 15-ից 18-ը (երկուշաբթիից հինգշաբթի)՝ ժամը 14։00-17։00-ն (Երևանի ժամանակով)։

⌛Գրանցման վերջնաժամկետը 2026 թվականի մայիսի 21-ն է։

👥Նախորդ տարի «Researcher Connect» երկու դասընթացներին մասնակցել են հայաստանյան ավելի քան 50 հետազոտողներ՝ շուրջ 10 բուհերից և գիտահետազոտական կազմակերպություններից։ Դասընթացի վերաբերյալ հայաստանյան շրջանավարտների տպավորությունների մասին՝ ստորև․

 #ԱԲ  #տվյալագիտություն      #բուհ  #բակալավրիատ  #դիմորդ 🎙️Տեսանյութում անդրադարձ է կատարվում Արհեստական բանականության ...
08/05/2026

#ԱԲ #տվյալագիտություն #բուհ #բակալավրիատ #դիմորդ
🎙️Տեսանյութում անդրադարձ է կատարվում Արհեստական բանականության և տվյալագիտության ոլորտում նոր բովանդակությամբ կրթական ծրագրի մեկնարկին՝ նպատակ ունենալով որակյալ մասնագետներով համալրել Հայաստանում առաջանցիկ զարգացող ԱԲ և տեխնոլոգիական էկոհամակարգերը։
📌Ծրագիրը մշակվել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի և Երևանի պետական համալասարանի համագործակցությամբ։ Բակալավրի ծրագիրը ավագ դպրոցներում երեք տարի առաջ ներդրված «Արհեստական բանականության սերունդ» ծրագրի շարունակությունն է։
📍Հիշեցնենք, որ «Արհեստական բանականություն և մեքենայական ուսուցում» ոլորտը նաև ՀՀ գիտության և տեխնոլոգիաների զարգացման 2026-2030 թթ․ գերակա ուղղություններից է, որով նախատեսվում են ավելի շատ պետական ներդրումներ և բեկումնային ծրագրեր։

Հետևեք մեզ նաև այլ հարթակներում՝Website: https://www.1lurer.am/Facebook : https://www.facebook.com/lurer1tvTelegram : https://t.me/LurerH1Twitter : https://t...

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության շենքում տեղի է ունեցել Հայկական համադպրոցական գիտության փառատոնի 2026...
07/05/2026

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության շենքում տեղի է ունեցել Հայկական համադպրոցական գիտության փառատոնի 2026 թվականի հաղթող նախագծերի պարգևատրման արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը:

Նախարարի տեղակալը մրցանակներ է հանձնել հաղթող ճանաչված 62 նախագծերի հեղինակների՝ մոտ 120 աշակերտների:

Յուրաքանչյուր անվանակարգում սովորողներն արժանացել են 1ին, 2-րդ, 3-րդ կարգի մրցանակների, պատվոգրերի, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի մրցանակների։ Փառատոնի մրցանակակիր նախագծերից երկուսը կներկայացվեն Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքում կայանալիք ԱՄՆ «Regeneron» միջազգային գիտական և ճարտարագիտական տոնավաճառին, երկուսը՝ Գերմանիայի Քիլ քաղաքում կայանալիք ԵՄ երիտասարդ գիտնականների EUCYS մրցույթին։

Միաժամանակ, հիշեցնում ենք, որ մեկնարկել է «Հայկական համադպրոցական գիտության փառատոն – 2027» մրցույթի հայտերի ընդունումը։

Մանրամասները՝ https://www.hesc.am/hy/2026/05/07/16459/

Address

22, Оrbeli Brothers Street
Yerevan
0028

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37410210140

Alerts

Be the first to know and let us send you an email when Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե:

Share