Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն - Compulsory Enforcement Service

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն - Compulsory Enforcement Service

Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն - Compulsory Enforcement Service #Թեժ գիծ 88-19
060713-595

Հարգելի՛ օգտատեր, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ֆեյսբուքյան էջի «Մեկնաբանություններ» դաշտից կհեռացվեն հայհոյանք, վիրավորանք, ատելության խոսք, անպարկեշտ ձևակերպումներ, բռնության կոչեր պարունակող գրառումները։

Հունիսմեկյան միջոցառում՝ Ազգային տիկնիկային թատրոնում🎉🎈🎈
01/06/2026

Հունիսմեկյան միջոցառում՝ Ազգային տիկնիկային թատրոնում🎉🎈🎈

01/06/2026

🎈Այսօրվա հերոսների օրն սկսվեց հատուկ ընդունելությամբ. նրանց հյուրընկալեց և շնորհավորեց Գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանը, ապա ճանաչողական այցով եղանք ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն - Rescue Service of the MIA of the RA -ում։
🧑‍🚒 Զրուցեցինք, բացահայտեցինք, խաղացինք, ուրախացանք։

✨ Շնորհավո’ր Հունիսի 1՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը 🎈
Շարունակելի🎉

🇦🇲🇦🇲Հանրապետության տոնի առթիվ Գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանը պարգևատրվել է «Արդարադատության նախարարություն» հ...
28/05/2026

🇦🇲🇦🇲Հանրապետության տոնի առթիվ Գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանը պարգևատրվել է «Արդարադատության նախարարություն» հուշամեդալով👇

❗Ներդրվել է ալիմենտային պարտավորություններն առցանց վճարելու հնարավորություն----------------------------------Հարգելի՛ քա...
26/05/2026

❗Ներդրվել է ալիմենտային պարտավորություններն առցանց վճարելու հնարավորություն
----------------------------------
Հարգելի՛ քաղաքացիներ,

🚩Տեղեկացնում ենք, որ այսուհետ ալիմենտային վճարումները կարող եք կատարել առցանց եղանակով՝ առանց Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ներկայանալու։

🚩Վճարումները կարող եք կատարել ինչպես Անձնական գրասենյակ cabinet.harkadir.am հարթակի, այնպես էլ վճարահաշվարկային տերմինալների, բանկային առցանց հավելվածների։

🚩Նոր համակարգի ներդրումը միտված է քաղաքացիների սպասարկման գործընթացի պարզեցմանը, ժամանակի խնայողությանը և ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացմանը։

🚩Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ալիմենտային վճարումն իրականացնելուց հետո հնարավոր է կատարել վճարումներ նաև այլ վարույթներով՝ ըստ սահմանված առաջնահերթության։

👉 https://shorturl.at/XQ7R6

📣Իրազեկում————————Հարգելի՛ քաղաքացիներ, 2026 թվականի մայիսի 27-ին, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության  շարժական գրա...
25/05/2026

📣Իրազեկում
————————

Հարգելի՛ քաղաքացիներ, 2026 թվականի մայիսի 27-ին, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակը կտեղակայվի ներքոնշյալ բնակավայրերում.👇🏻

Ժամը 12։00-13։00 Կապան համայնքի Սյունիք գյուղ,
ժամը 13։20-14։20 Արծվանիկ գյուղ,
ժամը 14։40-15։10 Ըրկենանց գյուղ,
ժամը 15:25-16:00 Չափնի գյուղ,
ժամը 16:15-17:00 Սևաքար գյուղ։

🚩Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝  Սյունիքի մարզային բաժնի հարկադիր կատարողի թափ...
14/05/2026

🚩Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ Սյունիքի մարզային բաժնի հարկադիր կատարողի թափուր պաշտոի համար👇

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ Սյունիքի մարզային բաժնի 1 հարկադիր կատարողի (ծածկագիր՝ 12-1ՀԿԱԾ-30.14-Ա/Հ/կ-2) թափուր պաշտոնը զ...

🚩
14/05/2026

🚩

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ Հերթապահության և առգրավված գույքի պահպանության բաժնի հարկադիր կատարողի (ծածկագիր՝ 12-1ՀԿ...

📍Առաջին անգամ իրականացվել է «Երեխայի միջազգային առևանգման քաղաքացիական մոտեցումների մասին» Հաագայի կոնվենցիայով կայացված...
13/05/2026

📍Առաջին անգամ իրականացվել է «Երեխայի միջազգային առևանգման քաղաքացիական մոտեցումների մասին» Հաագայի կոնվենցիայով կայացված դատական ակտի հարկադիր կատարում
------------------------
🚩Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, բավարարելով ՀՀ արդարադատության նախարարություն/Ministry of Justice of Armenia հայցն ընդդեմ Ա․ Ջ․-ի, երրորդ անձ Ա․ Զ․-ի` պարտավորեցրել է Ա․ Ջ․-ին կատարել երեխաներին Բելգիայի Թագավորություն վերադարձնելու պահանջը։

🚩Ա․Ջ․-ի կողմից դատական ակտի պահանջը չկատարելու արդյունքում Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արարատի և Վայոց ձորի մարզային բաժնի ծառայողների աշխատանքի արդյունքում մեկ տարի առաջ Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները օրեր առաջ վերադարձվել են իրենց բնակության երկիր:

🚩«Երեխայի միջազգային առևանգման ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական մոտեցումների մասին» 25.10.1980թ. Հաագայի կոնվենցիայի շրջանակում Բելգիայի Թագավորության կենտրոնական մարմնից Ծառայությունն ստացվել է տեղեկատվություն այն մասին, որ ՀՀ տեղափոխված և ապօրինի պահվող անչափահասներ Օ. և Է. Զ-ներն իրենց հոր՝ Ա. Զ․-ի ուղեկցությամբ արդեն վերադարձել են Բելգիայի Թագավորություն։

🚩Գործընթացում ներգրավված են եղել Արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալությունը, Միջազգային պարտավորությունների ապահովման բաժինը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցները։

🇦🇲🇦🇲🇦🇲Նորանշանակ հարկադիր կատարողների երդման արարողությունը և Հարկադիր կատարողի օրվա առանձին դրվագներ ֆոտոպատմությամբ👇
13/05/2026

🇦🇲🇦🇲🇦🇲
Նորանշանակ հարկադիր կատարողների երդման արարողությունը և Հարկադիր կատարողի օրվա առանձին դրվագներ ֆոտոպատմությամբ👇

Address

41a, Halabyan Str. , 0078
Yerevan

Opening Hours

Monday 08:30 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 08:45 - 18:00

Telephone

+37460713500

Alerts

Be the first to know and let us send you an email when Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն - Compulsory Enforcement Service posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share