ՀՀ ԱՆ Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • ՀՀ ԱՆ Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն

ՀՀ ԱՆ Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն Government Organization

22/05/2026
📌Նախագծային աշխատանք Բնագիտություն առարկայից «Մեր գալակտիկան՝ Ծիր Կաթին» թեմայով։ Աբովյան քրեակատարողական հիմնարկում տեղ...
21/05/2026

📌Նախագծային աշխատանք Բնագիտություն առարկայից «Մեր գալակտիկան՝ Ծիր Կաթին» թեմայով։
Աբովյան քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցավ 10-րդ դասարանի աշակերտների նախագծային աշխատանքի պաշտպանությունը (ղեկավար՝ Հասմիկ Մուրադյան): Նախագծի ընթացքում սովորողները պատրաստել են տեսասահիկ, պաստառ։

21/05/2026

📍2026թ. մայիսի 19-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնի ուսուցիչ Լիլիա Հարությունյանի կողմից կազմակերպվել է բաց դաս-միջոցառում «Հայաստանը Օսիպ Մանդելշտամի ստեղծագործություններում» թեմայով։ Միջոցառման նպատակն էր վերլուծել Մանդելշտամի հայաստանյան ուղևորության արդյունքում ծնված գրական ստեղծագործությունները, մասնավորապես՝ նրա բանաստեղծություններն ու արձակ անդրադարձները, ներկայացնել Հայաստանի բնաշխարհի, ճարտարապետության, լեզվի, ժողովրդի և պատմական հիշողության գեղարվեստական ընկալումը հեղինակի ստեղծագործություններում։ Միաժամանակ միջոցառումը նպատակ էր հետապնդում զարգացնել մասնակիցների գրական-վերլուծական մտածողությունը, համեմատական դիտարկումներ կատարելու կարողությունը, ձևավորել միջմշակութային երկխոսության ընկալում, արժևորել հայ մշակույթի ազդեցությունը համաշխարհային գրական գործընթացներում և ամրագրել,որ Հայաստանը ոչ միայն աշխարհագրական տարածք է, այլև ներշնչանքի ու հոգևոր վերածննդի աղբյուր համաշխարհային բազմաթիվ մտավորականների համար։
📃Միջոցառման վերջում մասնակիցները հանգեցին կարևոր գաղափարի՝ Հայաստանը հնարավոր չէ ճանաչել միայն քարտեզով․ Հայաստանը պետք է զգալ նրա պատմության մեջ, մշակույթի մեջ, նրա քարերի լռության ու ժողովրդի հիշողության մեջ։

19/05/2026
ՀՀ արդարադատության նախարարության  #Արմավիր քրեակատարողական հիմնարկում կայացել է հերթական թատերական միջոցառումը․ դատապարտ...
14/05/2026

ՀՀ արդարադատության նախարարության #Արմավիր քրեակատարողական հիմնարկում կայացել է հերթական թատերական միջոցառումը․ դատապարտյալների մասնակցությամբ ներկայացվել է «Պատվախնդիրը» կատակերգական սատիրիկ պիեսը։

Միջոցառմանը ներկա են գտնվել #Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը, պետի տեղակալներ Սահակ Գրիգորյանը և Վահե Նանուշյանը, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գևորգ Սիմոնյանը, ինչպես նաև այլ հյուրեր։

«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գևորգ Սիմոնյանն իր հերթին արժևորել է այս փորձի հետագա զարգացումը՝ ընդգծելով, որ դատապարտյալը կարող է ոչ միայն մասնակցել կրթական ծրագրերի, այլև հանդես գալ որպես դասընթացավար՝ իր փորձն ու գիտելիքները փոխանցելով մյուս ազատազրկված անձանց։

📍2026թ. մայիսի 12-ին Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնի  ուսուցիչ-հոգեբան Նունե Ոսկանյան...
13/05/2026

📍2026թ. մայիսի 12-ին Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնի ուսուցիչ-հոգեբան Նունե Ոսկանյանի և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ՍՀԻԱ բաժնի համատեղ ջանքերով կազմակերպվել է միջոցառում-քննարկում՝ «Թվային թակարդ. խաղադրույք կյանքի վրա» խորագրով։
Միջոցառման նպատակն էր բարձրացնել ազատազրկված անձանց թվային գրագիտությունը՝ վերջիններիս և նրանց ընտանիքների ՝զեղծարարների կողմից թիրախավորումը կանխելու համար։ Ներկայացվեց թեմայի վերաբերյալ տեսասահիկ, կազմակերպվեց ակտիվ քննարկում։ Միջոցառման ընթացքում մասնակիցները ոչ միայն ծանոթացան թվային մանիպուլյացիաների մեխանիզմներին, այլև ուսումնասիրեցին՝ ինչպես են դրանք ազդում մարդու հոգեբանության, հարաբերությունների, կրթության, ապագայի և ինքնության վրա։
📚Ավարտին «Ծնողի դպրոց» ՀԿ-ի կողմից քրեակատարողական հիմնարկի գրադարանին նվիրաբերվեց «Կարգապահ երեխա․ միֆ, թե իրականություն» ձեռնարկը։
#արդարություն
#գիրք
#Վանաձոր
#քրեակատարողականհիմնարկ

📍2026թ. ապրիլի 23-ին «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի կենտրոն» ՊՈԱԿ-ի ուսուցիչ Սուսաննա Դանելյանի և ՀՀ ԱՆ ...
30/04/2026

📍2026թ. ապրիլի 23-ին «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի կենտրոն» ՊՈԱԿ-ի ուսուցիչ Սուսաննա Դանելյանի և ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի ՍՀԻԱ բաժնի աշխատակիցների համատեղ ջանքերով կազմակերպվել է միջոցառում՝ «Ողբամ մեռելոց, և կոչեմ ապրողաց» խորագրով։ Մեծ եղեռնին նվիրված այս հուզական միջոցառման նպատակը միայն հիշատակելը չէ, այլ՝ հիշողությունը վերածել կենդանի ներկայության։
Միջոցառումը սկսվեց մոմավառությամբ և աղոթքով։ Ամբողջ ընթացքում ստեղծվել էր այնպիսի ներքին տարածք, որտեղ մասնակիցները լսում էին ոչ միայն բառերը, այլ նաև լռությունը, զգում էին ոչ միայն պատմությունը, այլ դրա ներսում եղած մարդկային ճիչը։
🤝Այն միտված էր վերականգնելու կապը սերունդների միջև, ինչպես նաև հայերի վերընձյուղվելու բացառիկ ունակությունը՝ շեշտադրելով, որ «Ազգը, որ մեռնել չի ցանկանում, չես սպանի»։

27/04/2026

Address

Մովսես Խորենացի 162Ա
Yerevan
0008

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37410574453

Alerts

Be the first to know and let us send you an email when ՀՀ ԱՆ Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to ՀՀ ԱՆ Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն:

Share