ՀՀ ՆԳՆ կրթահամալիր - Educational Complex of the MIA of the RA

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • ՀՀ ՆԳՆ կրթահամալիր - Educational Complex of the MIA of the RA

ՀՀ ՆԳՆ կրթահամալիր - Educational Complex of the MIA of the RA Police Educational Complex , Academy, Ոստիկանության Ակադեմիա, Կրթահամա?

Այս էջը ՀՀ ոստիկանության կրթահամալիր ոչ պաշտոնական էջն է։ Բացվել է Գ․Դավթյանի կողմից անձնական նախաձեռնությամբ։

✅Շարունակվում է ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի և ՄԱԿ ՓԳՀ-իհամագործակցությունըՇարունակվում է Կրթահամալիրի և ՄԱԿ-ի փախստականների հարց...
22/06/2026

✅Շարունակվում է ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի և ՄԱԿ ՓԳՀ-ի
համագործակցությունը

Շարունակվում է Կրթահամալիրի և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ, UNHCR Armenia) գրասենյակի համագործակցությունը՝ ուղղված ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատակիցների վերապատրաստման գործընթացի նախապատրաստմանը, ինչպես նաև Կրթահամալիրի դասախոսական կազմի մասնագիտական ներուժի զարգացմանը։
Համագործակցության շրջանակում հունիսի 20-21-ը կազմակերպվել է հերթական մասնագիտական դասընթաց՝ նվիրված քաղաքացիություն չունեցող անձանց պաշտպանության և ապաքաղաքացիության կրճատման վերաբերյալ միջազգային կոնվենցիաներին։
Դասընթացի ընթացքում մասնակիցներին ներկայացվել են ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունները, քաղաքացիություն չունեցող անձանց պաշտպանությանն առնչվող հիմնական տեսական մոտեցումները, քննարկվել են գործնական դեպքեր և իրականացվել է իրավիճակային վերլուծություն։
Նմանատիպ վերապատրաստումները կարևոր նշանակություն ունեն ոչ միայն մասնագիտական գիտելիքների խորացման, այլև ոլորտում միասնական մոտեցումների ձևավորման և միջազգային չափանիշներին համապատասխան արդյունավետ գործելակերպերի ներդրման տեսանկյունից։
Կրթահամալիրի և ՄԱԿ ՓԳՀ-ի (UNHCR Armenia) գրասենյակի միջև ձևավորված շարունակական համագործակցությունը նպաստում է կայուն ինստիտուցիոնալ հիմքերի ամրապնդմանը և ոլորտի մասնագետների կարողությունների հետևողական զարգացմանը։
🅴🅽
Cooperation between the Educational Complex of the RA Ministry of Internal Affairs and UNHCR Continues

The cooperation between the Educational Complex and the Office of the United Nations High Commissioner for Refugees (UNHCR Armenia) continues, with the aim of supporting the preparation of training activities for the staff of the Migration and Citizenship Service of the RA Ministry of Internal Affairs and strengthening the professional capacity of the Educational Complex's teaching staff.
Within the framework of this cooperation, a specialized training course was held on 20–21 June, focusing on international conventions relating to the protection of stateless persons and the reduction of statelessness.
During the course, participants were introduced to the international obligations undertaken by the Republic of Armenia in this field, key theoretical approaches to the protection of stateless persons, and practical case studies. The training also included the analysis of practical scenarios and discussion of relevant challenges.
Such training activities play an important role not only in enhancing professional knowledge but also in promoting a unified approach within the field and introducing effective practices in line with international standards.
The ongoing cooperation between the Educational Complex and the UNHCR Office contributes to strengthening institutional capacities and ensuring the continuous professional development of specialists working in this area.
https://www.edupolice.am/news/view/dasyntats220626.html

✅ «Կառավարում արտակարգ իրավիճակներում» ու «Տեղագրություն և կողմնորոշում» մոդուլներից համատեղ գործնական վարժանք ուսումնակ...
22/06/2026

✅ «Կառավարում արտակարգ իրավիճակներում» ու «Տեղագրություն և կողմնորոշում» մոդուլներից համատեղ գործնական վարժանք ուսումնական պրակտիկայի շրջանակում

ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանման միջին մասնագիտական կրթական ծրագրի «Կառավարում արտակարգ իրավիճակներում» մասնագիտությամբ 2-րդ կուրսի սովորողների ուսումնական պրակտիկայի շրջանակում ս․թ․ հունիսի 18-ին Կրթահամալիրի վարչական տարածքում անցկացվել է «Կառավարում արտակարգ իրավիճակներում» ու «Տեղագրություն և կողմնորոշում» մոդուլներից համատեղ գործնական վարժանք։ Խաղարկվել է «Ահազանգ անտառից» սցենարը՝ վարժանքի մասնակից ուսանողներին պայմանականորեն ներգրավելով օպերատիվ կառավարման կենտրոնի, որոնողափրկարարական ու հրշեջ-փրկարարական գործողությունների խմբերում և տուժողի դերում։

Ավելին՝ https://www.edupolice.am/news/view/varzhank220626.html

19/06/2026
16/06/2026
✅ ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ներկայացուցիչը մասնակցել է DCAF-ի վերապատրաստողների վերապատրաստման միջազգային դասընթացին   Հունիսի...
16/06/2026

✅ ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ներկայացուցիչը մասնակցել է DCAF-ի վերապատրաստողների վերապատրաստման միջազգային դասընթացին

Հունիսի 8-12-ը Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում անցկացվել է Անվտանգության ոլորտի կառավարման ժնևյան կենտրոնի (DCAF, Geneva Centre for Security Sector Governance) կողմից կազմակերպված «Ուժային (անվտանգություն) ապահովող կառույցներում գենդերային հարցերով ուսուցում» (Teaching Gender in Security Institutions) թեմայով վերապատրաստողների վերապատրաստման միջազգային դասընթացը (TOT)։
Դասընթացին մասնակցել են ներկայացուցիչներ Հայաստանից, Միացյալ Թագավորությունից, Շվեյցարիայից, Ֆինլանդիայից, Լեհաստանից, Բրազիլիայից, Արգենտինայից, Ուկրաինայից, Մոլդովայից, Տաջիկստանից, Եգիպտոսից, Թունիսից, Լիբիայից, Նիգերիայից, Հարավային Սուդանից, Պաղեստինից, ինչպես նաև միջազգային կազմակերպություններից։
Հայաստանը ներկայացնող երկու մասնակիցներից մեկը ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ոստիկանական ուսումնական ստորաբաժանման ընդհանուր իրավաբանական առարկաների ամբիոնի ավագ դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու Արտակ Գևորգյանն էր։

Ավելին՝ https://www.edupolice.am/news/view/zhnev160626.html

✅ ՀՀ ՆԳՆ ներկայացուցիչները մասնակցել են CEPOL-ի միջազգային վերապատրաստման դասընթացին   Հունիսի 8-12-ը Գերմանիայի Դաշնութ...
15/06/2026

✅ ՀՀ ՆԳՆ ներկայացուցիչները մասնակցել են CEPOL-ի միջազգային վերապատրաստման դասընթացին

Հունիսի 8-12-ը Գերմանիայի Դաշնության Բեռլին քաղաքում անցկացվել է Եվրոպական միության իրավապահ մարմինների վերապատրաստման գործակալության (CEPOL) կողմից կազմակերպված «Սեփականության դեմ ուղղված կազմակերպված հանցագործություններ» (Organised Property Crime – OPC) թեմայով միջազգային վերապատրաստման դասընթացը։
Դասընթացին մասնակցել են ՀՀ ներքին գործերի նախարարության ներկայացուցիչները, ինչպես նաև Հայաստանի պատվիրակության կազմում ընդգրկված ՀՀ գլխավոր դատախազության երկու դատախազներ։
Դասընթացի շրջանակում քննարկվել են սեփականության դեմ ուղղված կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի իրավական և ինստիտուցիոնալ հիմքերը, ոլորտում առկա արդի մարտահրավերներն ու հանցավոր խմբավորումների կողմից կիրառվող նոր մեթոդներն ու տեխնոլոգիաները։

Ավելին՝ https://www.edupolice.am/news/view/businesstriptogermany150626.html

✅Շարունակվում է «Իրավագիտություն» մասնագիտության բակալավրիատի շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը   Հունիսի 9-ից ՀՀ ՆԳՆ...
10/06/2026

✅Շարունակվում է «Իրավագիտություն» մասնագիտության բակալավրիատի շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը

Հունիսի 9-ից ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկել է Ոստիկանական ուսումնական ստորաբաժանման «Իրավագիտություն» մասնագիտության բակալավրիատի առկա անվճար և հեռակա ուսուցման 2025-2026 ուսումնական տարվա շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը և վերաատեստավորումը, որը կավարտվի հունիսի 26-ին։

Ավելին՝ https://www.edupolice.am/news/view/finalexams100626.html

✅ Ապագա համայնքային ոստիկանները հրահանգավորվեցին պրակտիկայի մեկնարկից առաջ   Հունիսի 4-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում տեղի ուն...
05/06/2026

✅ Ապագա համայնքային ոստիկանները հրահանգավորվեցին պրակտիկայի մեկնարկից առաջ

Հունիսի 4-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում տեղի ունեցավ Ոստիկանական ուսումնական ստորաբաժանման «Ոստիկանական գործ» մասնագիտության «Համայնքային ոստիկան» որակավորման արհեստագործական կրթական ծրագրով 2025-2026 ուսումնական տարվա առկա անվճար ուսուցման առաջին հոսքի մասնագիտական պրակտիկա անցնող սովորողների հրահանգավորումը:

Ավելին՝ https://www.edupolice.am/news/view/practiceinstruction050626.html

✅ Մեկնարկել է «Իրավագիտություն» մասնագիտության բակալավրիատի սովորողների ամփոփիչ ատեստավորումը   Հունիսի 2-ից ՀՀ ՆԳՆ կրթա...
05/06/2026

✅ Մեկնարկել է «Իրավագիտություն» մասնագիտության բակալավրիատի սովորողների ամփոփիչ ատեստավորումը

Հունիսի 2-ից ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկել է Ոստիկանական ուսումնական ստորաբաժանման «Իրավագիտություն» մասնագիտության բակալավրիատի առկա վճարովի ուսուցման 2025-2026 ուսումնական տարվա 4-րդ կուրսի սովորողների ամփոփիչ ատեստավորումը, որը կշարունակվի նաև հունիսի 4-5-ին։
Ամփոփիչ ատեստավորման շրջանակում 59 շրջանավարտներ կներկայացնեն և կպաշտպանեն իրենց ավարտական աշխատանքները՝ ամփոփելով ուսումնառության ընթացքում ձեռք բերած գիտելիքներն ու մասնագիտական կարողությունները։
Մաղթում ենք մեր շրջանավարտներին հաջող պաշտպանություն, մասնագիտական նոր ձեռքբերումներ և հետագա հաջողություններ իրենց ծառայողական ու մասնագիտական գործունեության ընթացքում։
https://www.edupolice.am/news/view/finalcertification050626.html

Address

Isakov Avenue 29
Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Alerts

Be the first to know and let us send you an email when ՀՀ ՆԳՆ կրթահամալիր - Educational Complex of the MIA of the RA posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to ՀՀ ՆԳՆ կրթահամալիր - Educational Complex of the MIA of the RA:

Share